Հասարակություն 16:10 13/09/2019 Հայաստան

Հայաստանում անօթևաններն ավելացել են

Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարանում այսօր բնակվում է 100 անձ։ Panorama.am-ի հետ զրույցում «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանն ասաց, որ սեպտեմբերի վերջից՝ ցրտերն ընկնելուն պես, ավելանում են դիմողները, հերթ է լինում։

Նա նշեց, որ նրանք, ովքեր 18-65 տարեկան  են և ունեն հաշմանդամության խումբ, փաստաթղթերը նախապատրաստում և ուղակում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ խնամքի կենտրոններում, իսկ որոնք 65 տարեկանից բարձր են՝ ծերանոցներ տեղավորելու համար։

Շ. Խաչատրյանի խոսքով, վերջին տարիներին ավելացել են անօթևանները, ինչը կապում է մարդկանց սոցիալական վիճակի, ցածր աշխատավարձերի հետ։ 

«Շատ հաճախ չեն կարողանում ընտանիք պահել, տունը վաճառում ու գնում են արտասահման։ Այնտեղ քաղաքացիություն չեն տալիս նրանց, ստիպված վերադառնում են ու արդեն տան խնդիր է լինում»,- նշեց Շ. Խաչատրյանը։

Նա ասաց, որ 2014 թվականից կառավարության որոշմամբ կենտրոնը պահում են համաֆինանսավորմամբ. պետությունը վճարում է 28 աշխատակցի աշխատավարձը, երկուանգամյա սնունդի համար, կոմունալ ծախսերը, իսկ մնացած ծախսերը՝ հագուստ, մահճակալ, կենցաղային տեխնիկա, լողանալու պարագաներ, հօգում է  դոնար՝ դանիական կազմակերպությունը։ Շ. Խաչատրյանն ասաց, որ 2018-ից պետությունը կրճատել է իր կողմից տրվող ֆինանսական օգնությունը, ինչին հետևել է նաև դանիական կողմի կրճատումը, քանի որ պայմանագիրը խախտվել էր։

«Այժմ քաղաքապետարանն է աջակցում որպես գործընկեր, որովհետև հիմնականում անօթևանները հենց Երևան քաղաքում են»,- ասաց հիմնադրամի տնօրենը։

Նա նշեց, որ ցանկալի կլինի նման կենտրոններ բացել Գյումրիում, Վանաձորում, քանի որ այդ շրջաններում շատ են անօթևանները։ Արարատյան դաշտում, վիճակագրության համաձայն, ավելի քիչ են, ինչը Շ. Խաչատրյանի կարծիքով, կապված է նրա հետ, որ այդ շրջանում մարդիկ զբաղվում են հողագործությամբ, կարողանում են իրենց գոյությունը պահել։

Կենտրոնում ընդունում են 18 տարին լրացած քաղաքացիներին, չեն ընդունում ընտանիքներով։ Կենտրոնում բնակիչները կարող են մնալ երեք ամիս։ Սակայն, Շ. Խաչատրյանի խոսքով, լինում են դեպքեր, որ ավելի երկար են մնում։

«Ժամկետը լրանում է, դուրս են գալիս, սակայն հետո էլի հայտնվում են կառավարության, նախարարության դիմաց, զանգում են մեզ, խնդրում, որ ընդունենք։ Կամ՝ փաստաթղթերի, առողջության հետ կապված խնդիրներ են ունենում»,- ասաց նա։

Շ. Խաչատրյանի խոսքով, իրենց գերխնդիրն է անօթևանին վերադարձնել ընտանիք, հաշտեցնել ընտանիքի հետ  կամ վերադարձնել հասարակություն՝ գտնել աշխատանք ու տուն վարձակալել։ 

Նախօրեին «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի  ներկայացուցիչներն այցելել են կենտրոնի կենվորներից Սվետլանա Իվանովնային։  Տարեց կինը պատմել իր երիտասարդության տարիներից, կորսված ընտանիքից ու հարազատներից։

«Դուրս գալիս 100 անգամ օրհնեց մեզ, նայեց իր պայծառ ժպիտով ու երկչոտ հարցրեց․ «Էլի կգա՞ք»։
Ժամանակ գտեք, այցելեք Սվետլանա Իվանովնային ու մյուս անապաստաններին։ Դա կարևոր է»,- կարդում ենք  բարեգործական հիմնադրամի  ֆեյսբուքյան էջում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Առաջիկա օրերին սպասվող եղանակի մասին
Հանրապետության տարածքում՝  նոյեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի...
Աղբյուր` Panorama.am
19:49
Մեգան Մարքլը դիմել է դատարան
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը,  դատական հայց է ներկայացրել բրիտանական Mail on Sunday տաբլոյիդի դեմ իր և...
Աղբյուր` Panorama.am
19:35
Իտալիայում ամուսնալուծված տղամարդկանց համար բացում են ապաստարաններ
Ամուսնալուծությունը կարող է կործանել  իտալացի տղամարդկանց. 60 տոկոս դեպքերում դատարանները բնակարանները տալիս են կանանց, որոնց հետ մնում են...
Աղբյուր` Panorama.am
19:21
Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
19:14
Լոնդոնի պատկերասրահից փորձել են գողանալ Ռեմբրանդի կտավները
Անհայտ մարդիկ ներխուժել են Լոնդոնի Դուլվիչի պատկերասրահ, որտեղ ներկայացված են եղել հոլանդացի նկարիչ Ռեմբրանդի աշխատանքները, փորձել գողանալ երկու...
Աղբյուր` Panorama.am
19:00
HBO-ն ծրագրում է նկարել «Ընկերների» նոր հատուկ սերիա
HBO Max ծառայությունը բանակցություններ է վարում ամերիկյան «Ընկերներ» սերիալի հեղինակների հետ սիթքոմի նոր հատուկ դրվագ ստեղծելու...
Աղբյուր` Panorama.am
18:48
Իտալացի մարզիչը սպառնալիքներով նամակ է ստացել
Նման նամակները Իտալիայում, որպես նախազգուշացում, սովորաբար ուղարկում են քաղաքական գործիչներին նախընտրական քարոզարշավների ժամանակ:
Աղբյուր` Panorama.am
18:30
«Թռիչք կկվի բնի վրայով»՝ հայկական բեմում
«Վստահ եմ՝ հանդիսատեսից յուրաքանչյուրը կգտնի այն կարևորն ու անհրաժեշտը, ինչ իրեն անհանգստացնում է»,- ասում է բեմադրության հեղինակ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը:
Աղբյուր` Panorama.am
18:15
Բիլ Գեյթսը միլիարդատերերի ցուցակում նորից առաջինն է
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg-ի կազմած միլիարդատերերի ցուցակի առաջատարն է: Նա առաջ է անցել վերջին երկու տարին առաջին հորիզանականում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ամենաշատ ամուսնալուծությունները` Լոռիում և Երևանում
Հանրապետությունում 2019թ. հունվար-սեպտեմբերին, գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 246 դեպք` 2018թ....
Աղբյուր` Panorama.am
17:47
Յոգան՝ դեպրեսիայից ազատվելու լավագույն միջոց
Բոստոնի համալսարանի բժշկության դպրոցի գիտնականները պարզել են, որ յոգան և շնչառական վարժությունները կարող են կարճ ժամանակահատվածում թեթևացնել...
Աղբյուր` Panorama.am
17:41
Նիկոլաս Քեյջը կմարմնավորի Նիկոլաս Քեյջին
«Մեծ տաղանդի անտանելի բեռը»
Աղբյուր` Panorama.am
17:32
ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովն առաջարկով դիմել է վարչապետին
Նախօրեին տեղի է ունեցել Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հերթական նիստը:  Հանձնաժողովից հայտնում են, որ հանձնաժողովի...
Աղբյուր` Panorama.am
17:25
Գյումրիում 28-ամյա քաղաքացին ընկել է պատուհանից
Այսօր ժամը 12:00-ին,  «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետի փողոցի թիվ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա
Ռումյան Հովսեփյանը բաց կթողնի Իտալիայի հավաքականի հետ հանդիպումը:
Աղբյուր` Panorama.am
17:01
Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը՝ Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: Այս...
Աղբյուր` Panorama.am
16:43
Փաստաբան. Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման
«Իշխանության կողմից հարցը քնեցնելու, մոռացության տալու, հարցի հանդեպ հանրային հետաքրքրությունը նվազեցնելու նպատակ է...
Աղբյուր` Panorama.am
16:30
Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում
Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 45.8 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ
Աղբյուր` Panorama.am
16:12
Արցախում մեկնարկել է համահայկական ուսանողական ֆորումը
Եռօրյա ֆորումին մասնակցում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների թվով 10 բուհերի 140 ուսանողներ:
Աղբյուր` Panorama.am
16:00
Սիրիայում մեքենայի պայթյունից 10 մարդ է զոհվել
Առնվազն 10 մարդ է զոհվել,  30-ը տուժել Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ Բաբ շրջանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Լենտա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
15:47
«Իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր հարցնում են՝ ինչո՞ւ Ահնիձոր, ինչո՞ւ գրականության, ինչո՞ւ զբոսայգի»
Կայացավ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի և Գրականության «Ահնիձոր» զբոսայգու հայեցակարգի և էսքիզ-նախագծի շնորհանդեսը:
Աղբյուր` Panorama.am
15:31
Մեսսին վիճել է Բրազիլիայի հավաքականի մարզչի հետ
Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականների ընկերական  հանդիպման ավարտին, որը կայացել է Սաուդյան Արաբիայում, լեզվակռիվ է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
15:17
Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան օրն է
Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակի առթիվ կկազմակերպվեն համերգներ:
Աղբյուր` Panorama.am
15:01
ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի ունեցած կոլեգիայի նիստին մասնակցել է նաև Արցախի ՊԲ հրամանատարը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գանձագողերը ձեռնունայն տուն չեն գնացել՝ արգելոցի տեսախցիկներ են գողացել
Օրերս  համացանցում տեսանյութ տարածվեց, որ գանձագողերը ավերել  են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խաչաձորի տեղամասի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Հրդեհ Արայի լեռան ստորոտում
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Աղբյուր` Panorama.am
14:24
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
14:14
Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը
Փրկարարները կոյուղահորից դուրս են բերել Աշոտ Ս.-ի (ծնված 1967 թ.) դին
Աղբյուր` Panorama.am
14:01
Ապօրինի ծառահատում Փամբակում
Նոյեմբերի 15-ին, ժամը 12.15-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի սկզբնամասում ստուգման են ենթարկել 48-ամյա տղամարդու վարած...
Աղբյուր` Panorama.am
13:45
Քանդվում է 16-17-րդ դարերի հնձանը
«Հենց նոր ահազանգ ստացա Դալմայի այգեգործներից, որ այս հնձանը քանդվում է :((((( «Այդպես է կարգադրված» պատասխանել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ
15:28 15/11/2019

Վիկտոր Սողոմոնյան. Մեկ ու կես տարվա ընթացքում ջարդուփշուր եղան մի քանի առասպելներ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}