Իրավունք 17:50 12/09/2019 Հայաստան

ԱԱԾ պաշտոնատար անձինք շորթմամբ պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված` ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձինք, կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության գալով, շորթմամբ, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացուց պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին:

ՀՔԾ-ից հայտնում են, որ ըստ առաջադրված մեղադրանքների` Էդիկ Ափոյանը, զբաղեցնելով ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը, նախապես տեղեկացված լինելով Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Սանդիփ Կաուշիկի` հայրենիքում իրավապահ մարմինների հետ ունեցած խնդիրների մասին, նախնական համաձայնության է եկել նույն բաժնի օպերլիազոր Գևորգ Գաբրիելյանի հետ` Ս. Կաուշիկից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու հարցի շուրջ: Այդ նպատակով Գ. Գաբրիելյանը 24.07.2019թ. այցելել է Ս. Կաուշիկի բնակարան, որտեղ, դուրս  գալով իր լիազորությունների շրջանակից, ապօրինի գործողություններ է կատարել. առանց համապատասխան վարույթի առկայության և առանց արձանագրման զննել է Ս. Կաուշիկին պատկանող իրերն ու փաստաթղթերը և հայտնել, որ Հնդկաստանի Հանրապետության իրավապահ մարմիններից գրություն է ստացել ՀՀ-ից նրան արտաքսելու վերաբերյալ, ապա պահանջել նրան չարտաքսելու դիմաց որպես կաշառք իրեն փոխանցել այդ պահին տանն առկա ողջ գումարը, որից հետո անձամբ ստացել է 2.379.750 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլար:

Այնուհետև Գ. Գաբրիելյանը Ս. Կաուշիկին, ինչպես նաև բնակարանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության ևս երկու քաղաքացու ուղեկցել է ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության համապատասխան բաժնի վարչական շենք, որտեղ` բաժանմունքի պետ Էդիկ Ափոյանի աշխատասենյակում, վերջինիս հետ, Ս. Կաուշիկի իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը չոտնահարելու, ՀՀ-ից նրան չարտաքսելու, վերջինիս կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության մասնակցության վերաբերյալ կեղծ ապացույցներ չստեղծելու և քրեական պատասխանատվության չենթարկելու սպառնալիքով,  շորթմամբ պահանջել են 50.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից ստացել են 8.423.564 ՀՀ դրամին համարժեք 17.700 ԱՄՆ դոլար:

Մասնավորապես, ձեռք բերելով Ս. Կաուշիկի համաձայնությունը` Գ. Գաբրիելյանը հաջորդ օրը նրանից անձամբ ստացել է 3.759.926 ՀՀ դրամին համարժեք 7900 ԱՄՆ դոլար` պահանջելով վճարել նաև կաշառքի մնացած մասը: Գ. Գաբրիելյանի ընկերը` Գոռ Մարտիրոսյանը, տեղեկանալով, որ կաշառքի գումարի մի մասն էլ` 2.283.888 ՀՀ դրամին համարժեք 4800 ԱՄՆ դոլարը, գտնվում է Հնդկաստանի Հանրապետության մեկ այլ քաղաքացու մոտ, 31.07.2019թ. այցելել է նրան և անձամբ ստացել պահանջվող գումարը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Էդիկ Ափոյանին և Գևորգ Գաբրիելյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ նրանց օժանդակելու համար Գոռ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով և 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Բարեկենդան Վարագա Սուրբ Խաչին՝ վաղը
Այս կիրակին նախորդում է պահքին, որը նվիրված է Վարագա լեռան վրա Սուրբ խաչափայտի մասունքը գտնելուն: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է...
Աղբյուր` Panorama.am
19:49
Փառատոն՝ Փշատավանում
Սեպտեմբերի 29-ին ժամը 12։00-ից 20։00-ն Արմավիրի մարզի Փշատավան համայնքում տեղի կունենա «1000 տարվա գյուղամեջ» գյուղական...
Աղբյուր` Panorama.am
19:38
Միխալկով. «Օսկարը» քաղաքականացված մրցանակաբաշխություն է
«Մենք պետք է ապրենք մեր կյանքով»։
Աղբյուր` Panorama.am
19:29
Երևանում հանդես կգա օպերային դիվա Աննա Կասյանը
Սեպտեմբերի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Արմենիա» 3-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական...
Աղբյուր` Panorama.am
19:16
Օդի ջերմաստիճանը կնվազի, ապա աստիճանաբար կբարձրանա
ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ  հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: 23-26-ը սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
19:02
Հին Երևանցու փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ կան
Սեպտեմբերի 21-ին, ժամը 06:25-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հին Երևանցու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ,...
Աղբյուր` Panorama.am
18:50
Երկուշաբթի օրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
18:40
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում «Վերածնունդ» միջազգային...
Աղբյուր` Panorama.am
18:37
«Նահապետի հոբելյանական աշունը»՝ Ստեփանավանում
Հայաստանյան փառատոնային աշնան գունագեղ խճանկարին սեպտեմբերի 26-28-ը, ինքնատիպ իր հմայքով ու բազմաշերտ բովանդակությամբ, ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am
18:34
Վրաստանի արտգործնախարարը հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը
Վրաստանի արտաքին գործերի նախարարության թվիթերյան պաշտոնական էջով արտգործնախարար Դավիթ Զալկալիանին հայերենով շնորհավորել է Հայաստանի Անկախության...
Աղբյուր` Panorama.am
18:31
Մառախուղ և փակ ճանապարհ Հայաստանում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ին Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին մառախուղ է (տեսանելիությունը՝ 1-2 մ):...
Աղբյուր` Panorama.am
18:23
Կինոկենտրոնը պետական աջակցություն ստանալու համար 120 հայտ է ստացել
Հայաստանի ազգային կինոկենտրոնն  այս տարի բավականին շատ հայտեր է ստացել ֆիլմերին պետական աջակցություն հատկացնելու համար. 2 մրցույթը միասին...
Աղբյուր` Panorama.am
18:20
Ծանրամարտի ԱԱ. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում
Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Իզաբելա Յայլյանն (59 կգ) ավարտել է ելույթը: Հայ մարզուհին...
Աղբյուր` Panorama.am
18:11
Փարիզում 90 մարդ է ձերբակալվել «դեղին բաճկոնների» ցույցի նախաշեմին
Փարիզում  իրավապահները «դեղին բաճկոնների» ցույցերի նախաշեմին ձերբակալել են 90 մարդու։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, հայտնի է, որ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լիճք գյուղի մոտակայքում այրվել է մոտ 8 հա անտառածածկ տարածք
Սեպտեմբերի 21-ին, ժամը 11:16-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում այրվում է...
Աղբյուր` Panorama.am
17:51
ՀՅԴ երիտասարդների «Անկախության երթը»
Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդներն ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ երթ են անցկացնում Երևանում։  «Անկախության...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԱԱ-ից կվերադառնա առանց Տոկիո-2020-ի ուղեգրերի
Գրիգոր Գրիգորյանը պարտվել է  Ղազախստանի մայրաքաղաք Նուրս-Սուլթանում ավարտին մոտեցող ԱԱ-ի քառորդ եզրափակչում։  79 կգ քաշային ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:36
Պետերբուրգում զանգվածային ծեծկռտուքին մասնակցել են նաև հայեր
Սանկտ Պետերբուրգի Ֆրունզեի շրջանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել սեպտեմբերի 21-ի գիշերը: Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ...
Աղբյուր` Panorama.am
17:24
Դավիթ Բաբայան. Կարծում եմ՝ մեր ընդհանուր դրոշը պիտի լինի Արցախինը
«Ես էլ եմ երազում ընդհանուր պետության մասին։ Ես կարծում եմ, որ, օրինակ, մեր ընդհանուր դրոշը պիտի լինի Արցախի դրոշը»,- Գյումրիում...
Աղբյուր` Panorama.am
17:15
Անկախության տոնին նվիրված միոջոցառումներ նախատեսված են Երևանում և մարզերում
Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված  գլխավոր միջոցառումներն այս տարի առաջին անգամ անցկացվում են Գյումրիում։  Երևանում և...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էդմոն Մարուքյան. Իշխանությունները մեծ սխալ են թույլ տվել, որ մերժել են
«Գլուխը պատին է տալիս նա, ով փորձում է մեզ վիրավորել, կամ որևէ կերպ իրենց պատկերացրած ընդդիմություն որակել, որովհետև  այն մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
16:47
Փաշինյանը շնորհավորել է Մալթայի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ժոզեֆ Մուսկատին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է....
Աղբյուր` Panorama.am
16:36
Հայ ժողովուրդը 28 տարվա ընթացքում դարձել է ավելի հաստատակամ, ավելի վճռական. վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ հրավիրել է տոնական ընդունելություն, որը տեղի է ունեցել...
Աղբյուր` Panorama.am
16:20
Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման...
Աղբյուր` Panorama.am
16:12
Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ
«Ես եղել եմ տանը։ Մեր շենքի բակի տեսախցիկները ֆիքսել են` ինչպես եմ ես մեքենան կայանում ժամը տասի կողմերը և բարձրանում...
Աղբյուր` Panorama.am
16:05
Մեր երկրի բարեկեցությունը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը մեզնից յուրաքանչյուրն է. Փաշինյան
Գյումրու Սև բերդում այսօր «Մեր ժամանակի հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին մրցանակներ են շնորհվել։  Մրցանակակիրներն են՝...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ոչ մի բանի դեմ կաշկանդվածություն չունենք. ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար
«Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվելու է, ես հավաստիացնում են»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար...
Աղբյուր` Panorama.am
15:47
Դավիթ Բաբայան. Արցախը բանակցային գործընթացից դուրս է եկել Ալիևի քաղաքականության պատճառով
«Ընդհանրապես, պատերազմի մասին երազում են հիվանդ մարդիկ։ Ինչպե՞ս կարելի է երազել պատերազմի մասին»,- Գյումրիում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
15:35
Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Հայաստանում է
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի համաձայն`...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ես տեղյակ չեմ գաղտնալսման գործից. ՀՔԾ պետ
«Կոռուպցիոն գործերով ապագայում նույնպես նորություններ կլինեն»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից
18:01 20/09/2019

Ալումյանը՝ դատավոր Դանիբեկյանին. Ճնշումներով Ձեզ զրկել են Ձեր սեփական կամքից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}