Ոստիկանները հայտնաբերել են արագաչափը գողացած անձին
Ոստիկանության Նոր նորքի բաժնում հաղորդում ստացվեց, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Դավիթ Բեկի փողոցում՝ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի» դիմաց, տեղադրված արագաչափը։
Ոստիկանությունից հայտնում են, որ Նոր Նորքի քրեական հետախույզները, ձեռնարկելով անհետաձգելի միջոցառումներ, տեղեկություններ ստացան հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Երևանի բնակիչ 32-ամյա տղամարդու հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ ոստիկանության Նոր Նորքի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։
Գողացված արագաչափը հայտնաբերվել է։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ