Բայդենը գլխավորում է դեմոկրատ թեկնածուների ցուցակը
Այսօր կկայանա Դեմոկրատական կուսակցության տաս թեկնածուների հերթական բանավեճը: Հարցումները ցույց են տալիս, որ առջևում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:
Դեմոկրատական կուսակցությունը շարունակում է ընտրել իր նախագահի թեկնածուին: Թեկնածուների մի հատվածը լքել են քարոզարշավը: Այս պահին պայքարի մեջ են մնացել տաս թեկնածուներ: Առջևում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Վերջինս պնդում է, որ կարող է հաղթել գործող նախագահ Թրամփին: Նրան են հաջորդում սենատորներ Բերնի Սանդերսն ու Էլիզաբեթ Ուորենը, ովքեր ներկայացնում են կուսակցության ձախակողմյան թևը:
Քաղաքագետների կարծիքով բացի վերոհիշյալ երեք գործիչներից մնացած թեկնածուները կփորձցեն քարոզչություն իրականացնել՝ իրենց անունն ավելի ճանաչելի դարձնելու ու գումարներ հավաքագրելու համար:
Այդ թեկնածուներից է Քամիլա Հարիսը, ով թիրախավորել է փոխնախագահ Ջո Բայդենին: Այժմ ըստ վերլուծաբանների Հարիսը կփորցի ներկայացնել բարեփոխումների իր օրակարգը, հատկապես դատաիրավական ոլորտում:
Սակայն հիմնական թիրախն է հանդիսանում հանրապետական թեկնածու, գործող նախագահ Դոմալդ Թրամփը, քանի որ դեմոկրատների հիմնական նպատակն է հանրապետական նախագահի հեռացումը 2020 թվականի նոյեմբերին կայանալիք ընտրություններին: