Թրամփը կարող է Իրանին 15 մլրդ դոլար հատկացնել
Նախագահ Դոնալդ Թրամփը տպավորություն է ստեղծել օտարերկրյա պաշտոնյաների, նրա վարչակազմի անդամների և իրանական բանակցություններում ներգրավված մյուսների մոտ, որ նա ակտիվորեն քննարկում է իրանցիներին 15 միլիարդ դոլար վարկային գիծ տրամադրելու ֆրանսիական պլանը, եթե Թեհրանը վերադառնա Օբամայի ժամանակ կնքված միջուկային գործարքին: Այս մասին գրում է The Daily Beast-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վերջին շաբաթների ընթացքում Թրամփը բաց պատրաստակամություն է ցուցաբերել համաձայնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պլանի հետ։ Ըստ կայքի չորս աղբյուրների, որոնք տեղյակ են Ֆրանսիայի ղեկավարի հետ Թրամփի խոսակցություններին: Այդ աղբյուրներից երկուսը նշել են, որ պետդեպարտամենտի պաշտոնյաները, այդ թվում նաև պետքարտուղար Մայք Պոմպեոն, նույնպես պատրաստ են քննարկել ֆրանսիական առաջարկը, որով Փարիզի կառավարությունը արդյունավետորեն կթեթևացնի տնտեսական պատժամիջոցների ռեժիմը, որը Թրամփի վարչակազմը սահմանել է Թեհրանի նկատմամբ ավելի քան մեկ տարի:
Ֆրանսիայի կողմից առաջարկված գործարքը կփոխհատուցի Իրանին ամերիկյան պատժամիջոցներով խաթարված նավթի վաճառքի համար: Իրանի տնտեսության մեծ մասն ապավինում է նավթի վաճառքից ստացված կանխիկ դրամին: Այդ գումարի մեծ մասը սառեցված է ամբողջ աշխարհի բանկային հաշիվներում: 15 միլիարդ դոլարի վարկային գիծը երաշխավորված կլինի իրանական նավթով: Կանխիկ միջոցների դիմաց Իրանը պետք է վերադառնա 2015 թվականին աշխարհի խոշոր տերությունների հետ կնքած միջուկային համաձայնագրին: Թեհրանը նաև պետք է համաձայնի չվտանգել Պարսից ծոցի անվտանգությունը, չխոչընդոտել ծովային նավարկությանը տարածքում։