Հասարակություն 09:08 13/09/2019 Հայաստան

Թեժ աշնան թեժ օրը

 ՍԴ դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումից հետո, որը նախատեսում էր Ռոբերտ Քոչարյանի  անհապաղ ազատում, անցավ 216 ժամ։   Արտահերթ նիստ այդպես էլ չհրավիրվեց, և ի վերջո սեպտեմբերի 12-ին կայացավ նշանակված  նիստը։  Աշխատանքային օրվա ավարտին  դատավոր Աննա Դանիբեկյանը  հեռացավ խորհրդակցական սենյակ՝  Ռ․Քոչարյանի կալանքից ազատելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 17-ին․․․ «Անհապաղը»  հետաձգվեց ևս 144 ժամով։


Նիստը, և ընդհանրապես օրը շատ ճնշող  էին մի քանի պատճառներով։  

Զարմանալի էր  նիստում տուժողների իրավահաջորդների մեծաքանակ  ներկայությունն այն դեպքում,  երբ քննվող հարցի հետ նրանք  բացարձակ կապ չունեին։ Այնպիսի  տպավորություն էր, ասես բոլորն էլ զգալով, որ գործող իշխանությունների հեռանալով (ինչը սարերի հետևում չէ)  այս   դատը մարելու է նավթը վերջացած ճրագի նման՝ առիթը բաց չեն թողնում ժողովրդին լացացնելու համար։    Ի դեպ, տուժողների շարքում  չկար տուժած 187 ոստիկաններից և ոչ ոք։ Նրանք չե՞ն  տուժել։  Եթե կառավարությունը նրանց համար փոխհատուցում չի նախատեսել, արդյոք դրանից նրանք դադարում են  Մարտի 1-ի դեպքերի տուժողներ  լինել։ Իսկ փաստաբան Հայկ Ալումյանի դիպուկ բնորոշմամբ՝ ՀՀ երեք միլիոն բնակչությունն է  մարտի  1-ին տուժել․․․ Մինչև հիմա էլ  տուժում ենք՝  ազգի ու պետության առաջ ծառացած  լուրջ մարտահրավերները տարուց ավել ստորադասելով այս դատական ֆարսին։

 Նիստում դատախազների, առավել ևս  տուժողների փաստաբանների  ՍԴ որոշման տարակուսանք առաջացնող  մեկնաբանություններից հետո սկսվեց օրվա ամենալավ նախապատրաստած  համարը՝ Քաղպայմանագրի հոգաբարձուների խորհրդի անդամ Սարգիս Քլոյանի առաջնորդությամբ  մի քանի տուժողի կողմից Ռոբերտ Քոչարյանին սրտաճմլիկ մեղադրանքներ ներկայացվեցին։ Դրանց պարոն Քոչարյանը հակադարձեց զարմանալի տոկունությամբ։  Բայցևայնպես   գործն արված էր՝  ապահովված էր էմոցիոնալ ֆոնը, անկախ  մեղադրանքների  փուչ ու անհիմն, անգամ զավեշտալի  լինելուց։ Ասենք, ինչ մակարդակի  փաստաբան որ ունեն, էն կարգի էլ ծառայություն են ստանում․․․ եթե 2008-ի մարտին հայտարարված Արտակարգ դրությունը փաստաբան Սեդա Սաֆարյանը  ներկայացնում է որպես Ռազմական դրություն, էլ ի՞նչ սպասես նրանից։

 Ասենք, որ շատ պարզունակ  բեմադրություն էր․․․ Բայց պետք է նաև նշել, որ հատկապես այս նիստից հետո,  զոհերի իրավահաջորդներն այլևս  կարեկցանք չեն առաջացնում, որովհետև ակնհայտ է, որ դարձել  են մանիպուլյացիաների զոհ, եթե ոչ մասնակից։  

 Հայաստանի ողբերգությունը Մարտի 1-չէ․ մեր ողբերգությունը  դատարկ  խոսքերին և բարձրագոչ կոչերին հավատացողներն ու դրանց  հետևից գնացողներն են, ոմանց  քինախնդրությանը ծափ տվողներն ու դամ պահողներն են․․․

Ի դեպ, սեպտեմբերի 12-ին,  դատական նիստից բացի,  մարտի 1-ի տուժողների իրավահաջորդներին այլ  անդադարձներ ևս  եղան ։ http://yerevan.today/all/social/39299/  «Զինվոր» հասարակական խորհրդի հրավիրած ասուլիսիսին  բարձրաձայնվեց հետևյալ պահանջը՝  Մարտի 1-ի  տուժածներին տրամադրվող աջակցության չափով  (յուրաքանչյուրին 30 միլիոն դրամ,  https://www.tert.am/am/news/2019/09/05/  ) պետք է աջակցություն տրամադրվի նաև զոհված զինծառայողների մայրերին ու այրիներին։ Խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի  խոսքով՝ եթե կառավարությունը չարձագանքի և չբավարարի իրենց առաջարկը, ապա իրենք պատրաստվում են դիմել ցույցերի, անգամ հացադուլի:

 Լիովին արդարացի պահանջ է, և շատ տրամաբանված, քանի որ նրանց  որդիներն ու ամուսինները  զոհվել են Հայրենիքի համար,  այլ ոչ թե ոմանց  ամբիցիաների զոհն են դարձել։ 

Լարված էր նաև դատարանից դուրս։

 Չորս  օր անդադար  բողոքի ակցիաներ անող և արդարադատություն պահանջող Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն  օրը սկսեցին շատ սիմվոլիկ՝ Կոմիտասի անվան Պանթեոնում հայ մեծերի շիրիմներին ծաղիկներ դնելով… ասես նրանցից իմաստություն  խնդրելով այսօրվա պառակտված հասարակության համար։

 Նրանց դեմ հանդիման գոռում-գոչում էր խայտաբղետ  մի զանգված։  «Հողեմ-թաղեմների»  կողքին  ՀԱԿ անդամների   ներկայությունը մտածել էր տալիս, որ Փաշինյան Նիկոլը կարծես թե  արդեն հաշտվել է Քոչարյանին ազատության մեջ տեսնելու մտքի հետ, ինչը միանգամայն անընդունելի է Տեր-Պետրոսյանի համար, ում անսահման քինախնդրության մասին միշտ է խոսվել։ Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլն իր բաժինն արել է՝ բանտարկելով  Քոչարյանին և հնարավորինս ձգելով կալանքի տակ մնալու ամեն մի օրը։ Բայց   այսօր նրա իրական  պրոբլեմը ավելի շատ Ամուլսարն  է, որը կարող է ռեալ կերպով   սասանել նրա աթոռը։  ՀԱԿ-ի ակտիվ մասնակցությունն ի ցույց է  դնում   Ռոբերտ  Քոչարյանից  վրեժ լուծելու  միակ հնարավորությունը մինչև վերջ  օգտագործելու   Տեր-Պետրոսյանի  ջղաձիգ ջիգերը։

 Շատ դիպուկ նշեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ  Արամ Հարությունյանը՝  «Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի կռիվն է Ռոբերտ Քոչարյանի հետ: Այսօր մեջտեղ են եկել այն մարդիկ, ովքեր հող էին հանձնում»։ 

Քանի որ որտեղ  հհշ, այնտեղ սադրանք   ու կռիվն անպակաս են, այստեղ էլ սպասելի էին անցանկալի դեպքեր։  Սադրանք իհարկե կատարվեց, և իրեն «թո՛ւրք, բալեդ թաղեմ» անիծող կնոջը հարվածելու   համար   Արամ Հարությունյանը Շենգավիթի ոստիկանություն տարվեց։ Լավ չի իհարկե կնոջը հարվածելը, բայց ավելի վատ է, երբ  քաղաքական գործիչները  պատնեշվում են կանանցով, որոնք մի տեսակ անձեռնմխելիություն ունեն։ Բայց նախկին ու ներկա «БТР»-ներն այնքան են չափն անցել, որ անիծող-հայհոյող կնանմաններին ապտակողի վիճակը  հասկանում ես։  

 Բերման էին ենթարկվել Ռ․ Քոչարյանի ևս մի քանի աջակիցներ։ 3 ժամը լրանալուց հետո նրանք ազատ արձակվեցին․․․ ինչպես որ անկասկած, ազատ կարձակվի 14 ամիս ապօրինի և 360 ժամ մեգա- ապօրինի (14 օր) կալանքի  տակ պահված ՀՀ երկրորդ նախագահը։

            ՀԳ Վաղուց էինք ասում, որ բումերանգը հետ է գալու։  Իսկ այսօր հետ են գալիս փնջերով բումերանգներ։  Երևի Փաշինյան Նիկոլի մարտավարությունն այսօր  այսպիսին  է՝  Ամուլսարի հարցը  շեղեմ Քոչարյանով։ Քոչարյանի հարցը    շեղեմ Ստամբուլյան կոնվենցիայով։ Ստամբուլյան կոնվենցիան՝ բանկային հաշիվները վերահսկելով- Սանիտեքով- Թեղուտով-Շիշկինով-Սասնա ծռերով, Լոսի հանրահավաքով․․․․․․․․․․․  ու էս ամեն ինչով  շեղեմ բոլորի ուշադրությունը Արցախից․․․

                                                                                                Լիա Իվանյան, հրապարակախոս

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:27
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Ինտերը» նշում է հաղթանակը
«Ինտերը» դերբիում 2-1 հաշվով հաղթել էր «Միլանի»-ին՝ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ հռչակվելով Իտալիայի չեմպիոն։...
Աղբյուր` Panorama.am
14:54
Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
«Մեր հաղթանակների և պարտությունների պատճառը պետք է փնտրենք մեր մեջ։ Իսկ այն, որ Հայոց ցեղասպանությունը երկար տարիներ  չի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:42
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ապրիլի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
14:33
Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել են
ՔԿ. Տեղի է ունեցել առերևույթ խուլիգանություն, որի ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աղբյուր` Panorama.am
14:17
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
«Դրանք միայն ծաղիկներն են, բա որ գյուղերի հետևում գտնվող անկլավային հողերը տա՞։ Մտածում եմ՝ այդ հողերը տալուց հետո, որը հաջորդ էտապում...
Աղբյուր` Panorama.am
13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am
12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
11:09
Արիությանը վախկոտություն մի խառնեք. Գարեգին Երկրորդ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
14:32 24/04/2024

Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}