Թրամփի չեղարկված այցը Դանիայի ոստիկանությանն արժեցել է 600 հազար դոլար
Դանիայի ոստիկանությունը, ըստ տեղեկությունների, մոտ 600 հազար դոլար էր ծախսել՝ ԱՄՆ նախագահ Թրամփի այցի նախապատրաստման համար, որը, սակայն, չեղարկվեց։
Տեղական թերթերից «Jyllands-Posten»-ը հաղորդել է, որ այդ գումարը կազմել է մոտ 4 միլիոն կրոն։
Ըստ հաշվարկների, ծախսերը ներառել են ծառայողների համար չեղյալ հայտարարված արձակուրդը և ոստիկանության սարքավորումների և նյութերի փոխհատուցումը: Այս մասին գրում է The Hill-ը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ից 3-ը նախատեսված էր Թրամփի այցը Դանիա, սակայն այն չեղարկվեց այն բանից հետո, երբ Դանիայի վարչապետ Մեթթե Ֆրեդերիկսենը «աբսուրդ» անվանեց Դանիայի վերահսկողության տակ գտնվող Գրենլանդիան գնելու նախագահի առաջարկությունը:
Թրամփը վարչապետի այս մեկնաբանությունն անվանեց «տհաճ» և «ոչ տեղին»:
Հարակից հրապարակումներ`
- WP. Թրամփի վարչակազմը ցանկանում էր Գրենլանդիայի համար Դանիային տարեկան առաջարկել 600 միլիոն դոլար
- Թրամփը խոստացել է Գրենլանդիան գնելուց հետո այնտեղ Թրամփի աշտարակ չկառուցել
- Թրամփը հաստատել է, որ շահագրգռված է Գրենլանդիան ձեռք բերելու հնարավորությամբ