Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի դարձնելու ԲՀԿ նախագծին ԱԺ-ն կողմ քվեարկեց
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը։
Դրանից հետո պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մենք այսօր բոլորս միասին ամենաբարի գործն արեցինք.
Քիչ առաջ խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող իմ և իմ գործընկերների ներկայացրած նախագծին:
Անկեղծ ասած` հուզված եմ:
Այս տարիների ընթացքում ես տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ եմ ներկայացրել, շատ կարևոր, շատ անհրաժեշտ, սակայն առաջին անգամ էր, որ սրտատրոփ նայում էի քվեարկության լուսատախտակին: Այս նախագիծը ես համարում եմ խորհրդարանի կողմից երբևէ ընդունած ամենակարևոր օրենքներից մեկը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին այս օրենքի ընդունմանը: Ապրեք բոլորդ: Ու վստահ եղեք, որ եթե անգամ մարդիկ երբևէ մոռանան ձեր արած որևէ բարի գործ, կենդանիները բարին երբեք չեն մոռանում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց