Տնտեսություն 16:27 12/09/2019 Հայաստան

Կառավարությունը 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտքը կվերադարձնի հարկ վճարողներին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի։

Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախաձեռնությունն ուղղված է 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի պարտավորությունները հարկ վճարողներին վերադարձնելուն:

Պետական  եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ ԱԱՀ-ի գծով դեբետային մնացորդները կամ «գերավճարները», որոնք առաջացել են հարկային մարմին  ներկայացրած հարկային հաշվարկում մատակարարներին վճարված ԱԱՀ-ի կամ մաքսային մարմինների կողմից գանձված ԱԱՀ-ի և պարտավորության բացասական տարբերությունից, Հարկային օրենգիրքն ընդունելիս տարբերակում են մտցրել ԱԱՀ-ի դեբետային գումարների միջև։

«Ունենք, այսպես կոչված, հին դեբետային գումարներ և նոր դեբետային գումարներ: Նոր դեբետային գումարները օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո՝ կիսամյակային, իսկ 2019 թ. հուլիսի 1-ից հետո՝ արդեն եռամսյակային կտրվածքով հարկ վճարողների դիմումների հիման վրա հետ են վերադարձվում իրենց, իսկ հին դեբետներն ուղղվում են միայն առաջիկայում ԱԱՀ-ի գծով պարտավորություների մարմանը, այն էլ այսօրվա գործող իրավակարգավորումներով, պարտավորությունների մարման առաջնահերթություններում հին դեբետները 4-րդ տեղն են զբաղեցնում: Այսինքն՝ եթե հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի պարտավորություն, ապա առաջին հերթին այդ պարտավորությունը մարվում է նոր դեբետային մնացորդներով, 2-րդ  հերթին մարվում է գանձապետական միասնական հաշվում եղած փաստացի կատարված գումարների հաշվին, վճարումներից գոյացած գումարների հաշվին,  3-րդ հերթին՝ անցումային գերավճարում առկա նախկին կանխավճարների մնացորդների հաշվին, ապա 4-րդ հերթին՝ հին դեբետների մարումն է»,- ասել է Դավիթ Անանյանը։

Այսպիսով, այս  օրինագծով վերացնում են հին և նոր դեբետների միջև տարբերակումը, այսինքն՝ կա  միայն ԱԱՀ-ի դեբետ հասկացությունը, հետևաբար, արդեն մարումնների առաջնահերթության մեջ ունենալու են նաև հին դեբետները առաջնահերթ պարտավորությունների մարմանն ուղղելու իրավակարգավորում, որն առաջարկվում է կիրառել 2020 թ. հունվարի 1-ից։

«Բայց օրենքն ընդունվելուց հաջորդ օրվանից սկսած՝ արդեն հարկ վճարողները կարող են դիմում ներկայացնել, և դիմումի ներկայացման պահին առկա գերավճարները մենք առաջարկում ենք հետ վերադարձնել հետևյալ կարգով՝ մինչև 5 մլն դրամ պարտավորություն ունեցողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձվում են առանց հարկային մարմին դիմում ներկայացնելու և առանց  ուսումնասիրություն ներկայացնելու, 5-40 մլն դրամ պարտք ունեցողներին ԱԱՀ-ն՝ պարզեցված ընթացակարգով, այսինքն՝ ներկայացվում է դիմում, դիմումի հիման վրա առանց արտագնա ստուգման կամ ուսումնասիրություն իրականացնելու, կատարվում է ներքին հարկային մարմնում առկա տեղեկատվության ուսումնասիրություն, և ուսումնասիրության հիման վրա տրվում է եզրակացություն, իսկ 40 մլն դրամից ավելի պարտք ունեցողներին ԱԱՀ-ի գծով պարտքը վերադարձվում է դիմումի հիման վրա և արտագնա ստուգման կամ  ուսումնասիրության, փաստաթղթային ստուգման և հիմնավորվածության արդյունքներով»,- ասել է Դավիթ Անանյանը։

ՊԵկ նախագահի խոսքով՝ ԱԱՀ-ի դեբետ ունեցող հարկ վճարողների թիվը շուրջ 9000 է։ Հին դեբետներ ունեցողներին պետությունը պարտք է 56 մլրդ 443 մլն դրամ: 2835 հարկ վճարողից մինչև 5 մլն դրամ պարտավորություն ունեցող  հարկ վճարողների թիվը 2190 է, և նրանց հանդեպ ունեցած պարտքի թիվը 1 մլրդ 680 մլն դրամ է, 5-40 մլն դրամ պարտք ունեցողների թիվը՝ 443 հարկատու, 6 մլրդ 856 մլն դրամ պարտք, 40 մլն դրամից ավելի հարկ վճարողների թիվը՝ 202 հարկ վճարող, ընդհանուր պարտքի գումարը՝ 47 մլրդ 906 մլն դրամ:

Այսինքն՝ 2190 հարկ վճարող, օրենքն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, առանց դիմում ներկայացնելու և առանց ուսումնասիրություն կատարելու, մեխանիկորեն հետ են ստանալու իրենց պարտքի գումարը՝ 1 մլրդ 680 մլն դրամ ընդհանուր գումարով:

Դավիթ Անանյանը նաև նշել է, որ  56 մլրդ դրամից մոտ 5.5-6 մլրդ դրամը կասկածելի են համարում, որովհետև կան լուծարված, հաշվառումից հանված, սնանկության գործընթացում գտնվող հարկ վճարողներ. «56 մլրդ դրամից  շուրջ 50 մլրդ դրամը վերադարձնելու են, մեր կարծիքով, մինչև տարվա վերջ»։

«Սրանով մենք 2 խնդիր ենք լուծում՝ փաստացի ավելացնում ենք մեր տնտեսվարողների շրջանառու միջոցները և պետության վրայից այդ 56 մլրդ դրամի պարտքը հանում ենք: Փաստացի ստացվում է, որ մենք կուտակված պարտք չենք ունենում, և արդեն կիսամյակային կամ եռամսյա հաճախականությամբ կվերադարձնենք այդ ընթացիկ պարտքերը»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Դավիթ Անանյանը նշել է, որ  2018 թ. հունվարի 1-ի դրությամբ,  հարկ վճարողներին պարտք են եղել 275 մլրդ դրամ, որից 133 մլրդ դրամը եղել է «կենդանի վճարումների» հիման վրա անցումային գերավճար կոչեցյալը, և մոտավորապես 83 մլրդ դրամ եղել է այսօրվա 56 մլրդ դրամը, մոտավորապես 70 մլրդ դրամ էլ եղել են, այսպես կոչված, նոր առաջացած դեբետները։

«Հիմա 131 մլրդ դրամը մեզ մոտ դարձել է 9 մլրդ դրամ, մենք, ըստ էության, հայտարարագրված հարկային պարտավորությունները մարել ենք՝ նախկինում գանձած կանխավճարների հաշվին, այդ դրությամբ պարտքը փակել ենք: Եթե մենք այսօր 56 մլրդ դրամի հարցը կարգավորում ենք, ունենում ենք միայն 72-75 մլրդ դրամ ընթացիկ պարտավորություններ, որոնք ձևավորվում և մարվում են: 2019 թ. հուլիսի 1-ից, երբ եկանք արդեն եռամսյակային ռեժիմով հետ վերադարձնելուն, այդ ընթացիկ մասը  իջնելու է շուրջ 50 մլրդ դրամի: Այսինքն՝ կարծում եմ, որ 2020 թ. հունվարի 1-ին մենք հայտարարելու ենք, որ 2 տարվա ընթացում 2018 թ. հունվարի 1-ից մինչև 2020 թ. հունվարի 1-ը 220 մլրդ դրամով նվազեցրել ենք մեր պարտքը տնտեսության և հարկ վճարողների հանդեպ: Կարծում եմ, որ սա ուժեղ պետության հայտարարություն է»,- նշել է Դավիթ Անանյանը։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Նարինե Աբգարյան. Չէի ուզում Հայաստանի պատիվը գցել, բայց դե արդեն հնար չկա
Մոսկվաբնակ հայաստանցի գրող Նարինե Աբգարյանն այսօր Երևանում մասնակցել է հանուն Ամուլսարի պաշտպանության քայլերթին։ Նա մինչև սեպտեմբերի 25-ը...
Աղբյուր` Panorama.am
20:23
Բռնցքամարտի ԱԱ․ Հովհաննես Բաչկովն ու Արթուր Հովհաննիսյանը հաղթանակով մեկնարկեցին
Եվրոպական խաղերի չեմպիոններ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը հաղթանակով մեկնարկեցին Եկատերինբուրգում...
Աղբյուր` Panorama.am
20:16
«Հորդորում ենք Ձեզ՝ օր առաջ լուծել Ամուլսարի խնդիրը՝ դրանով կանխել սպասվելիք զանգվածային բողոքի դրսևորումները»
Երևանում ի պաշտպանություն Ամուլսարի իրականացվող երթի մասնակիցները հասան Ազատության հրապարակ: «Ամուլսարն առանց հանքի»...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սուրեն Սահակյան. Կարծես կառավարությունն իր գործառույթին հակառակ բան է անում
«Ամուլսարի հետ կապված  մի շարք վտանգներ կան։ Խնդիրն առաջ մենակ բնապահպանական էր,  դա էր պայմանի խախտումը, որ դուրս եկավ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Խաչվերացը՝ վաղը
Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Աղբյուր` Panorama.am
19:57
Արջի հարձակումից տուժած լեհը մահացել է
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
19:52
«Բարսելոնան» հնարավոր է Նեյմարի փոխարեն ձեռք բերի Մբապեին
«Բարսելոնան» հնարավոր է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապենին դարձնի իր նոր տրանսֆերային նպատակը նրա ակումբակից Նեյմարի փոխարեն։ ...
Աղբյուր` Panorama.am
19:40
Սեպտեմբերի 16-ին էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և 8 մարզում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 16-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:31
Զեկույց․ «Իշխող կուսակցությունը Թուրքիան վերածել է լրագրողների բանտի»
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ - CHP) պատգամավոր Ալփայ Անթմենը 2016թ․ հեղաշրջման փորձից հետո երկրում...
Աղբյուր` Panorama.am
19:21
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներին
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ Գի Տեսսյեին, Վալերի Բուայեին, Գիյոմ...
Աղբյուր` Panorama.am
19:18
Արվեստի գործ ոսկե զուգարանը գողացել են
Մեծ Բրիտանիայում փնտրում են ոսկե զուգարան. այն գողացել են Բլենհեմյան պալատից, որտեղ ծնվել է Ուինսթոն Չերչիլը։ Վեստի.ռու-ն գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
19:10
«Միջազգային վարկանիշի հետ հենց հիմա պարոն վարչապետն է խաղում». գնդեվազցի
Երևանում մեկնարկել է ի պաշտպանություն Ամուլսարի քայլերթը։
Աղբյուր` Panorama.am
19:01
ԵՊԲՀ բժիշկները Վարդենիսի բուժհաստատությունում անվճար խորհրդատվություն են տրամադրել 200 քաղաքացու
Նեղ մասնագիտացումներ ունեցող պրոֆեսորներ, բժիշկներ այցելել են  Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի բուժհաստատություն և անվճար...
Աղբյուր` Panorama.am
18:52
«Թատերական Գավառ»
Ներկայացումների մուտքն անվճար է:
Աղբյուր` Panorama.am
18:42
Ըմբշամարտի ԱԱ․ հայտնի են Ասլանյանի, Շահինյանի և Ալեքսանյանի մրցակիցները
Ղազախստանի մայրաքաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 67, 87 և 97 կգ քաշային ըմբիշներն իմացել են իրենց առաջին մրցակիցներին։...
Աղբյուր` Panorama.am
18:40
«Սեքյուրիթի դրիմի» հիմնադիրը գրավի դիմաց ազատ է արձակվել
«Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսան Զաքարյանը նախօրեին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:38
Արսեն Կարապետյան. Դեմ եմ, որ առաջնորդվենք տուրիստների համար լավ քաղաք ստեղծելով
«Բուն TV»-ի «Իմ ու քո քաղաքը» հաղորդման ժամանակ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
18:30
Չինաստանը Թուրքիային 200 մլն դոլար վարկ է տրամադրել
Չինաստանի զարգացման բանկը (CDB) առաջին անգամ Թուրքիային խոշոր և երկարաժամկետ վարկ է տրամադրել։ Թուրքիայի Արդյունաբերական զարգացման բանկը (TSKB)...
Աղբյուր` Panorama.am
18:18
Ինչու է Թրամփը նարնջագույն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացատարել է, թե ինչու են իր  մաշկն ու մազերը նարնջագույն երևում։ Գազետա.ռու կայքը, հղում անլով NBC-ին, գրում է,...
Աղբյուր` Panorama.am
18:13
Երկրաշարժ Շիրակում
Այսօր տեղական ժամանակով ժամը 17:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:06-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի...
Աղբյուր` Panorama.am
18:09
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա Դուբայի օպերային թատրոնում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) սեպտեմբերի 18-21-ը ելույթ կունենա Դուբայի...
Աղբյուր` Panorama.am
17:59
Սնոուդենը Ռուսաստանում գաղտնի ամուսնացել է
ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը  բրիտնական Guardian թերթին տված հարցազրույցում ասել է, որ երկու...
Աղբյուր` Panorama.am
17:48
Մարզերից ժամանած վարպետները Երևանում կներկայացնեն իրենց ձեռագործ աշխատանքները
Սեպտեմբերի 28-29-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում մարզերից ժամանած վարպետները կներկայացնեն իրենց ձեռագործ աշխատանքները: Երկօրյա միջոցառման...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մայր Աթոռի արձագանքը Հայոց Եկեղեցու վերաբերյալ «ԲիԲիՍի»-ի հրապարակմանը
Մայր Աթոռն արձագանքել է «ԲիԲիՍի» լրատվական գործակալության՝ Հայոց Եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը: Մայր Աթոռի տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ինչպես է Ղազախստանը նախապատրաստվել ԱԱ-ին
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանը սեպտեմբերի 14-22-ը հյուրընկալելու է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Նախաօլիմպիական ԱԱ-ն անցկացվելու է...
Աղբյուր` Panorama.am
17:27
Չեխովի փողոցի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 14-ին, ժամը 10:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցում թիվ 10/1 շենքի 11-րդ հարկի...
Աղբյուր` Panorama.am
17:19
«Թաղիքագործության կենսունակությունը» ցուցահանդեսը՝ Սարդարապատի Հայոց ազգագրության ազգային թանգարանում
Հայաստանյան թանգարանների և մասնավոր հավաքածուների թաղիքե առարկաները՝ մեկ վայրում
Աղբյուր` Panorama.am
17:09
Փաստաբան․ «Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու համար բոլոր իրավական հիմքերը կան»
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը շուտով...
Աղբյուր` Panorama.am
16:59
Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացիները ենթարկվել են արջի հարձակման
Այսօր ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը...
Աղբյուր` Panorama.am
16:55
«Հակոբ ջան տեղեկությունը խեղաթյուրված չէ»
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված «Առավոտ»-ի հրապարակման հետ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյան. Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենից խայտառակ գործն է
16:55 12/09/2019

Ռոբերտ Քոչարյան. Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենից խայտառակ գործն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}