Իրավունք 13:30 12/09/2019 Հայաստան

Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝  դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի գործով առաջին նիստը։

Այս պահին դատարանում են Ռոբերտ Քոչարյանն ու նրա պաշտպանական խմբի անդամները, կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։

Դատարան են եկել նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Դատավորն արդեն դահլիճում է, դատական նիստերի քարտուղարը ներկայացրեց, թե ովքեր են մասնակցում նիստին։

Հաշվի առնելով որ դատավարության մասնակիցներն առարկություններ չունեն՝ դատարանը թույլ տվեց նիստի ընթացքում տեսալուսանկարահանում իրականացնել։














Քրեական գործի մեղադրական եզրակացության համաձայն,  Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանույան նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:12
ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է Վայքի ոստիկանություն բերման ենթարկվածներին
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Վայոց ձորի մարզ գործուղված արագ արձագանքման խումբն այցելել է Ոստիկանության Վայոց ձորի մարզային...
Աղբյուր` Panorama.am
23:48
Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ում ցավակցական գրառում է կատարել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
23:22
Բեյրութում տեղի ունեցած պայթյունից մասնակիորեն վնասվել է Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը. ՀՀ ԱԳՆ
Լիբանանում ՀՀ դեսպանությունը (Լիբանանում Հայաստանի դեսպանություն Embassy of Armenia to Lebanon) կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի...
Աղբյուր` Panorama.am
22:54
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է Նազար Նաջարյանը
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է նաև լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
22:21
Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ամուլսարի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ամուլսարի պահապանները պահանջում են հանդիպում կառավարության հետ, իրենց պահակակետ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Բեյրութում հզոր պայթյունի հետևանքով 10 մարդ զոհվել է, կան վիրավորներ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնից ոչ հեռու՝  նավահանգստային գոտում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ «Ռոյթերզ» գործակալության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Ջերմուկի բնակչության մեծամասնությունը դեմ է Ամուլսարի շահագործմանը․Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ Ամուլսարի լարված իրավիճակին, նշելով, որ ընտանիքով Ջերմուկ...
Աղբյուր` Panorama.am
20:34
10 ավելի քվեաթերթիկների առկայությունն արձանագրել է հենց հաշվիչ հանձնաժողովը
Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովի կողմից հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես...
Աղբյուր` Panorama.am
20:29
ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին․կան տուժածներ
Օգոստոսի 4-ին, ժամը 17։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
20:22
Գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվել է Լևոն Ադյանը
Ստորագրած հրամանագրիս համաձայն՝ գրականության ասպարեզում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝ անվանի արձակագիր, թարգմանիչ,...
Աղբյուր` Panorama.am
20:15
Լանջիկում սոցիալապես անապահով անձանց անուններով տարիներ շարունակ սոցիալական աջակցության գումարներ են ելքագրվել և յուրացվել
Շիրակի մարզի դատախազության կողմից մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ իրականացված պատշաճ և ամենօրյա դատախազական հսկողության...
Աղբյուր` Panorama.am
20:08
Միայն բնակիչների սեփականությունը նախկին տեսքին վերադարձնելը բավարար չէ․ Պապիկյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը այսօր այցելել է սահմանամերձ Բերդ համայնք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ԱՄՆ-ը ցանկանում էր ամբողջովին արգելափակել «TikTok»-ը, և ոչ թե ստիպել վաճառել այն
Չինական «TikTok» սոցիալական ցանցի հիմնադիր Ժանգ Յիմինգն ասել է, որ ԱՄՆ իշխանությունների վերջնական նպատակը երկրում սոցիալական ցանցն...
Աղբյուր` Panorama.am
19:52
Արսեն Մելքոնյան. Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
2020 թվականի սկզբից կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունները նոր կանոններ սահմանեցին բիզնեսի համար: Շատ դեպքերում ստեղծված դժվարությունները...
Աղբյուր` Panorama.am
19:47
Սեղանի թենիսի աշխարհի անհատական առաջնությունը չեղարկվել է
Սեղանի թենիսի աշխարհի անհատական առաջնությունը, որը նախատեսված էր անցկացնել  ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում,  2021թ․ հունիսին, չեղարկվել է։...
Աղբյուր` Panorama.am
19:40
Մեր պահանջն է վագոն տնակները տեղափոխեն դեպի ներս, ապահովեն բուֆերային գոտի․ բնապահպան-ակտիվիստ
Վայոց ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը և Ամուլսարի պահապանները զրույց ունեցան։ Քաղաքացիները հետաքրքրվեցին, թե արդյոք ոստիկանությունը պաշտպանում է...
Աղբյուր` Panorama.am
19:31
Մահացել է դերասան Ռենի Սանտոնին
82 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ռենի Սանտոնին: Դերասանի մահը վրա է հասեl Լոս Անջելեսում հյուրընկալության ժամանակ, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
19:25
Երևանի Կենտրոն համայնքի զբոսայգիներում խախտումներ են արձանագրվել
ՀՀ պարետի հունիսի 16-ի N 139 որոշման համաձայն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ շարունակել է խստացված...
Աղբյուր` Panorama.am
19:16
ԱՀ ՊԲ-ում ցուցադրական պարապմունքներ են անցկացվել
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել են մարտավարաշարային ցուցադրական...
Աղբյուր` Panorama.am
19:09
Կրկնայցերը բացահայտում են՝ արդեն դիտարկված տնտեսավարողների զգոնությունը թուլանում է. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների լայնածավալ մշտադիտարկումները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում...
Աղբյուր` Panorama.am
19:02
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք
Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման...
Աղբյուր` Panorama.am
18:55
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսքան չարացել ժողովրդի հանդեպ
Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Քիչ առաջ ոստիկանները բերման...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մահացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` անվանի հնագետ Գրիգոր Արեշյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Հունաստանը կոչ է արել Թուրքիային վերանայել Լոզանի պայմանագիրը
Թուրքական լրատվամիջոցներում տեղ գտած պնդումների համաձայն՝ Հունաստանը կոչով դիմել է Թուրքիային 2023 թվականի հուլիսի 24-ին ընդառաջ Լոզանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
Ամուլսարում շարունակում է իրավիճակը լարված մնալ․ կան բերման ենթարկվածներ
Հրմշտոց, քաշքշոց, բերման ենթարկվածներ․Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ պայքարող քաղաքացիների ու ոստիկանների միջև լարված իրավիճակ է։ Մի...
Աղբյուր` Panorama.am
18:19
4933 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում է կայացվել
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ օգոստոսի 3-ի  դրությամբ  կայացվել է 4933 կազմակերպության գործունեության ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Ծաղկաձորում հյուրանոցների աշխատանք է կասեցվել
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում՝ պարետի որոշմամբ 24 ժամով արգելելով...
Աղբյուր` Panorama.am
17:58
Ավտոերթ ընդդեմ Ամուլսարի շահագործման
Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիները ավտոերթ են իրականացնում դեպի Վայոց Ձորի մարզ։ Նրանք իրենց բողոքի ձայնն են բարձրացնում առ այն, որ...
Աղբյուր` Panorama.am
17:54
«Հայրենիք»-ը դիմելու է առաջատար տնտեսագետներին ու փորձառու գործիչներին
հակաճգնաժամային ռազմավարության մշակման համար
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}