«Հակոբ ջան տեղեկությունը խեղաթյուրված չէ»
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կապված «Առավոտ»-ի հրապարակման հետ։
Մամուլի խոսնակը գրել է.
«Լուսանկարում պատկերված վերնագրով նյութը հիմնված է խեղաթյուրված փաստերի վրա, միակողմանի է, թերի և մոլորեցնում է հանրությանը։ Մենք ավելի ուշ հերքման պահանջով կդիմենք «Առավոտ» օրաթերթի հարգարժան խմբագրությանը, իսկ մինչ այդ խնդրում եմ հաշվի առնել սույնը»։
Ինչին ի պատասխան «Առավոտ»-ի լրագրողը գրել է. «Հակոբ ջան տեղեկությունը խեղաթյուրված չէ. առաջին ատյանի դատսրանը նման վճիռ է կայացրել և եթե քաղաքապետարանը բողոքարկել է վճիռը դա դեռ չի նշանակում, որ առաջին ատյանի դատարանի կայացրած վճռի մասին տեղեկությունը սուտ է»։