Ռյա Թազա գյուղի տարածքում հայտնաբերվել է ձեռքի նռնակ, փրկարարները սահմանազատել են տարածքը
Սեպտեմբերի 12-ին, ժամը 15:46-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Միրաք գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ռյա Թազա գյուղի տարածքում հայտնաբերվել է ձեռքի նռնակ (առանց պայթուցիչի):
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Ծաղկահովիտի բաժնի աշխատակիցները նռնակը տեղափոխել են փորձաքննության:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները