Արարատ Միրզոյան. Մենք չենք խոստացել վերցնել, որևէ ցուցակով ձերբակալել մարդկանց
«Եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին կամ այլ մեղադրյալի, մեր իշխանության պատասխանատվությունն այդտեղ չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Մարզոյանը։
Նա նշեց, որ իրենք չեն կարող հիասթափեցնել քաղաքացիներին այն բանում, ինչ չեն խոստացել մարդկանց. «Մենք չենք խոստացել վերցնել, որևէ ցուցակով ձերբակալել մարդկանց»։
Դիտարկմանը, թե իշխանությունը խոստացել է բացահայտել «Մարտի 1»-ը, ԱԺ նախագահն ասաց, որ այդ գործը քննվում է դատարանում. «Հիմա դուք ի՞նչ եք առաջարկում՝ առաջնորդվել այն կանխավարկածով, որ այդ դատարանն անաչառ չէ, լուծարել, ձևավորել հեղափոխական տրիբունալ, որտեղ հայտնի անձանց...»։
Նա նշեց, որ վեթթինգ իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդով, ԱԺ-ում քննարվող նախագծով, որի հեղինակն ինքն է. «Օրինակ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթների մեջ ավելացնում ենք դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ տալը։
Ցավում եմ, որ մենք վերջնականապես չմարսեցինք վեթթինգ բառը, չհասկացանք դա ինչ է նշանակում։ Չէ որ դա մի գործիք չէ, այլ բազմաթիվ օրենքներով բազմաթիվ գործիքների համակցություն է»։
Արարատ Միրզոյանն ասաց, որ իրենց թիմը մշտապես հայտարարել է, որ իրենց քաղաքական թիմի ճանապարհն օրինականությունն է, իրավականությունը։ Նրա խոսքով, մյուս ճանապարհը վտանգավոր է։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները