Արթուր Վանեցյանը միացավ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը
ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը միացավ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը։ Այս մասին գրել է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը։
Նախաձեռնության շրջանակներում քաղաքի կենտրոնում հավաքվում է հսկա խճանկար, այն բաղկացած է 15հզ կտորներից (մեկ կտորի արժեքը 1000 դրամ է), և մինչև սեպտեմբերի 21֊ն այն ամբողջությամբ հավաքվելու դեպքում 15 մլն դրամով կգնվի երկու բնակարան ու կտրամադրվի տնակում ապրող գյումրեիների։
«Մեր նախաձեռնությանը կարող եք միանալ օնլայն հարթակում։
Հիմնադրամի կայքը և ֆեյսբուքյան էջը բաց են բոլոր տեսակի համագործակցությունների համար։
Հաշվարկային հաշիվ ՝
USD 1570025820780101
EUR 1570025820780147
AMD 1570025820780100
RUB 1570025820780158
✔️Գնի՛ր մեծ կտավի քո՛ մասնիկը…
✔️Հրավիրի՛ր Հայաստանի ու Սփյուռքի ընկերներիդ…
✔️Համախմբի՛ր բոլոր նրանց, ովքեր գիտեն վարակվել բարեգործության ուժով…»,-նշում են նախաձեռնությունից։