Առաջարկվում է գրպանահատության համար մինչև 2 տարի ազատազրկման ենթարկել
Կառավարությունն այսօր խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով առաջարկվում են գրպանահատության համար պատասխանատվությունը նախատեսել քրեական օրենսգրքով՝ որպես ինքնուրույն մաս։
Նախագիծը մանրամասնեց Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը. «Անձի մոտ գտնվող իրերի գողությունը կամ գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կողմից կրվող հագուստից՝ այդ թվում՝ գրպանից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից»։
Կարճ վիճակագրություն ներկայացնելով՝ փոխնախարարն ասաց, որ եղել են դեպքեր, երբ Հայաստանում միևնույն անձի նկատմամբ առավելապես գրպանահատության եղանակով կատարված գողության հատկանիշներով 2015-2018 թթ. փետրվար ամսվա դրությամբ 121 անգամ քրեական վարույթ է իրականացվել և դրանից միայն մեկ դեպքում է անձը դատապարտվել տուգանքի, մեկ դեպքում էլ քրեական գործը կարճվել է կասկածյալի կամ մեղադրյալի հետ տուժողի հաշտության կնքման հիմքով։ Մնացած դեպքերում քրեական գործի հարուցումը մերժվել է դիմողի բացակայության պատճառով։
Նրա խոսքով՝ քրեական գործի հարուցումը մերժվում է, քանի որ Քրեական օրենսգրքով այժմ գրպանահատության դեպքերը համարվում են մասնավոր դեպքեր և քրեական վարույթ հարուցվում է բացառապես տուժողի բողոքի հիման վրա։
«Տուժողները որպես կանոն, հետևողական չեն վարույթների նկատմամբ, շատ հաճախ գումարի չափը նրանց ստիպում է հետ կանգնել քաշքշուկից։ Այս նախագծով մենք գրպանահատության դեպքերը քրեականացնում ենք՝ բերելով հանրային մեղադրանքի տիրույթ, որտեղ պետությունն է վարույթ հարուցում և անկախ տուժողի հետ հաշտության դեպքերից, վարույթը շարունակվելու է ըստ կարգի», - ասաց Վարդապետյանը։
Նա տեղեկացրեց, որ գրպանահատության համար առաջարկվում է պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 500-ապատակի չափով կամ՝ կալանքով՝ 1-2 ամիս, կամ՝ ազատազրկմամբ՝ առավելագուննը երկու տարի ժամկետով։
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան