Ջասթին Թրյուդոն սկսում է վերընտրվելու քարոզարշավը
Սեպտեմբերի 11-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն սկսել է իր վերընտրվելու քարոզարշավը, ասելով, որ կանադացիները պետք է որոշեն՝ արդյոք նրանք ցանկանում են վերադառնալ պահպանողական կառավարության «ձախողված քաղաքականությանը», որը հավատում է «կրճատումներին և խնայողություններին»: Այս մասին գրում է Time-ը։
Թրյուդոն սկսել է քարոզարշավը՝ հոկտեմբերի 21-ին կայանալիք քվեարկության ընդառաջ՝ խորհրդարանը լուծարելուց հետո:
«Կանադացիները կարևոր ընտրություն պետք է կատարեն. Վերադառնում ենք անցյալի ձախողված քաղաքականությանը, թե՞ շարունակում ենք առաջ ընթանալ», - ասել է Թրյուդոն:
Կառավարություն ձևավորելու համար Թրյուդոյին անհրաժեշտ կլինի ստանալ խորհրդարանի 338 տեղերից 170-ը, սակայն հավանական է համարվում նաև փոքրամասնության կառավարությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում