Սնոուդենը Ռուսաստանում գաղտնի ամուսնացել է
ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը բրիտնական Guardian թերթին տված հարցազրույցում ասել է, որ երկու տարի առաջ ամուսնացել է Ռուսաստանում իր սիրելիի՝ Լինդսեյ Միլսի հետ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Սնոուդենն ասել է, որ հարսանիքն անցկացվել է գաղտնի, ամուսնությունը գրանցվել է ռուսական ՔԿԱԳ-երից մեկում։
Սնոուդենը նաև պատմել է, որ Ռուսաստանում սկզբանական շրջանում իրեն միայնակ էր զգում և կտրվել էր աշխարհից, նաև մտավախություն ուներ, որ իրեն հետապնդում է ամերիկական հետախուզությունը։
«Ես մարդ էի, ում հետ ցանկանում էր հարցերը լուծել աշխարհի ամենահզոր կառավարությունը»,- ասել է նա։
Այժմ, Սնոուդենի խոսքով, նա ազատորեն տեղաշարժվում է Մոսկվայում, նստում է մետրո, այցելում է պատկերասրահներ և բալետ, սրճարանում հանդիպում է ընկերներին և պլանավորում է իր ապագան Ռուսաստանում։
Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը ԱՄՆ ղեկավարության կողմից մեղադրվում է լրտեսման համար և հետապնդման մեջ է գտնվում: Ներկայումս ժամանակավոր քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում։
Հարակից հրապարակումներ`
- Սնոուդենի «Անձնական գործը»
- Գաղտնալսումների վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռն ընդդեմ Մեծ Բրիտանիայի՝ Սնոուդենի բացահայտումներով
- Օբամա. Ես հնարավորություն չունեմ համաներում շնորհել Սնոուդենին
- Էդվարդ Սնոուդենը հետապնդումներից պաշտպանվելու մասին խորհուրդներ է տվել
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում