ԱՅԼՄԱՄՈՒԼ 09:32 12/09/2019 Հայաստան

«168 Ժամ». «Ես դա համարում եմ անբարոյականություն»

«168 Ժամ» թերթը գրում է. «Նոր իշխանությունները 2016թ. ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող-քննող ԱԺ քննիչ հանձնաժողով են ստեղծել, որը, ըստ իրենց, մտադիր է բացահայտել պատերազմի հանգամանքները։ Այս ամենի քաղաքական բուն նպատակները դեռևս հայտնի չեն, թեև Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր. «Հանձնաժողովը ստեղծվել է մի նպատակով՝ պարզելու համար, թե արդյո՞ք մեր զինված ուժերը պատշաճ ձևով պատրաստ են եղել այդ զարգացումներին, բայց ոչ թե ինչ-որ մեկին պատժելու համար, այլ երաշխավորելու, որ նույնպիսի իրավիճակ չի կարող լինել»: Նա նաև նշել էր, որ մեղավորներ լինելու դեպքում նրանք պատասխանատվության կենթարկվեն, և պատիժն անխուսափելի է։

Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի խոսքով՝ այդ քննիչ հանձնաժողովի ստեղծումը բացառապես քաղաքական ակտ է՝ պայմանավորված քաղաքական գործընթացներով։ «Ակնհայտ է, որ հանձնաժողովը ստեղծվել է՝ որպես Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, «ջոկեր», երբ նա դրա մասին հայտարարեց այն օրերին, երբ խնդիր կար իր իշխանության հետ»։

Այս ընթացքում քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներ, անհատ գործիչներ հայտարարում էին, որ խնդիր են տեսնում նաև նրանում, որ այդ հանձնաժողովը ղեկավարում է «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հաշվի առնելով նրա քաղաքական «ոչ մաքուր» անցյալը: Առավել ևս, որ Ա. Քոչարյանը կոնկրետ սևեռվածություն ունի նախկին իշխանությունների նկատմամբ։

Ինչևէ, իշխանությունները Փաշինյանի հրահանգով այն ստեղծեցին և հասկացան, որ իրենց կենսափորձը և առհասարակ մասնագիտական ունակությունները չեն բավականացնում պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու-քննելու համար։ Այդ իսկ պատճառով որոշել են ներգրավել նաև Հայաստանի և Արցախի Պաշտպանության բանակի նախկին ներկայացուցիչներին։

Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե անհրաժեշտության դեպքում հանձնաժողով կկանչեն նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Արմեն Աշոտյանն ի պատասխան լրագրողի հարցի՝ ասել էր. «Սերժ Սարգսյանը թաքցնելու ոչինչ չունի ապրիլյան պատերազմից առաջ, ընթացքում և հետո եղած ռազմաքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ …Ի դեպ, լավ կլիներ, որ հանձնաժողովում Սերժ Սարգսյանի հետ հարց ու պատասխանը, եթե այն պետք է տեղի ունենա, լիներ ուղիղ եթերում»։

Նշենք, որ այս ընթացքում ապրիլյան պատերազմի զինվորների հետ անհայտ նպատակներով հարցազրույց-հարցաքննություններ են անցկացվում։ Նախկին զինծառայողների ընտանիքի անդամներից մեր թղթակցին պատմել էին, որ «դավթարով» տուն եկած երկու տղամարդ հերոս տղաներին ստիպել էին պատմել, վերհիշել ապրիլյան պատերազմի օրերին տեսածն ու ընկալածը՝ դրվագ առ դրվագ: Նրանցից մեկին հետաքրքրել էր անգամ հերոսներից մեկի վիրավորում ստացած մարմինը, բացել և զննել էին սպիները, բժշկական փաստաթղթերը, հետո անցել էին այդ օրերին կիրառված զենքերի մասին հարցադրումներին:

168.am-ի հետ զրույցում հերոսներից մեկը տարակուսել էր, որ զենք չտեսած մարդու են ուղարկել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու՝ հաշվի չառնելով նրա չիմացությունը: Ասում էր՝ զրույցի ընթացքում ամեն զենքի անունը լսելիս՝ պաշտոնյան տեղում միանգամից ինտերնետով որոնում էր տալիս, որ նկարագրվող տեսարանների մասին քիչ թե շատ պատկերացում կազմեր: «Ռեալիթի շոուի» ժանրով աշխատող ինքնահռչակ քննող խումբը զինհաշմանդամներից մեկին նունիսկ համոզել և հարցաքննության համար մինչև Արցախ էր հասցրել իր մեքենայով:

Արցախի Պաշտպանության նախկին նախարար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, ներկայումս՝ ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով այդ հանձնաժողովի գործունեությանը և ապրիլյան պատերազմի շուրջ տարածվող միֆերին՝ ասել է.

«Ես կարող եմ 100 տոկոսով վստահեցնել, որ ապրիլյան պատերազմի օրերին զինամթերքի պակաս չի եղել: Զինամթերքի առկա քանակը բավարար էր անգամ այդ օրերին դիրքերին մոտեցած հակառակորդի հարյուրապատիկ գերազանցող ուժերին ջախջախելու համար: Դրանք հաշվարկված նորմեր են, և այսօր էլ այդ հաշվարկով է զինամթերք տրվում զորամասերին: Ուզում եմ ընդգծել՝ ապրիլյան դեպքերից հետո էլ շարունակվում է նույն քանակությամբ զինամթերք բաշխվել դիրքապահին, այստեղ միֆեր հորինելու իմաստ չկա: Հրամանները կան, կարող եք հանել և ուսումնասիրել՝ ինչ քանակությամբ է զենքը տրվել մինչև 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ և այսօր:

Չի եղել այնպես, որ որևէ մարտական տեխնիկայի մեջ վառելիք չլինի, խնդրում եմ՝ հետևեք պատասխանատու մարդկանց հայտարարություններին, բանակի կարգ ու կանոնից հեռու մարդկանց դատողություններով միֆեր մի՛ տարածեք ու խուճապ մի՛ ստեղծեք հանրության շրջանում:

Ի տարբերություն մյուս բոլոր կառույցների՝ բանակի դեպքում, երբ տեխնիկան շահագործում ես և վերադառնում զորանոց, առաջին գործողությունը, որ կատարվում է հսկիչ կետում անցնելիս՝ դա լիցքավորումն է: Դա պարտադիր գործողություն է, բաքը պիտի լցվի ամբողջությամբ՝ անկախ այն բանից՝ տեխնիկան անսա՞րք է, թե՞ սարքին»:

Անդրադառնալով այդ օրերին ծանր վիրավորում ստացած զինվորներին խոսեցնելու դեպքերին՝ Հակոբյանն ասել է.

«Շատ սխալ եմ համարում, երբ ձեր նշած դեպքերով վիրավորում ստացած զինվորների են խոսեցնում, որոնք հասկանալի պատճառներով իրավիճակից կարող են կցկտուր դրվագներ հիշել, կամ չհիշել ոչինչ, բայց բաներ փոխանցեն, որոնք ընդամենը վերցված են սրա-նրա էմոցիոնալ պատմածներից: Երկար ժամանակ վերականգնվող հիշողությունը ի մի բերող զինծառայողների են հաճախ խոսեցնում և բանակի մասին կարծիք են ձևավորում: Ես դա համարում եմ անբարոյականություն»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:50
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին ու հայտարարում իրանցի ժողովրդի հաղթանակի մասին
Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը արդյունք են դավադրության, որում ներգրավված են ինչպես տարածաշրջանային խաղացողները, այնպես էլ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
10:36
#Կոֆե_եմ_խմում. Գիտնականների պատասխանը Փաշինյանին
Հայաստանցի գիտնականներից շատերը ֆեյսբուք սոցիալական ցանցում ֆլեշմոբ են իրականացնում՝ #Կոֆե_եմ_խմում հեշթեգի ներքո։ Նրանց վրդովեցրել է վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
10:30
Մեդվեդևը հանդիպում է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպում կունենա Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ։ Այս...
Աղբյուր` Panorama.am
10:17
Ես պայքարի եմ դուրս գալիս պոպուլիստների դեմ. Դոնալդ Տուսկը ԵԺԿ նախագահն է
Զագրեբում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 24-րդ համագումարի պատվիրակների ճնշող մեծամասնությունը նախօրեին Դոնալդ Տուսկին...
Աղբյուր` Panorama.am
10:14
Մեծ Բրիտանիայում ընտրությունները հենված են Բրեքզիթի խնդրի վրա
Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու, այսինքն՝ Բրեքզիթի խնդիրը այսօր մեծապես է բաժանում ժողովրդին ու քաղաքական գործիչներին։...
Աղբյուր` Panorama.am
10:08
Փաշինյան. Մենք ուզում ենք, որ մենք ճեղքենք և հաղթահարենք այդ վախը
Իտալիա պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամանել է Միլան քաղաք, որտեղ նախատեսվում են ՀՀ վարչապետի մասնակցությամբ մի շարք...
Աղբյուր` Panorama.am
10:00
Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցները ձերբակալվել են՝ «իսլամական արժեքները վիրավորելու համար»
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ԱՄՆ հյուպատոսության երկու աշխատակիցների Թուրքիայի հարավային Ադանա նահանգում ՝ սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
09:51
Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում 24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
09:46
Միլանում Փաշինյանին հարց տված ադրբեջանցի «բլոգերը» հատուկ ծառայություններից է
Իտալիա պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ժամանել է Միլան քաղաք, տեղի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Ժողովուրդ». Սյունիքի նախկին մարզպետի եղբայրը դատարան է դիմելու
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ի՞նչ խողովակների և հողատարածքի առուծախի պատմություն է, որի պատճառով ՀՔԾ-ն երեկ մեղադրանք առաջադրեց...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Փաստ». ՀԿԵ հայ աշխատակիցները դժգոհել են իրենց նկատմամբ կողմնակալ վերաբերմունքից
«Փաստ» թերթը գրում է. «Քանիցս բարձրաձայնվել է այն մասին, որ «Հարավկովկասյան երկաթուղու» հայ աշխատակիցները դժգոհել...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Հրապարակ». «Սանիթեք»-ը կարո՞ղ է դիմել արբիտրաժ և հասնել հաջողության
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ «Սանիթեք» ընկերության կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Ժողովուրդ». Ոստիկանին սպանած 16-ամյա տղան կարող է ճանաչվել անմեղսունա՞կ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ոստիկանի սպանության համար մեղադրվող 16-ամյա տղան,...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». Մարուքյանը պարզաբանում է պահանջել Մակունցից
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության և «Լուսավորի» միջև անջրպետը խորանում է։ Բյուջեի առթիվ ծագած...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Իշխանությունները փորձում են ջերմուկցիների վրա ճնշումներ գործադրել
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ Ամուլսարի թնջուկի հետ կապված՝...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Ծառուկյանին հրավիրել են Մոսկվա
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանին օրերս հրավիրել են Մոսկվա՝ քաղաքական շրջանակների հետ հանդիպումների։ Նա երկար չի...
Աղբյուր` Panorama.am
09:11
Ամերիկյան կազմակերպություն. Լիբանանում ապաստանած սիրիահայերը չեն ստանում ուղիղ օգնություն կառավարությունից ու ՄԱԿ-ից
Օրերս տեղի ունեցավ  «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության և Մարոնայթ հիմնադրամի պատրաստած «Տեղահանված...
Աղբյուր` Panorama.am
09:00
Կանցկացվի Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթ
Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 14-ը կանցկացնի Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը: Մրցույթն այս տարի...
Աղբյուր` Panorama.am
00:05
Փրկիչը. Միքայել Մինասյան
Այնտեղ չեն մտնում «պադվալի» ընկալմամբ
Աղբյուր` Panorama.am
22:23
Այսօր ավելի հնչեղ են դառնում նրանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ. Սերժ Սարգսյան
2018-ի գարնանը Հայաստանը հայտնվեց միջազգային լրատվամիջոցների գլխագրերում: Իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով:...
Աղբյուր` Panorama.am
20:30
Հանրապետությունում սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով
Նոյեմբերի 21-ի գիշերը, 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
20:24
Ես բացառում եմ որևէ չարաշահման դեպքի բացահայտում ՝ իմ անձի հետ կապված. Արծվիկ Մինասյան
ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանն Ազատություն ռադիոկայանի ասուլիսի ընթացքում պնդել  է, որ Դաշնակցությունը որևէ կոռուպցիոն գործի...
Աղբյուր` Panorama.am
20:21
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշել է՝ ով է ղեկավարելու աշխարհը 21-րդ դարում
21-րդ դարում աշխարհը ղեկավարելու են նրանք, ովքեր սահմանում են համաշխարհային թվային նորմեր, ասել է Դանիայի նախկին վարչապետ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Վաղը Կենտրոն և Շենգավիթ շրջաններում ջրանջատում կլինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 21-ին...
Աղբյուր` Panorama.am
20:06
ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է Ղազախստանի գործընկերոջը
2019թ․ նոյեմբերի 20-ին ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն...
Աղբյուր` Panorama.am
20:00
Փաշինյանը հանդիպել է Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում և այցը սկսել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանություն այցելությամբ:...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մոուրինյուն գլխավորում է «Տոտենհեմը»
Հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյուն գլխավորում է լոնդոնյան «Տոտենհեմ» ակումբը ՝ փոխարինելով նախօրեին հեռացած Մաուրիսիո Պոչետտինոյին:...
Աղբյուր` Panorama.am
19:42
«Տղա եղե՛ք» կարգախոսով մոտոցիկլիստները երթ իրականացրին
«Տղա եղե՛ք» կարգախոսով մոտոցիկլիստներն մոտոերթ իրականացրին քաղաքի կենտրոնական փողոցներով: Նրանք քարոզում են հայ տղամարդու կերպարն...
Աղբյուր` Panorama.am
19:36
Հունաստանի Կալամատա քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել
Հունաստանում Կալամատայի քաղաքապետարանը դրականորեն է արձագանքել տեղի հայ համայնքի խնդրանքին՝ հավանություն տալով Հայոց ցեղասպանության զոհերի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Թուրքիան մեզ հայտնել է, որ Սիրիայում նոր գործողություն չի ծրագրում. Ռուսաստանի ԱԳՆ
Ռուսաստանի արգործնախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Սիրիայում հանձնառությունները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Dark Ravens-ի «Տղա եղեք» խորագրով մոտոերթը Երևանում
18:09 20/11/2019

Dark Ravens-ի «Տղա եղեք» խորագրով մոտոերթը Երևանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}