Հասարակություն 14:00 16/09/2019 Հայաստան

Տավուշում բերքահավաքը՝ թշնամու նշանառության տակ

Տավուշի մարզում սկսվել է բերքահավաքը։ Սահմանամերձ գյուղերի բնակիչները սահմանից  մի քանի հարյուր մետր հեռավորության վրա թզի, հոնի, խաղողի բերքն են հավաքում։

Չինարիում այս տարի թզի առատ բերք են ստացել։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն ասաց, որ արդեն 200 տոննայից ավելի թուզ են արտահանել Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայաբնակ չինարեցիներն էլ իրենց հերթին 50-60 տոննա թուզ են  արտահանել, որ թշնամու կրակոցների տակ արարող ու ստեղծող գյուղացին բերքի իրացման խնդիր չունենա։

Սամվել Սողոյանն ասաց, որ սեպտեմբերի 18-ից  Չինարիում սկսվի խաղողի բերքահավաքը. ակնկալում են հավաքել շուրջ 500 տոննա բերք։

«Կարծում եմ՝ իրացման հետ կապված խնդիր չենք ունենա։ Գյուղացիական տնտեսությունները Երևանի կոնյակի գործարանի հետ 230 տոննայի պայմանագիր են կնքել։ Բացի այդ, այլ մթերման կետերի հետ էլ պայմանագրեր ունենք»,- ասաց գյուղապետը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում գյուղում հանգիստ է, կրակոցներ չկան. «Մեզ համար կարևորը խաղաղությունն է, եթե կրակոցներ չլինեն գյուղացին իր հացը կստեղծի, կապրի»։

Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ արդեն 4-5 օր է սկսել են խաղողի բերքահավաքը։ Տարին, ըստ նրա, այնքան էլ բարենպաստ չէ, թեև սպասում էին խաղողի լավ բերք ունենալ, բայց բնակլիմայական պայմանների պատճառով՝  շոգերն ու դրան հաջորդած անձրևները, որոշ չափով  վնասել են բերքը։

Գյուղապետն ասաց, որ ակնկալում են 2000 տոննա խաղող հավաքել։ Նրա խոսքով՝ պառավաքարցիները ևս պայմանագրեր ունեն Երևանի կոնյակի գործարանի և այլ մթերման կետերի հետ։

Խաղողից  հետո հոկտեմբերի կեսերին Պառավաքարում կսկսվի արքայանարնջի բերքահավաքը։ Ռոլանդ Մարգարյանը հույս ունի, որ նորմալ բերք կունենան, եթե իհարկե եղանակն անակնկալներ չմատուցի։

Նա ևս նշեց, որ վերջին շրջանում կրակոցներ չկան և գյուղացիները կարողանում են դաշտերում հանգիստ աշխատել։

«Պառավաքարցիներն ապրում են անասնապահությամբ ու խաղողագործությամբ։ Եթե գյուղացիները կարողանան ցանեն, բերքը հավաքեն ու իրացնեն, որոշ չափով ձեռները գումար կլինի,  նորմալ կապրեն ։ Գյուղացու օրը հեշտ չէ, բայց հիմա մեզ միայն դա է պետք»,- ասաց Պառավաքարի գյուղապետը։

Ռոլանդ Մարգարյանը կարևորեց նաև երիտասարդների շրջանում զբաղվածության խնդիրը։ Նրա խոսքով՝ եթե աշխատատեղեր լինեն, երիտասարդները չեն հեռանա գյուղից։ Նա միաժամանակ ուրախությամբ նշեց, որ  վերջին շրջանում  կան նաև գյուղ հետ վերադարձողներ։

Գյուղապետն ասաց, որ Պառավաքարում ձեռնոցի գործարան է կառուցվում՝ «Տավուշ տեքստիլ»-ի թվով չորրորդ գործարանը։

«Շինարարությունն արդեն սկսվել է, հույս ունեմ, որ գործարանի կառուցումը գյուղում աշխուժություն կմտցնի»,- ընդգծեց Ռոլանդ Մարգարյանը՝ հավելելով, որ գործարանը կունենա 250-300 աշխատող և արդյունքում կլուծվի ոչ միայն  Պառավաքարի, այլ հարևան գյուղերի՝ Վարագավանի ու Ծաղակավանի բնակիչների զբաղվածության հարցը։

Գյուղապետը հույս հայտնեց, որ դրանից հետո քչերը կմտածեն գյուղից հեռանալու մասին։

Նշենք, որ ձեռնոցի գործարան կա Չորաթան, Արծվաբերդ գյուղերում և Բերդում։

Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում էլ, որը ՀՀ պետական սահմանից հեռու է ընդամենը 1 կմ-ով, բերքահավաքն ավարտվել է։ Ինչպես գյուղապետ  Ջոնիկ Միքայելյանն է ասում՝ հող ունե՞ն, որ մի հատ էլ մշակեն ու բերք ստանան։

Բարեկամավանցիները հիմնականում տնամերձ հողամասերն են մշակում։ Գյուղապետը հայտնեց, որ գյուղում մշակում են ընդամենը 30 հա-ի չափ վարելահողը, մնացածը ականապատված, թշնամու կրակի տակ գտնվող հողատարածքներ են, գյուղացիները չեն կարողանում մոտենալ:

«Գյուղացին ապրում է միայն իր տան այգու ունեցած բերքով, այլ եկամուտ չունի»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է զբաղվածությանը, Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ  էլ թեև վերջին տարիներին արտագաղթ չկա, գնացողներն արդեն գնացել են, բայց երիտասարդները քիչ են։ Գյուղում մեծամասնությունը թոշակառուներ են։

«Մենք ամեն ինչից կտրված ենք, եթե  գյուղում արտադրամասեր բացվեն, գուցե երիտասարդները շարունակեն մնալ գյուղում։ Խնդիրները շատ են, բայց եթե դրանք լուծվեն, միգուցե մայրաքաղաքում կրթություն ստացած երիտասարդը գյուղ վերադառնալու մասին մտածի»,- ասաց Բարեկամավանի գյուղապետը։ 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am
16:34
Կարճ բանաձև՝ ասպարեզը փողոցն է, թիրախը՝ ԱԺ-ն. Դավիթ Անանյան
«Որոնք են հայեցակարգային կետերը, որոնց շուրջ համախմբվելով հնարավոր է լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել»,-Այլընտրանքային նախագծեր...
Աղբյուր` Panorama.am
16:27
Վարդանաշեն գյուղի բնակիչները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Երևան-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում ի նշան բողոքի 100-ից ավելի բնակիչներ փակել են ճանապարհը: ...
Աղբյուր` Panorama.am
16:21
Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Կարեն Վրթանեսյանի դեմ ներկայացրած ոստիկանության հայցը դատարանը չի բավարարել
Դատարանը որոշեց ՆԳՆ ոստիկանության հայցն ընդդեմ Կարեն Վրթանեսյանի՝ Կարեն Վրթանեսյանին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ...
Աղբյուր` Panorama.am
16:06
Վատ լուր ունեմ իշխանության համար. Արման Աբովյան
«Վատ լուր ունեմ իշխանության համար. մարդիկ շատ լավ հասկանում են, որ դուք իրենց դրել եք հիմարի տեղ»,-Տավուշ. արտաքի՞ն, թե՞ ներքին...
Աղբյուր` Panorama.am
15:55
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով խորհրդականը ծեծկռտուքի մասնակից է
24News-ի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 6-ին՝ գիշերը 03։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում տեղակայված «Գարդեն» գարեջրատան...
Աղբյուր` Panorama.am
15:51
Նոնսենս է՝ պետական պարտքի սպասարկման ծախսը ՀՆԱ-ի մոտ 11 %-ն է, մինչդեռ առողջապահությանը՝ 6 % . Ատոմ Մարգարյան
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով 2024թ.-ի փետրվարի 29-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4,828,712.6 մլն դրամ: 2023թ.-ի նույն...
Աղբյուր` Panorama.am
15:41
Լավրով. Ռուս խաղաղապահների անգործության պատճառով Արցախից հայերի հեռանալու մասին հայտարարությունները սխալ են
«Հայտարարությունները, թե հայերը լքել են Լեռնային Ղարաբաղը ռուս խաղաղապահների անգործության պատճառով, ճիշտ չեն»,-այս մասին ռուսական մի...
Աղբյուր` Panorama.am
15:35
Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն. Փաստաբան
«Ասում են մանիպուլյացիա, ապացույցները կտեսնեն։ Ապացույցներ կլինեն»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց փաստաբան Վահան...
Աղբյուր` Panorama.am
15:10
ՔԿ-ն՝ Փաստաբանի կողմից խոշտանգման ահազանգի մասին. Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա
«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ավետ Ադոնց. «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի նպատակն է պահպանել ու առաջ տանել հայկական շահը
Հայաստանում ստեղծվել ու պետական գրանցում է ստացել «Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպությունը։  Այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:51
Ապրիլի 5-ի բյուսելյան հանդիպումից հետո հայտնվել ենք տարածաշրջանային նոր մեկուսացման մեջ. Վահե Հովհաննիսյան
«Այսօր պետականության շատ լուրջ ճգնաժամի մասին է  խոսք գնում, որի ոչ լուծումը, ոչ դրսևորումները Տավուշում չեն, 4 գյուղում չեն»,-...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմն ավելի քան մեկ տարի երկու ամիս անազատության մեջ է. Ծնողների բողոքը
ԱԳՆ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանին՝ 2020թ-ի նոյեմբերի լույս 10-ի գիշերը ծեծելու գործով արդեն մեկ տարի երկու ամիս է՝ կալանավորված է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրովը
Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով։ Այնտեղ հասկանում են Մոսկվայի կարևորությունը Երևանի անվտանգության և...
Աղբյուր` Panorama.am
14:20
Վերին Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
13:57
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանը Հայաստանում կցուցադրվի 6 ամիս։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}