ԱԺ-ը ընդունեց մի շարք օրենքների նախագծեր, և մերժեց ընդդիմության ներկայացրած նախագիծը
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։
Այն ընդունվեց 107 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայնով:
Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց նաև Կառավարության կողմից ներկայացված «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Այն ընդունվեց 112 կողմ ձայնով։
Ազգային ժողովում նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության դրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է՝ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամության կարգավիճակ ստացած անձինք ուսումն անվճար շարունակելու հնարավորություն ստանան:
Նախագիծը չընդունվեց 41 կողմ, 10 դեմ և 62 ձեռնպահ ձայնով: