ԱՄՆ-ն այլևս չի պաշտպանելու ԵՄ-ին. Մերկել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի պաշտպանությանը, քանի որ ԱՄՆ-ը չի պաշտպանելու տարածաշրջանը այնպես, ինչպես եղել է Սառը պատերազմի ժամանակներում:
Մերկելի խոսքով, Գերմանիան պետք է կատարի ՆԱՏՕ-ին տված խոստումները, նաև ավելի շատ գումար ծախսի պաշտպանության վրա:
«Այլևս չկա այն ավտոմատիզմը, որը կար սառը պատերազմի ժամանակ, երբ ԱՄՆ-ը իր վրա էր վերցրել եվրոպացիների պաշտպանի դերը»,- news.ru-ի հաղորդմամբ՝ ընդգծել է կանցլերը խորհրդարանում:
Նա հավելել է, որ Բրյուսելն ու Վաշինգտոնը դեռևս ունեն արժեքային ընդհանուր համակարգ: