Ֆիլիպինների նախագահը թույլ է տվել քաղաքացիներին կրակել պաշտոնյաների վրա, եթե...
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն թույլ է տվել քաղաքացիներին կրակել այն պաշտոնյաներին, որոնք կաշառք կպահանջեն։ Գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նախագահը խորհուրդ է տվել կրակել կաշառակեր չինովնիկների ոտքերին, որպեսզի հետագայում կարողանան խուսափել բանտում հայտնվելուց։
«Եթե դուք վճարում եք հարկերը, մաքսային տուրքերը և այլն, ու այդ հիմարները ձեզանից պահանջում են կաշառք, խփեք դրանց։ Եթե զենք ունեք, կարող եք նաև կրակել, բայց չսպանեք»,-զգուշացրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ