Գերիների համար բանտ են գտել Դամասկոսի մոտ
Սիրիացի և ռուս զինվորականները Արևելյան Գուտայում հայտնաբերել են լքված նկուղ, որը վեց տարի շարունակ եղել է ահաբեկիչների շտաբն ու բանտը։ news.ru –ն գրում է, որ այն գտնվում է Սիրիայի մայրաքաղաքից 7 կմ հեռավորության վրա և օգտագործվել է որպես տեղի ահաբեկիչների ղեկավարի աշխատասենյակ։ Այնտեղ հայտնաբերվել է նաև ծայրահեղական գրականությամբ գրադարան, հրամանատարների սենյակ, լոգարան, խոհանոց, մեկուկես մետրանոց մի քանի խուց։
Տեղի իշխանությունների տեղեկատվությամբ, գտնված բանտում պահվել են մեծահասակ տղամարդիկ, որտեղ նրանց փորձությունների են ենթարկել, սոված են պահել և ստիպել են միանալ ահաբեկիչներին։ Սիրիացի զինվորականները նախատեսում են ոչնչացնել այդ վայրը։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին