ԱԺ-ն ԿԲ նախագահի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը
Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թեկնածության հարցը։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը, ով նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին կինն է։
Նշված հանձանժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը ներկայացնելով թեկնածուին՝ նշեց, որ նրա տվյալները համապատասխանում են ԿԲ խորհրդի անդամի՝ օրենքով ներկայացվող պահանջներին։
«Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն»,- հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում