Արվեստի գործ ոսկե զուգարանը գողացել են
Մեծ Բրիտանիայում փնտրում են ոսկե զուգարան. այն գողացել են Բլենհեմյան պալատից, որտեղ ծնվել է Ուինսթոն Չերչիլը։ Վեստի.ռու-ն գրում է, որ զուգարանը պատրաստված է 18 կառատանի ոսկուց, արժեքը կազմում է մեկ միլիոն ֆունտ ստերլինգ։ Սանտեխնիկան կատարել է արտ-օբյեկտի դեր՝ պալատում եղել է որպես գեղարվեստական ցուցադրության մաս, միաժամանակ կարելի էր զուգարանից օգտվել։
Ոսկե զուգարանը գողացել են այսօր առավոտյան, և քանի որ միացած է կոյուղուն, գողությունը ոչ միայն նյութական վնաս է հասցրել, նաև ջուր է լցվել պալատը։
Արդեն մեկ կասկածյալ ձերբակալվել է, բայց արվեստի գործը դեռ չեն գտել։ Միջադեպի պատճառով պալատը փակել են գոնե մինչև աշխատանքային օրվա ավարտը։