Տնտեսություն 11:31 12/09/2019 Հայաստան

«Անհանգստանալու կարիք ունեն միայն անշարժ գույքի խոշոր սեփականատերերը»

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է անշարժ գույքի շուկայի աստիճանական զարգացման պարագայում Հայաստանի Հանրապետությունում ներդնել անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգ:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ օրենքը բացարձակապես թերի է, այն լուծում է ընդամենը թիրախային խնդիրներ. «Այդուհանդերձ խմբակցությունում քննարկելով հարցը և հասկանալով, որ այն կարող է տարատեսակ շահարկումների առիթ տալ, և մեզ համար արդեն ենթադրելի են նաև հնարավոր շահարկումները, ապա «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քվեարկում է կողմ։ Երևանում բիզնես ունեցող անձինք, ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ այս օրենքի հնարավոր բոլոր բացասական հետևանքների համար քաղաքական պատասխանատվություն կրելու է քաղաքական մեծամասնությունը»։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ նշեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2021 թվականին, ապա կարող են  դեմ քվեարկել՝ հնարավորություն տալով կառավարությանը ճշտելու  Սահմանադրության հետ հակասությունները. «Մինչև մայիս ունենք օրենքը քննարկելու ժամանակ, որպեսզի չունենանք այնպիսի իրավիճակ, որ ստիպված դիմենք Սահմանադրական դատարան։ Հորդորում եմ այսօր դեմ քվեարկել, նախագիծը հետ ուղարկել և կառավարության գործընկերների հետ մինչև մայիս աշխատել նախագծի փոփոխությունների վրա»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ ասաց, որ սահմանադրության հետ կապված հարցը կարող են քննարկել առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ. «Եթե ձեր նախագծերը քննարկվում են հանձնաժողովում, և մենք առաջարկում ենք ձեռնպահ մնալ որոշ խնդիրներից, դուք նույնը մեզ եք առաջարկում՝ առաջին ընթերցմամբ ընդունենք, իսկ հետո որոշենք»։

Ինչ վերաբերում է օրենքի նախագծին, Բաբկեն Թունյանը նշեց, որ մտահոգվելու առիթ չկա, այն կարևոր օրենք է. «Այս օրենքից անհանգստանալու կարիք ունեն միայն այն մարդիկ, որոնք անշարժ գույքի խոշոր սեփականատեր են և հիմա ավելի քիչ են հարկվում։ Դրա համար այս օրենքը չէր կարող մինչև հեղափոխությունը ընդունվեր»։

Նա կոչ արեց միաձայն կողմ քվեարկել օրենքի նախագծին։

Այսպիսով, նախագիծն ընդունվեց 92 կողմ, 15 դեմ և 2 ձեռնպահ ձայնով:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:12
Արցախում շուտով նոր զորանոցը կհանձնվի շահագործման
Զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ևս մեկ ծրագիր՝ առաջիկա օրերին, բոլոր պայմաններով ապահովված այս զորանոցը կհանձնվի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Ապարան և Աշտարակ քաղաքներում մառախուղ է
Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Աղբյուր` Panorama.am
09:48
Կոմիտասյան հոբելյանական համերգ Հռոմում
Դեկտեմբերի 12-ին Հռոմի Սանտա Մարիա ին Տրանստևերե (Basilica di Santa Maria in Trastevere) տաճարում տեղի է ունեցել հոգևոր համերգ՝ նվիրված Կոմիտասի...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Հրապարակ». «Քիչ հավանական եմ համարում, որ «Իմ քայլը» գնա ավագանու արտահերթ ընտրությունների»
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկ Մարությանի հրաժարականի դեպքում պատրաստվում եք քաղաքապետ առաջադրվել, այդ պատճառո՞վ եք այդպես...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ-ում քննվող քրգործով դեռևս որևէ գումար չի վերականգնել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշումից անցել է շուրջ 5 ամիս, և նախաքննական...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական ծախսերին վերաբերող փաստաթուղթ կպատրաստվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի՝ գործադիրին ներկայացված և նրանց...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Ժողովուրդ». Հրահանգվել է խնայված գումարները չպահել և Ամանորին ընդառաջ տրամադրել աշխատակազմին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ Ամանորին ընդառաջ պետական գերատեսչություններում ընդունված է աշխատակազմերին...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Հրապարակ». Մեր ժամանակ ուրիշ էր
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության ամանորյա տրամադրությունները փչացրեց Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարցազրույցը՝...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Փաստ». Կառավարությունում մտահոգված են ԸՀ-ներում իշխանության ներկայացվածության հարցով
«Փաստ» թերթը գրում է. ««Իշխանափոխությունից հետո ՀՀ նոր իշխանություններն ամենուր հանդիպում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ին չվերթներ իրականացնի դեպի Լոնդոն և Փարիզ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020 թվականին կսկսի ուղիղ չվերթներ իրականացնել...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Մեղադրող դատախազը Արսեն Բաբայանի գործը կուղարկի՞ դատարան, թե՞ կկարճի
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ...
Աղբյուր` Panorama.am
09:00
Խորհրդակցություն մարզպետների մասնակցությամբ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ։ Քննարկվել է 2019թ․...
Աղբյուր` Panorama.am
20:30
Ապարան-Թալին ավտոճանապարհը դժվարանցանելի է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19:29-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:...
Աղբյուր` Panorama.am
20:27
Վանաձորի դպրոցներից մեկից կատարված համակարգիչների գողությունը բացահայտվել է
Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մտել են...
Աղբյուր` Panorama.am
20:23
Արցախի նախագահը Անջեյ Կասպշիկինի հետ քննարկել է շփման գծում տիրող իրավիճակը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:...
Աղբյուր` Panorama.am
20:16
Հանրապետության մարզերում ձյուն է տեղում
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով։ Մեդալը հանձնել է...
Աղբյուր` Panorama.am
20:11
ՊԵԿ-ը հորդորում է Նորագավիթի մաքսատանը գտնվող մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության տարածքից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է Նորագավիթի ավտոմաքսատանը գտնվող ավտոմեքենաների սեփականատերերին՝ սեղմ ժամկետներում...
Աղբյուր` Panorama.am
20:07
Բացահայտվել են ոստիկանության ավագ տեսուչի ապօրինությունները
Ոստիկանության և ԱԱԾ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է ոստիկանության ծառայողի կողմից թույլ տված ապօրինությունները։ Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
19:52
Սուրեն Պապիկյանը Ժնևում կմասնակցի «Փախստականների գլոբալ ֆորումին»
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը դեկտեմբերի 16-18-ն ...
Աղբյուր` Panorama.am
19:40
Հայրը պահեստից գումար է գողացել, որդին էլ հորից է գողացել ու մեքենա գնել
Դեկտեմբերի 11-ին՝ ոստիկանության Մասիսի բաժնում մի տղամարդ հաղորդում է տվել, որ կոտրել են իր չգործող ընկերության պահեստի երկաթե դռան փականը, մտել...
Աղբյուր` Panorama.am
19:29
Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ են նվաճել Խանտի Մանսիյսկում անցկացվող «Նավթային երկրների աշխարհի գավաթ» միջազգային մրցաշարում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:14
Եվրախորհրդարանում քննադատել են Սիրիայի նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կազմակերպված պանելային քննարկմանը բանախոսները քննադատել են Սիրիայի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը,...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ամանորի տոներին մի շարք թատրոններ ու թանգարաններ կաշխատեն
Գնային քաղաքականության առումով թատրոնները և թանգարանները շարունակելու են աշխատել նույն սկզբունքով:
Աղբյուր` Panorama.am
18:45
Մեր իշխանության դիրքորոշումը չի փոխվել. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատուն
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն անդրադարձել է դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը,գրում է ...
Աղբյուր` Panorama.am
18:34
ԱՀ նախագահը ծանոթացել է Թալիշում գյուղի վերականգնման աշխատանքներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ անցկացրել աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից կա մեկ զոհ և երկու վիրավոր
Դեկտեմբերի 13-ին, ժամը 10:55-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:...
Աղբյուր` Panorama.am
18:20
ՀՅԴ. Առողջության ապահովագրության առաջարկվող մեխանիզմը սահմանափակում է աշխատողի իրավունքները
ՀՀ առողջապահության նախարարությունը օրերս քննարկման ներկայացրել է առողջության համապարփակ ապահովագրություն հայեցակարգի նախագիծը: ՀՅԴ Բյուրոյի...
Աղբյուր` Panorama.am
18:08
Երբ ասում են՝ ՀՀ տեղեկատվական դաշտում ՌԴ-ն թույլ է ներկայացված, ես դա չեմ հասկանում. Տիգրան Հակոբյան
Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ելույթ ունենալով  «Լազարևյան ակումբի»...
Աղբյուր` Panorama.am
17:54
ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել
Կապված է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ Սենատի կողմից ընդունված բանաձևի հետ
Աղբյուր` Panorama.am
17:51
Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ ընդարձակվել է «Արենի տնակ» հյուրատան տարածքը
ԱԿԲԱ Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի աջակցությամբ։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել
12:18 13/12/2019

Քաղաքագետ. Սենատում բանաձևի ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները մասնակցությունը գրեթե զրոյական է եղել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}