Ադրբեջանի գլխավոր օրենքով գողին կզրկեն տիտղոսից
Օրենքով գողերը որոշել են առաջիկայում հավաքվել, որպեսզի օրենքով գողի տիտղոսից զրկեն Ադրբեջանում քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովին, որն ավելի հայտնի է որպես Գուլի։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին Ura.ru-ին հայտնել է աղբյուրը։
Հաղորդվում է, որ դրա պատճառն է համագործակցությունը Արման Ջումանգելդիևի (Վայրի Արման) հետ, որին կասկածում են, որ աշխատում է Ղազախստանի հատուկ ծառայությունում։
«Ջումանգելդիևը ձեռք է բարձրացրել օրենքով գող Գուրամ Չիխլաձեի վրա»,- ասել է աղբյուրը։
Օրենքով գողի տիտղոսից զրկելու այլ պատճառների թվում են օրենքով գող ՝ Զախարի Կալաշովի (Շակրո Մոլոդո) նկատմամբ ինտրիգը։ Պնդում են, որ Գուլին տարածել է լուրեր, որ Մակրո Մոլոդոն համաձայնություն է տվել քրեական հեղինակության Վադիմ Իվանենկոյի սպանությանը։