Հասարակություն 20:00 14/09/2019 Հայաստան

Խաչվերացը՝ վաղը

Հայ Առաքելական եկեղեցին սեպտեմբերի 15-ին նշելու է Խաչվերացը։ Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Qahana.am-ը գրում է, որ այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Սուրբ խաչի գյուտից հետո Հեղինե թագուհին սուրբ Կոստանդիանոս կայսեր հրամանով Գողգոթայի վրա կառուցեց «Սուրբ Հարության» տաճարը և այնտեղ կանգնեցրեց Տիրոջ խաչափայտը: Ապա նաև Բեթղեհեմում և այլ տնօրինական վայրերում տաճարներ և մատուռներ կառուցեց: Թագուհին հրամայեց մեծ հանդիսավորությամբ ութ օր տոնել սուրբ տաճարների նավակատիքը: Այդ օրվանից կարգ սահմանվեց ամեն տարի՝ սեպտեմբերի 13-ին տոնել Խաչի նավակատիքը և Եկեղեցու տոնը, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Խաչի տոնը: Այդ օրը Հակոբոս Տյառնեղբոր օրինակով քահանայապետը բարձրացնում էր Տիրոջ խաչափայտը հավատացյալների պահպանության համար, այդ պատճառով էլ տոնը կոչվեց «Խաչվերաց»:

Խաչվերացի տոնն իր վերջնական հաստատումը ստացավ հետագայում, երբ իր հզորության գագաթնակետին հասած Պարսկաստանի Խոսրով Ամբարիշտ թագավորը 610 թվականին կամենում էր իրեն հպատակեցնել Հերակլ կայսերը և նամակով նրան առաջարկում է գալ, ընդունել իր գերազանցությունը և պաշտել իրեն: Նա, մեծ զորք տալով իր Խոռեմ զորավարին, նրան ուղարկեց հունաց աշխարհ, և վերջինս սկսեց ավերել ու մեծ ավար վերցնել պաղեստինցիների աշխարհից:

Խոռեմ զորավարը 614 թվականին, տասնինն օր շարունակ պաշարելով քաղաքը և փորելով քաղաքի հիմքերը, այն գրավեց: Երբ պարսից զորքը մտավ քաղաք, սրի քաշվեց ողջ բնակչությունը: Կոտորվեց 57 000 մարդ և գերի վերցվեց 35 000 մարդ: Նրանց թվում գերեվարվեց նաև Զաքարիա հայրապետը: Ապա պարսիկները մտան Սուրբ Հարության տաճարը, բռնագրավեցին Աստվածընկալ սուրբ Խաչը և տաճարի ոսկյա ու արծաթյա սպասքները, իսկ քաղաքն այրեցին: Հետո զորավարը գերիներին հրամայեց քաղաքը վերստին կառուցել և բոլոր հրեաներին արտաքսել, իսկ ինքը պատվական Խաչը տարավ Պարսկաստան: Երբ զորքը մոտենում էր թագավորանիստ քաղաքին, Խոսրով թագավորն ընդառաջ ելավ՝ դիմավորելու Տերունական Խաչին, որից Քրիստոսի Խաչն ակամա փառավորվեց: Երբ Քրիստոսի Խաչն այդպիսի պատվով մտավ քաղաք, պարսից թագավորն այն մեծ պատվով պահեց իր գանձարանում և Խաչի առջև մի անշեջ կանթեղ էր մշտապես պահում:

Քրիստոնյաները, զրկվելով իրենց սրբությունից, հայտնվեցին այնպիսի անմխիթար վիճակում, ինչպես ժամանակին հայտնվել էին հրեաները, երբ փղշտացիները գերեվարել էին Աստծո Ուխտի տապանակը: Սակայն Տիրոջ խաչը, հայտնվելով Պարսկաստանում, մեծ փառքի արժանացավ, ինչպես և Տապանակն Ազոտոսում (տե՛ս Ա Թագ. Ե): Տեղաբնակները Տիրոջ խաչին վերաբերում էին մեծ երկյուղածությամբ և ասում, որ քրիստոնյաների Աստվածն է իրենց մոտ եկել: Դրանից նրանց սրտերն այնպիսի ահով էին տոգորվում, որ հեթանոս լինելով հանդերձ՝ չէին համարձակվում վնասել խաչափայտը, և նույնիսկ վրան եղած թանկարժեք զարդերին չէին դիպչում: Շատերն էլ այդ ահից դիմում էին տեղաբնակ քրիստոնյաներին և նրանցից լսելով Ավետարանի խոսքը, քրիստոնեություն ընդունում:
Այնուհետև Հերակլ կայսրն օգնության կանչեց ճենաց Խական թագավորին: Հերակլին իր ռազմական օժանդակությունն էր բերում նաև հայկական կողմը՝ զորավար Մժեժ Գնունու գլխավորությամբ, ում միացան նաև պարսկահպատակ հայերը: Սակայն Խոսրով թագավորի հզոր բանակի ճնշման տակ ճենաց թագավորն անցավ Խոսրովի կողմը, և Հերակլ կայսրը մեծ պարտություն կրեց: Այդ պարտությունից հետո նա քուրձ հագավ, հանեց իր թագն ու թագավորական ծիրանին և մոխրի վրա ընկնելով՝ երեք օր շարունակ աղոթեց՝ բարեխոս ունենալով Մարիամ Աստվածածնին: Չորրորդ օրը նա ստացավ աղոթքի պտուղը. տեսիլքով նրան հայտնվեց, որ պետք է հաղթի այդ պատերազմում: Եվ իսկապես, ճակատամարտում Հերակլը հաղթեց, Խոսրովը սպանվեց, իսկ նրա բանակի մնացորդը փախավ:
Հերակլ կայսրը մեծ զորքով գալիս է արևելք և պահանջում Սուրբ Խաչը, որն անմիջապես տրվում է: Սկզբում Սուրբ Խաչը Պարսկաստանից հանդիսավոր թափորով փոխադրվում է հայոց Կարին քաղաքը, ապա այնտեղից՝ Կոստանդնուպոլիս և հետո՝ Երուսաղեմ: Խաչափայտն աննկարագրելիորեն մխիթարում ու ոգևորում է բարեպաշտ հավատացյալներին: Գերեդարձության ճանապարհին Խաչը գրեթե ամեն տեղ բարձրացվում է և ամենուր ցնծություն առաջացնում, որը կարծես վերապրումն էր Քրիստոսի հարության: Այդ դեպքերն էլ պատճառ դարձան «Խաչվերացի» տոնի հաստատման համար:

Այդ առիթով է Կարնո դաշտի հարավարևելյան կողմում բարձրացող լեռների մեծ գագաթը Խաչափայտ կոչվում: Այդ լեռան սարահարթի վրա բխում է սառնորակ ջրի աղբյուր, որն ուխտատեղի է դարձել: Տեղական ավանդությունը պատմում է, որ Խաչը հանձնելուց հետո պարսիկները կրկին փորձում են այն ետ վերցնել: Հայերը, խաչափայտն այնտեղ թողնելով, ետ են մղում պարսկական կողմի հարձակումը և երբ վերադառնում են խաչափայտը վերցնելու, տեսնում են, որ Խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում: Նույնանուն լեռների ստորոտում կա Խաչկա վանքը, ուր Խաչվերացի սքանչելի տոնի առիթով ժամանակին բազում ուխտավորներ էին այցելում:

Խաչվերացի տոնը կատարվում է մեծ հանդեսով: Երեկոյան մի ափսեի վրա բազմեցնում են Կենաց փայտի մասունք պարունակող խաչը, այն զարդարում ռեհանով ու բազմերանգ ծաղիկներով և վրան վարդաջուր ցողում: Ապա խաչը թափորով բերում են եկեղեցու գավիթ և դրանով տյառնագրում աշխարհի չորս կողմերը: Այդ օրն ուրախանում է երկինքը, ցնծում երկիրը և պայծառանում մայր Եկեղեցին, քանզի քառաթև վայելչական պսակով զարդարեց իր գլուխը, որը սրսկված է Աստծո Որդու Արյամբ: Աստվածային նշանը՝ տիեզերքի փրկագործ ու աշխարհակեցուցիչ Խաչը, կանգնեց տիեզերքի մեջ, ցոլացած բարձրացավ սուրբ Գողգոթայի վրա, արփիափայլ ճառագայթներով փայլեց Երուսաղեմում, ավելի պայծառ, քան արեգակը, և տարածելով բոցաճաճանչ ճառագայթափայլ հրանյութ թևերը՝ լցրեց տիեզերքի բոլոր ոլորտներն՝ իր ամենահաղթ ու պահապան զորությամբ ծածկելով բոլոր հեթանոսներին:
Խաչի չորս թևերը միմյանցից տարբեր ուղղություններով են ներգործում: Խաչի ներքևի պատվանդանն ավերում է դժոխքը, վերևի գլուխը Դրախտի դուռն է բացում, աջ թևը մարդկային ցեղին շնորհներ է բաշխում, իսկ ձախը՝ սաստում և պատուհասում դևերին:
Մարգարեները խաչը «հեռվից» քարոզեցին, և երջանիկ առաքյալները խաչով երևացին ահավոր դևերին: Սուրբ վկաները խաչով հաղթեցին անօրեն բռնավորներին, և անապատաբնակները խաչով կրոնավորելով պահպանվեցին: Սուրբ և պարկեշտ կույսերը խաչով են զգաստանում, և քահանաները խաչով են կարգը կատարում:

Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել:

Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր», - այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Հայ Առաքելական եկեղեցին ունի Սուրբ Խաչին նվիրված հետևյալ տոները. Սուրբ Խաչի երևման, Խաչվերաց, Վարագա Ս. Խաչի, Ս. Խաչի գյուտ: Այս չորսից երեքը նշվում են քրիստոնյա բոլոր եկեղեցիներում, և միայն Վարագա Սուրբ Խաչի տոնն է զուտ հայկական ու կատարվում է միայն մեր Եկեղեցում:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:22
Ի պատասխան Թուրքիայի սպառնալիքների
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքներին առ այն, որ Թուրքիան կարող է իր տարածքի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Զամբիայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունեց Զամբիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Շադրեք Լուվիտային (Shadreck...
Աղբյուր` Panorama.am
19:02
Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստը
Հոկտեմբերի 17-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
18:51
Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան»
Ռուսաստանը հայտարարել է, որ Սիրիան պետք է ստանձնի թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը: Կրեմլն անհանգստացած է Սիրիայի հյուսիս-արևելքում...
Աղբյուր` Panorama.am
18:42
Գեղարքունիքի մի քանի համայնքում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կրկին կհանդիպեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի...
Աղբյուր` Panorama.am
18:33
Արարատ Միրզոյանի լիազորությունները դադարեցվել են նույն հիմքով, ինչ Թովմասյանի դեպքում է. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հետաքրքիր տվյալներ ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
18:27
Բայց ի՞նչ ստորագրեմ, որ ի՞նչ, իրենց արած գործն ի՞նչ է, բան չհասկացա. Հրայր Թովմասյանի հայր
Արարատ մարզի Դարակերտ գյուղում Սահմանադրական  դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայրական տանը ԱԱԾ աշխատակիցները գործողություններ են...
Աղբյուր` Panorama.am
18:25
Վրաստանի պետական դպրոցներում դասավանդող հայոց լեզվի ուսուցիչները կշարունակեն վերապատրաստվել
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի...
Աղբյուր` Panorama.am
18:18
Փաշինյանի խոսնակ. Դրոշի տեղադրման մասով ոնց ճիշտ համարենք, այնպես էլ կվարվենք
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպմանն Արցախի դրոշի բացակայության...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը՝ Եվրոպայի խուլերի առաջնության բրոնզե մեդալակիր
Բելգիայի Բրասատ քաղաքում տեղի է ունեցել ձյուդոյի Եվրոպայի խուլերի երկրորդ առաջնությունը, որտեղ բրոնզե մեդալակիր է դաձել Հայաստանի միակ...
Աղբյուր` Panorama.am
18:00
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են հասել Brexit-ի շուրջ. Յունկեր
Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանագնացները համաձայնության են հասել Brexit-ի շուրջ բանակցություններում։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով տեղափոխվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները՝ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վարոսյանը՝ Թովմասյանի ընտանիքի անդամներին ԱԱԾ հրավիրելու մասին. Նման սահմաններ երբևէ հատված չեն եղել
Սահմանադրական դատարանի և մասնավորապես դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ իրականացվող գործընթացը սկիզբ  առավ այն ժամանակ, երբ ակնհայտ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր աշխատանքային որոշումը
Սահմանադրական դատարանը հրապարակել է «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ահմեթ Հաքան. «Էրդողանը Թրամփի սկանդալային նամակն աղբամանն է նետել»
Թուրքիայի նախագահ Ռեփեփ Թայիփ Էրդողանն աղբարկղն է նետել ԱՄՆ նախագահ Թրամփի ուղարկած սկանդալային նամակը՝ մերժելով նրա առաջարկը: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:21
ՀԱՕԿ-ի և ՄՕԿ-ի համատեղ սեմինարին մասնակցում են արտասահմանցի մասնագետներ
ՀԱՕԿ-ը հոկտեմբերի 16-17-ը «Օլիմպավանում» «Համագործակցություն սպորտային բժշկության և հակադոպինգային գործունեության միջև:...
Աղբյուր` Panorama.am
17:16
Մահացել է 106-ամյա դերասանուհի Ջուլի Գիբսոնը
106 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Ջուլի Գիբսոնը: Գազետա.ռու կայքը, հղում անելով The Hollywood Reporter-ին, գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Մայրաքաղաքի որոշ փողոցներում տրանսպորտային երթևեկություն ժամանակավոր դադարեցման մասին
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է. ««Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ...
Աղբյուր` Panorama.am
16:53
Կոտայքի մարզպետը դիմել է մարզի դատախազին
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի համաձայն՝ Կոտայքի մարզպետարանում ուսումնասիրվել է ՀՀ Կոտայքի մարզի Քասախ...
Աղբյուր` Panorama.am
16:38
Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 28-ամյա կնոջը
Քննչական կոմիտեի  Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով...
Աղբյուր` Panorama.am
16:25
Կկարգավորվեն ԵԱՏՄ երկրներում կենսաթոշակային ապահովության ոլորտում քաղաքացիների իրավունքները
Կառավարության հավանությանն է արժանացել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության...
Աղբյուր` Panorama.am
16:16
Քրեական գործ է հարուցվել Դիլիջանի քաղաքապետի դեմ
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
16:02
10 մլն եվրոյի դրամաշնորհ՝ գյուղոլորտին
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն  եվրո գումարի չափով ֆինանսավորման...
Աղբյուր` Panorama.am
15:53
ՄԻՊ. Մշակել է նախագծերի գրքերի վաճառքը, հումքի ներմուծումը ԱԱՀ-ից ազատելու համար
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է օրենսդրական նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է գրքերի բոլոր տեսակների վաճառքը, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
15:44
Կլուծվեն գյուղատնտեսական հումքի մթերման սեզոնում առանձին դեպքերում առաջացած խնդիրները
Կառավարությունը փոփոխություն է կատարել Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի...
Աղբյուր` Panorama.am
15:42
Կապիտալ ներդրումների համար գումարի խնդիր չկա. վարչապետ
Կառավարությունը շարունակում է ապահովել ՀՀ տարածքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենիցայի ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Կապանում փլուզման հետևանքով երկրորդ զոհը կա
Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում տեղի ունեցած փլուզման հետևանքով երկրորդ զոհը կա` Վլադիմիր Պ.-ն՝ ծնված...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ֆիլիպինների նախագահն ընկել է մոտոցիկլից
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն թեթև վնասվածք է ստացել նախագահական նստավայարից Մանիլե գնալու ընթացքում մոտոցիկլից ընկնելու պատճառով:...
Աղբյուր` Panorama.am
14:57
«ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ». Արցախում ընտրություններին ընդառաջ նոր կուսակցություն է ստեղծվում
Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա 2019թ. նոյեմբերի 17-ին։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}