ԱԺ պատգամավորի մանդատ՝ Արթուր Մանուկյանին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստի ընթացքում պատգամավորական մանդատ է տվել Արթուր Մանուկյանին:
«Հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի՝ «Ազգային Ժողովի պատգամվոր Էդգար Առաքելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Իշխանի Մանուկյանին տալու վերաբերյալ»,- ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը հրաժարվել էր պատգամավորական մանդատից։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին
- Դժբախտ սրտով առաքելության չեն գնում. Էդգար Առաքելյան
- «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը որոշել է մանդատը վայր դնել