Գևորգ Դանիելյան. Սա անվերջ չի կարող ձգվել, մի պահ կկտրվի թելը
Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «2000 թ. ընդամենը «Голос Армения»-ում հանդես էի եկել բանկային գաղտնիքը դատախազությանը մատչելի դարձնելու հարցը հանրային քննարկման նյութ դարձնելու նախաձեռնությամբ:
Այդ շրջանում Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետն էի և անկեղծ հավատում էի, որ դա հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից խիստ անհրաժեշտ էր:
Ընդ որում, առաջարկությունս ուղեկցել էի մի քանի, իմ տեսանկյունից՝ ոչ խնդրահարույց փաստարկներով: Հաջորդ օրն արդեն «երկրաշարժ» սկսվեց, առաջինն արձագանքեցին գործարար Խ. Սուքիասյանը և ԿԲ նախկին նախագահ Բ. Ասատրյանը, այնուհետև՝ հակաստարկներով հանդես եկան ԿԲ ներկայացուցիչները, բազում պատգամավորներ, գործարարներ և այլն. մի խոսքով՝ ես համակիրներ չունեի:
Էությամբ շուտ հանձնվողներից չէի, բայց բոլոր այդ փաստարկների ուսումնասիրության արդյունքում ինձ համար պարզ դարձավ, որ իմ նախաձեռնությունն սկզբունքորեն դրական շատ կողմեր ունենալով հանդերձ, գրեթե անտեսել էր այն անխուսափելի կորուստները, որ կրելու էր բանկային համակարգը, արդյունքում՝ Երկրի տնտեսությունն ու, որ ամենակարևորն է՝ մարդու իրավունքների երաշխավորվածությունը:
Ինձ մտահոգում էր նաև այն, որ իրավապահ մարմինների համար անհիմն «կոմֆորտ» լիազորություններ վերապահելը, վերջին հաշվով, դեգրադացնում է այդ մարմիններին, նվազեցնում է արհեստավարժ լինելու ազդակները, նրանք արդեն սովորում են այնպիսի իրավիճակի, երբ բացահայտման ծանր առաքելությունը վերածվում է կամ անկարևոր ֆիկցիայի, կամ լավագույն դեպքում ապացուցման բեռը դրվում է հենց կասկածյալի վրա, այսինքն՝ իրավապահ մարմիններն աստիճանաբար իրենց կոչումը սիրահոժար վերագրում են հանցավոր աշխարհին: Սակայն սա անվերջ չի կարող ձգվել, մի պահ կկտրվի թելը ...»։
Հարակից հրապարակումներ`
- Երվանդ Վարոսյան. Հերթական չմտածված քայլը բնաջնջելու է Հայաստանի բանկային համակարգը
- Կամ պետք է ապօրինի միջամտություններ անեինք, կամ լուռ հետևեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում. վարչապետ
- Արմեն Աշոտյան. «Լուսավոր Հայաստանը» կամ պետք է պատասխանատվություն կրի, կամ խոստովանի, որ Բաբաջանյանը սեպարատ խաղերի մեջ է
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ