Իրավունք 13:30 16/09/2019 Հայաստան

Պաշտպան. Մանվել Գրիգորյանի գործով երևում է առողջապահության նախարարի անգործությունը

ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի  գործով ոչ թե իրականացվում է կամ իրականացվելու է արդարադատություն, այլ ուղղակի տոտալ քաղաքականություն է տարվում՝ ամեն ինչ անել, որպեսզի ի վնաս իրեն գործողություններ կատարվեն։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մ. Գրիգորյանի պաշտպանական թիմի անդամ Լևոն Բաղդասարյանը։

«Մոտ 2 ամիս առաջ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով՝ մեղադրողի միջնորդությամբ։ Պաշտպանական կողմը բարձրաձայնեց, որ դա տևական ժամանակ է տևելու, ասացին՝ չէ, արագ կլինի։ Հանձնաժողովը ստեղծելուց հետո Գրիգորյանին տեղափոխեցին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հանձնարարված այն բժիշկների մոտ, որտեղ նա անցավ հետազոտություն»,- ասաց փաստաբանը։

Նրա խոսքով, բարձրաձայնեցին, որ միջգերատեսչական նախկին  հանձնաժողովի հետազոտությունների համեմատ, հիվանդությունների վատթարացում է տեղի ունենում։

«Այսքանից հետո միջգերատեսչական հանձնաժողովը որոշեց, որ ևս 2-3 փորձագետ պետք է ներգրավվի դեռևս 2-3 շաբաթ առաջ։ Այս պահին առողջապահության նախարարը մատը մատին չի խփում, որովհետև դա գտնվում է նրա տիրույթում, վերջինս իր  անգործությամբ ուղղակի հնարավորություն չի տալիս, որպեսզի այդ հանձնաժողովը աշխատի և իր գործունեությունն ավարտի։ Ահավասիկ մի դատական գործ, որտեղ ուղղակի տվյալ դրվագով երևում է առողջապահության նախարարի անգործությունը և դա չի էլ թաքցնում»,- ասաց Լ. Բաղդասարյանը։

Նա նշեց, որ  պաշտպանական կողմն արդեն 3 գրություն ուղարկել է առողջապահության նախարարին և տեղեկացրել, որ եթե Մ. Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացում տեղի ունենա, դա գտնվում է առողջապահության նախարարի տիրույթում, դրա կրողն ուղղակի համարվելու է Հայաստանի կառավարությունը։

Լ. Բաղդասարյանի խոսքով, պաշտպանական կողմը թողնելով իր պաշտպանական գործունեությունն իրականացնելը, այսօր ընկել և բարձրաձայնում է, որ կառավարության համապատասխան օղակը կոնկրետ Գրիգորյանի գործով բացարձակ ոչ մի գործողություն չի կատարում։

«Եվ իմ կարծիքով, դա հանցավոր անտարբերություն է, հանցավոր գործողություն է։ Ենթադրում եմ, որ  մինչև վարչապետ կհասնի, և վերջինս ուղղակի պարտավորություն ունի ճշտելու պաշտպանի կողմից բարձրացրած հրապարակայնորեն հարցերի իսկությունը, և եթե դրանք համապատասխանում են իրականությանը՝ ուղղակի պարտավորոթյուն ունի պատասխանատվության ենթարկելու։ Այս երկրում չպետք է ընտրովի լինի՝ ում բուժեն, ում չբուժեն»,- նշեց նա։

Լ. Բաղդասարյանն ասաց, որ անորոշ ժամանակով ձգձգվում է Գրիգորյանի գործը, նրա գործով տեղի է ունենում ընտրովի արդարադատություն, ընտրովի  ցանկությամբ գործողություններ կատարել կամ չկատարել, տեղի է ունենում անարդար գործառույթ՝ բխող բոլոր իրավական հետևանքներով։

«Պաշտպանական կողմը բան ու գործը թողել է, շաբաթը մի անգամ ասուլիս է տալիս, ասում է՝ իրավունքի խախտում կա։ Բացարձակ ոչ մի արձագանք չկա պետական լիազոր մարմնի կողմից, որ դու ճիշտ չես ասում, ստում ես։ Ես հիմա բարձրաձայնում եմ՝ անգործությամբ է զբաղված առողջապահության նախարարը Գրիգորյանի գործով։ Շաբաթներ շարունակ անգամ հրաման չի տալիս, որ ձևավորվի համապատասխան բժշկական որոշակի խումբ, որը իրականացնեն գործողություններ»,- ասաց Լ.  Բաղադասրյանը։

Նա նշեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ անձամբ չի հանդիպել, այլ ուղարկել է պաշտոնական գրություն։

«Նա այդտեղ ևս խախտել է օրենքի իմպերատիվ պահանջը, գոնե միջանկյալ պատասխան չի տվել»,- ասաց Լևոն Բաղդասարյանը։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։  Մ.Գրիգորյանը  կալանավորվել էր 2018 թ. հունիսի 19-ին, սակայն դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ  դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել: Բողոքը բավարարվել էր, և Մ. Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել է։ Պաշտպանները  մի քանի անգամ դիմել են խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդություններով, սակայն մերժվել են։

Արդեն մի քանի ամիս Մանվել Գրիգորյանը բուժումէ  ստանում «Նաիրի» ԲԿ-ում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:34
ՄԻԵԴ-ը մերժել է Հրայր Թովմասյանի ու ՍԴ նախկին 3 անդամների դիմումը՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախօրեին որոշում է կայացրել մերժել  միջանկյալ միջոցի կիրառումը «Գյուլումյանն ու մյուսներն...
Աղբյուր` Panorama.am
22:42
Վերաքննիչը բեկանել է Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումն ու հետ ուղարկել նոր քննության
Վերաքննիչ քրեական դատարանը  բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի դատական ակտն ու գործը...
Աղբյուր` Panorama.am
20:31
Գյումրու տուն-ինտերնատում կորոնավիրուսից մահացել է 3 տարեց, վարակվածների թիվը 56 է. Նունե Գրիգորյան
Գյումրու տուն-ինտերնատում թեստավորում է արվել 151 խնամվողի և 66 աշխատողի,  վարակվածների թիվը 56 է, նրանցից  37-ը՝ տեղափոխվել է...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախ մուտք գործելու պահանջները խստացվում են
ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, որով ավելի են խստացվում ԱՀ մուտք գործելու պահանջները: Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
20:21
Հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդումը՝ Հայաստանում
2020 թվականի հուլիսի 8-ին նախարար Ռուստամ Բադասյանը մասնակցել է ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ կազմակերպած՝ «Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
20:08
FINA-ի առաջնահերթությունները ներկայացված են 2018-21 թթ․ ռազմավարական ծրագրում
Լողի միջազգային ֆեդերացիան / FINA /  նպատակ ունի 2024թ․ Փարիզում անցկացվելիք  օլիմպիական խաղերի ջրային մարզաձևերի ծրագրում էական...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հուլիսի 7-ի դրությամբ կայացվել է 4292 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ հուլիսի 07-ի  դրությամբ կայացվել է 4292 կազմակերպության գործունեության դադարեցման...
Աղբյուր` Panorama.am
19:25
ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները
Հուլիսի 8-ին, ժամը 10։10-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու...
Աղբյուր` Panorama.am
19:18
Ակունքի հանքավայրի գործով դիմել են ՀՀ Գլխավոր դատախազություն
ՀՀ Վարչապետի հանձնարարությամբ՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման...
Աղբյուր` Panorama.am
19:09
Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը։ «Հիմք...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հայաստանի ըմբշամարտի թիմերը սկսում են ուսումնամարզական հավաքները
Որոշակի ընդմիջումից հետո իրենց  ուսումնամարզական հավաքներ  են սկսում  Հայաստանի ըմբշամարտի թիմերը։ Այս մասին տեղեկացնում  է...
Աղբյուր` Panorama.am
18:55
Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր` մեծ քանակությամբ
«Քաղաք Ստեփանավան» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր` մեծ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հայտնաբերվել է օրինախախտման 2938 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 77486 է
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:34
Քանյե Ուեսթը ստեղծել է կուսակցությունը և այլևս չի աջակցում Թրամփին
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը  ստեղծել է իր քաղաքականություն միավորումը՝ «Տոնի կուսակցություն»։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվել է Հայաստանի առողջապահության համակարգին
Ջավախքի Մարզամշակութային կենտրոն ստեղծելու համար նախատեսված գումարը փոխանցվեց Հայաստանի առողջապահության համակարգին՝ COVID-19-ի դեմ արդյունավետ...
Աղբյուր` Panorama.am
18:15
«Ձյունիկ սառնարան»-ի շենքը պայթեցվեց
Այսօր «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվեց  Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով
Ռուսաստանն ու Թուրքիան երկխոսում են երկիշխանություն ունեցող Լիբիայում հրադադար հաստատելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:57
Խորհրդարանն ընդունեց քննարկված բոլոր 12 նախագծերը
Խորհրդարանն ավարտեց հերթական արտահերթ նիստը: Օրակարգային 12 հարցերը քննարկվելուց հետո քվեարկության դրվեցին։ Այսպես, Կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
17:46
ՃՈ. 60 կմ/ժ արագություն սահմանելու որոշումը կարող է փոփոխվել, եթե սպասված արդյունքը չտա
2019 թվականի վիճակագրական տվյալների հիման վրա արված վերլուծությունները, այն ճանապարհներին, որտեղ սահմանված է առավել բարձր արագություն, քան...
Աղբյուր` Panorama.am
17:33
Հայաստանը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին
Կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանն աշնանը չի մասնակցի ԱՊՀ երկրների առաջին խաղերին։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության,...
Աղբյուր` Panorama.am
17:25
Մատվիենկո. Այսօր վիրուսն է որոշումներ կայացնում` բացել սահմանները, թե ոչ
Ռուսաստանը կվերսկսի միջազգային ավիահաղորդակցությունը՝ կախված աշխարհում սանիտարահամաճարակային իրավիճակից: ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա...
Աղբյուր` Panorama.am
17:19
ԲԴԽ նախագահ. Այսօր արդեն ունենք արհեստավարժ համակարգ
Բարձրագույն Դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն ուղերձ է հղել վճռաբեկ դատարանի հիմնադրման 22-ամյակի կապակցությամբ։ Ուղերձում ասված...
Աղբյուր` Panorama.am
17:15
Պատգամավորը դիմեց իրավապահներին՝ գնալ քաղաքացիների ահազանգերի հետքերով
«Վերջերս տեղեկություններ եմ ստանում այն մասին, որ քաղաքացիները, որոնք կորցրել են հարազատներ, զանգեր են ստանում և իրենց առաջարկում են՝...
Աղբյուր` Panorama.am
17:11
Ոստիկանների պահանջներին չենթարկվելու 10 քրեական գործ է քննվել
Արտակարգ դրության՝ (covid 19) համավարակի պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ քաղաքացիների կողմից ոստիկանների...
Աղբյուր` Panorama.am
16:54
Առաջարկվում է մայթեզրերը «բեռնաթափել» վաճառքի դրված կամ վարձակալությամբ տրվող մեքենաներից
«Մենք Հանրապետության ողջ տարածքում խնդիր ունենք տրասպորտային միջոցների՝ մայթեզրերին կայանելու հետ կապված»,- խորհրդարանում ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
16:50
ԿԸՀ-ն մերժեց ԼՀԿ դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում չբավարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը։ «Արդեն իսկ...
Աղբյուր` Panorama.am
16:36
Մեղադրյալի կողմից ՀՀ տարածքն ապօրինի հատելը հնարավոր դարձնելու դրվագով գործն ուղարկվել է դատարան
ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում...
Աղբյուր` Panorama.am
16:35
Տիկարաձե. Սահմաններին ունենք մոնիտորինգի և դեպքերի բացահայտման մեծ փորձ
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի հայտարարությամբ, երկիրը մեծ փորձ ունի սահմաններին մոնիտորինգի և վարակման դեպքերի...
Աղբյուր` Panorama.am
16:29
Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի կառուցման համար մրցույթ է հայտարարվել
ՏԿԵ նախարարության տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարում է մրցույթ`Երևան-Լանջազատ-Գառնի ճանապարհի վերանորոգման համար: Ճանապարհի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}