Հասարակություն 14:08 13/09/2019 Հայաստան

2017-ի հունվարի 1-ից մինչ այսօր հատուցումներ են տրամադրվել 370 զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը 2017 թվականի հունվարի 1-ից մինչ այսօր հատուցել է 370 զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների ընտանիքների: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը՝ ներկայացնելով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ավելի քան երկու տարվա գործունեության արդյունքները։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 1.3 միլիարդ դրամի հատուցում։ Ըստ Վարուժան Ավետիքյանի՝ հիմնական մուտքերը ստանում են Հայաստանում և Արցախում աշխատող յուրաքանչյուր քաղաքացու՝ ամսական վճարած 1000 դրամից. «Այս ընթացքում կարողացել ենք հավաքել ավելի քան 18 միլիարդ դրամ»։

Հիմնադրամի տնօրենն ասաց, որ ունեն հատուցումների երկու հիմնական խումբ։ Մասնավորապես, հատուցումներ են կատարում ինչպես մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին, այնպես էլ այն զինծառայողներին, որոնք վիրավորվել և ստացել են 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելիս:

«Օրենքը երբ ընդունվեց, նշվեց, որ հատուցումները պետք է կատարվեն 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար: Եվ դրանք մենք կատարում ենք: Բայց ժամանակի ընթացքում, մասնավորապես՝ անցած տարի, տեսանք, որ հավաքագրված գումարով հնարավորություն ունենք նաև հատուցումներ կատարել 2015-2016 թթ-ի դեպքերի համար»,- ասաց հիմնադրամի տնօրենը՝ հավելելով, որ նախորդ տարի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց հատուցում կատարել 2015-2016թթ-ի համար, այդ թվում՝  հատուցում տրամադրել ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին։

Վարուժան Ավետիքյանը հայտնեց, որ այս տարի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ևս մի կարևոր որոշում է ընդունել, մասնավորապես, հատուցումներ կատարել 2008-ից 2014 թվականների դեպքերի մասով: «Սա մեր գլխավոր նպատակներից մեկն է՝ հասնել նրան, որ ինչ-որ պահից չունենանք Հայաստանի անկախացումից հետո կամ նույնիսկ դրանից առաջ զոհված կամ հաշմանդամ դարձած որևէ զինծառայող, որը կամ որի ընտանիքը հատուցում չի ստացել: Բայց սա մի աշխատանք է, որ պետք է համբերատար իրականացվի»,- ասաց նա։

Հիմնադրամի տնօրենը նշեց նաև, որ հատուցումները կատարվում են 52-82 միլիոն դրամի սահմաններում.  52 մլն դրամով հատուցում են ստանում զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող շարքայինները, 72 մլն-ով՝ ենթասպաները և 82 մլն-ով՝ սպայական կազմը։

Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում գումարը կիսվում է՝ կազմելով 26-52 մլն դրամ՝  ըստ զինվորական աստիճանի։

Վարուժան Ավետիքյանը հիշեցրեց, որ գումարը միանվագ չեն հատկացնում. 10 միլիոն միանվագ վճարում են առաջին կարգի հաշմանդամներին և զոհված զինծառայողների  ընտանիքներին, իսկ դրանից հետո 20 տարի հատկացնելու են ամսական 200-300 հազար դրամ։ Երկրորդ կարգի հաշմանդամներին էլ  միանվագ տրամադրվում է 5 միլիոն դրամ և ամսական՝ 100-200 հազար դրամ։

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնեց, որ ՊՆ-ն շրջանառության մեջ է դրել նոր օրինագիծ, որը հնարավորություն կտա «Զինծառայողների ապահովագրություն» հիմնադրամից հատուցումներ տրամադրել ոչ միայն առաջնագծում, այլև ոչ առաջնագծում հակառակորդի գործողություններից զոհված և հաշմանդամություն ձեռքբերած քաղաքացիներին։

«Ռմբակոծության, հրետակոծության արդյունքում ունեցել ենք զոհեր և վիրավորներ, և օրենքի ընդունումից հետո մեկ տասնյակ շահառու կարող է ընդգրկվել այս ցուցակում»,- ասաց մամուլի խոսնակը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:52
AntiFake.am-ը դրամահավաք է նախաձեռնում հանրաքվեի խախտումները տեսաձայնագրած անձանց պարգևատրելու համար
AntiFake.am-ը դրամահավաք է նախաձեռնում հանրաքվեի ընթացքում կատարված խախտումները տեսաձայնագրած անձանց պարգևատրելու համար։ Իր կայքում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Մրցույթ հայ դաշնակահարների համար՝ առանց տարիքային սահմանափակման
Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում
Աղբյուր` Panorama.am
20:21
«Թվիթերը» կբացահայտի քաղաքական կեղծ գրառումները
«Թվիթերը»  նախատեսում է կեղծ գրառումների համար հատուկ գծանշաններ ներկայացնել, որը թույլ կտա տարբեակել  քաղաքական և...
Աղբյուր` Panorama.am
20:18
Հայաստան-Եվրամիություն ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը կստորագրվի 2020թ. ընթացքում
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը կստորագրվի 2020 թվականի ընթացքում: Այս...
Աղբյուր` Panorama.am
20:14
«Երևան» ֆուտբոլային ակումբը չի մասնակցի բարձրագույն խմբի մրցաշարին
«Երևան» ֆուտբոլային ակումբը չի մասնակցի բարձրագույն խմբի մրցաշարին: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: «Երևան ՖԱ»-ն...
Աղբյուր` Panorama.am
20:06
Լուսաձորի ղեկավարը ձևական աճուրդներ է կազմակերպել՝ հողատարածքները վաճառելով տարբեր անձանց
Ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննության բաժանմունքում նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական...
Աղբյուր` Panorama.am
20:02
Բրազիլիայում բացվել է Պելեի ոսկե քանդակը
«Մի քիչ գեղեցիկ է ինձանից»
Աղբյուր` Panorama.am
19:56
Պետությանը պատճառվել է 34 միլիոն դրամից ավելի վնաս
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով...
Աղբյուր` Panorama.am
19:50
Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի իր էջում  շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
19:41
Թրամփը դժգոհ է «Օսկարում» կորեական «Մակաբույծների» հաղթանակից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգացմունքային է մեկնաբանել կինոակադեմիկոսների ընտրությունը, որոնք «Օսկարի» գլխավոր մրցանակը հանձնել են...
Աղբյուր` Panorama.am
19:30
Երգչուհի Վալերիան ստեղծում է քաղաքական կուսակցություն
Ռուս հայտնի երգչուհի Վալերիան պատրաստվում է ստեղծել կուսակցություն և մասնակցել 2021 թվականի պետդումայի ընտրություններին։ Գազետա.ռու-ի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հարյուր հազարավոր փախստականներ այս պահին շարժվում են դեպի թուրք-սիրիական սահման.Էրդողան
Սիրիայում Ռուսաստանի «Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի» ներկայացուցիչ, փոխծովակալ Օլեգ Ժուրավլյովը հայտարարել է, որ անհիմն են...
Աղբյուր` Panorama.am
19:10
Պատրաստվում ենք դիմել դատարան՝ բողոքարկելու այդ խուզարկության որոշումը. Հովհաննես Շահինյան
Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը հրաժարվել է պատասխանել քննիչի հարցերին, քանի որ հարցերը իր հետ որևէ առնչություն չեն ունեցել։...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ցավ ես զգում, որ նման մարդիկ հեռանում են.արվեստի գործիչները՝ Մանարյանի մասին
Սբ. Հովհաննես եկեղեցում այսօր տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի հոգեհանգստի արարողությունը։ Այնտեղ էին հավաքվել մշակույթի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Կորոնավիրուսից մահացության ցուցանիշն ավելի բարձր է տղամարդկանց մոտ
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 21-ի, ժամը 16:00 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության...
Աղբյուր` Panorama.am
18:50
Մի շարք որոշումներ են ընդունվել ՀՖՖ գործկոմի նիստում
Փետրվարի 21-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքը:  Տեխնիկական...
Աղբյուր` Panorama.am
18:40
Էրդողանը հրաժարվում է բանակցել Հաֆթարի հետ Լիբիայի հարցով
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը չի բանակցելու Լիբիայի ազգային բանակի մարշալի Խալիֆա Հաֆթարի հետ։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:34
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ նախկին պետին
ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Ամերիա Սերունդ. 2012թ.-ից երիտասարդների կողքին
Մեկնարկում է Ամերիաբանկի հաջողված ու սպասված ծրագրերից մեկը` «Ամերիա Սերունդ 12»-ը, այս անգամ նոր ձևաչափով, նոր մոտեցումներով ու...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ռազմիկ Աբրահամյանի պաշտպան. Այդ ամեն ինչը հորինված է
«Ամոթ ձեզ, ամոթ, ծաղրածուներ»
Աղբյուր` Panorama.am
18:20
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55 վարույթ է հարուցել
2019 թ հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման...
Աղբյուր` Panorama.am
18:15
Սայաթ-Նովա գյուղի կրակոցների գործով ոստիկանություն են բերվել երիտասարդներ
Ոստիկանության Մասիսի բաժնում փետրվարի 18-ին, ժամը 21.10-ին,հաղորդում էր ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղում կրակում են: Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողով
Փետրվարի 24-28-ը Երևանում և Ստեփանակերտում գումարվելու է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհուրդի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Թադևոս Ավետիսյան. Մյունխենում փորձ է արվել ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների մոտ մեղադրել Վենետիկի հանձնաժողովին
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն օրակարգային որոշ դիտարկումներ է հրապարակել վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
17:50
Լուկաշենկոն սպառնացել է գնալ չինական շուկա
Մինսկում հայտարարել են, որ Ռոսսելխոզնադզորը պետք է դադարեցնի Բելառուսի դեմ սահմանափակումներ մտցնե, այլապես հանրապետությունը կավելացնի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Երվանդ Մանարյանի հուղարկավորության հանձնաժողով է ստեղծվել
Հայաստանի  ժողովրդական արտիստ, դերասան Երվանդ Մանարյանի մահվան կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է թաղման...
Աղբյուր` Panorama.am
17:39
ԱԳՆ-ն պատրաստ է Իրանի հետ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսին առնչվող բոլոր քայլերը
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում Իրանի գործընկերների հետ սերտ համագործակցությամբ ձեռնարկել կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
17:33
Նախկինում ունեցել ենք սուպերնախագահական մոդել. Մակունց
«Ամեն ինչ պետք է զսպումների և հակակշիռների տրամաբանության մեջ լինի, հետևաբար չափազանց կարևոր է իշխանության բոլոր ճյուղերի անկախությունը,...
Աղբյուր` Panorama.am
17:26
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը
ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան
18:17 18/02/2020

Սահմանադրական դատարանում ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա. Ֆելիքս Թոխյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}