Հասարակություն 16:43 16/09/2019 Հայաստան

Օրենքն ընդունվելու է և կոռումպացված փողերը մինչև վերջին կոպեկը հետ են բերվելու. Փաշինյան

Հնարավոր չէ, որ Կառավարությունը հետ կանգնի «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծից և այն ԱԺ չուղարկի: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր նրանք, որոնք այս որոշման հետ կապված ուղղակի աղմուկ են բարձրացնում, այդ աղմուկը բարձրացնելու հիմքեր չունեն: Ես մի առիթով ասել եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի ինտիտուցիոնալ մակարդակով մենք պետք է սկանդինավյան երկրների մակարդակ ունենանք։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ երբ այդ համակարգը գործում է սկանդինավյան երկրներում, եվրոպական երկրներում, ապա տնտեսությունն ինչի՞ չի փլուզվում»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ Կառավարության նիստին էլ ասել է, որ կոռուպցիայի դեմ կիսապայքար չպետք է լինի, այլ պետք է լինի լիարժեք պայքար։

«Մյուս կողմից էլ հանրությունն ասում է՝  թալանածը ինչի հետ չեք բերում: Ճիշտ են ասում, հետ բերում ենք, բայց բավարար տեմպերով հետ չենք բերում, քանի որ այդ կոռուպցիոն համակարգը, որ ստեղծվել է, ինքը իր համար օրենքներ ու սահմանափակումներ է ընդունել, որ դուք՝ որպես լրագրող, մենք բոլորս չկարողանանք հասանելիություն ունենանք և ամբողջական պատկերը տեսնենք: Ասում են՝ բա Սաշիկի փողերն ուր է,  որի մասին ասում էին։ Չնայած վերջերս  իրադարձություններ են ի հայտ գալիս, որ ես գալիս եմ եզրակացության՝ Սաշիկն այդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն ա»,-ասաց  Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ օրենքի հետ կապված պետք չէ աղմուկ բարձրացնել, այդ օրենքն ընդունվելու է և կոռումպացված փողերը մինչև վերջին կոպեկը հետ են բերվելու ՀՀ պետական բյուջե, ծառայելու են բանակին և ՀՀ անվտանգությանը:

Վարչապետը նշեց, որ խոստացել են Արցախում մինչև 2020 թվականը պաշտպանության բանակի բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրները լուծել, այսինքն՝ տասնյակ տարիներով բնակարանի համար հերթագրված զինծառայողները բնակարան կունենան։ «Ու դա մեծ խնդիր չէ, մեր հաշվարկներով մոտավորապես 25 միլիարդ դրամի պատմություն է»,- ընդգծեց նա։
Փաշինյանը նաև ասաց, որ օրենքի ընդունումը չի նշանակում վերահսկել բոլորի բանկային գաղտնիքը։

Հիշեցնենք, որ կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում հաստատվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքների փոփոխությունների փաթեթը։ Այսպիսով, առաջարկվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբեկտային սահմանափակման:

Միաժամանակ առաջարկվում է հանցագործությունների ցանկ, որոնցով հարուցված գործերով կարող է ներկայացվել նման միջնորդություն: Բացի այդ, քննիչը բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու միջնորդություն կարող է ներկայացնել բացառապես դատախազի համաձայնությամբ և գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հաստատմամբ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:40
Այրվում է Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքը
Երևանի օրվան նվիրված տոնական հրավառությունից հետո այրվում է Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքը: Այս մասին տեղեկացրել է Ֆոտոլուրը՝ հրապարակելով...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հայաստանի վարկանիշը կբարձրանա, եթե մերժենք Ամուլսարի ծրագիրը. Կ.Մանվելյան
Վարչական դատարանը հօգուտ Լիդիանի որոշում  կայացրեց՝ անվավեր ճանաչելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը: Տեսչության նախկին...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վաղվանից ջերմաստիճանը կնվազի
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հոկտեմբերի 21-ի հոսանքազրկումների մասին
Երևանում ու հինգ մարզերում
Աղբյուր` Panorama.am
19:26
Նոր Գեղիում կանցկացվի խնձորի փառատոն
Հոկտեմբերի 20-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքում տեղի կունենա Խնձորի առաջին փառատոնը: Միջոցառումը կմեկնարկի Սբ․ Հովհաննես եկեղեցում՝ խնձորի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Եկեղեցին այսօր նշում է Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոնը։ Ս. Մատթեոսը Տիրոջ 12...
Աղբյուր` Panorama.am
19:06
Հայաստանն ազգային տաղավարով կներկայանա Վենետիկի բիենալեին
Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին: ՀՀ կրթության,...
Աղբյուր` Panorama.am
18:59
Ջենիֆեր Լոպեսը հարսանեկան զգեստով՝ Նյու Յորքի փողոցում
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը ռոմանտիկ կատակերգության նկարահանման ժամանակ Նյու Յորքի փողոցում հայտնվել է ճոխ հարսանեկան...
Աղբյուր` Panorama.am
18:58
Բարսելոնայում բողոքի ցույցերը շարունակվում են
Բարսելոնայում շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում տեղի է ունեցել բախում ոստիկանության հետ։  Վերջիններս  օգտագործել են արցունքաբեր...
Աղբյուր` Panorama.am
18:51
«Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը
Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը: Մինչ այդ Ազատության հրապարակում...
Աղբյուր` Panorama.am
18:48
Տարանտինոն հրաժարվել է Չինաստանի համար փոփոխել «Մի անգամ Հոլիվուդում»-ը
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հրաժարվել է վերամոնտաժել «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմն այնպես, որպեսզի այն թույլատրեն Չինաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:37
«Ճշմարտությանը» հաջորդում է «Սուտը»
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում հոկտեմբերի 20-ին պրեմիերա է
Աղբյուր` Panorama.am
18:30
Տիրազուրկ ձկնորսական ցանց՝ դրենաժային ջրերում
Այսօր, վաղ առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցները ֆեյսբուքյան օգտատերերից մեկի՝ ...
Աղբյուր` Panorama.am
18:26
Սիրիայում Թուրքիայի գործողությունը դատապարտելու համար Հյուսիսային Կիպրոսի ղեկավարը մահվան սպառնալիքներ է ստացել
Թուրքիայում շարունակում է մեծ աղմուկ հանել այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության նախագահ Մուստաֆա Աքընջի արձագանքը՝...
Աղբյուր` Panorama.am
18:18
Սիմոնյանը հրապարակել է նորածնի սեռը, քաշը, հասակը
«Սիրելի աշխարհ։ Խնդրում եմ, Մարո Տիգրանի Քյոսայանի նկատմամբ բարի եղիր։ Նա այստեղ նորեկ է»
Աղբյուր` Panorama.am
18:11
Հայկական խոհանոցը՝ բարձր նորաձևության ոգեշնչման աղբյուր
Հայկական ավանդական ուտեստների գույների և առհասարակ հյուրընկալության կոնցեպտուալ հիմքով ստեղծված զգեստների հավաքածուի նորաձևության ցուցադրություն...
Աղբյուր` Panorama.am
18:07
Երևանի սուրճի արտադրամասերից մեկում ծխացել է 0.5 խմ սուրճ
«911» ծառայությունն այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 8/6 հասցեում գտնվող սուրճի արտադրամասի...
Աղբյուր` Panorama.am
18:03
Միխայիլ Պիոտրովսկին` Կարմիր բլուրում
«Երևանին ցանկանում է ևս 2800, ևս 2800, ևս 2800 տարի»:
Աղբյուր` Panorama.am
17:59
Հայաստանում 9 ամսում ՃՏՊ-ներից զոհվել է 253 մարդ
Այս տարվա ինն ամիսներին Հայաստանում տարածքում արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 253 և մարմնական...
Աղբյուր` Panorama.am
17:56
Աննա Հակոբյան. Հայ ժողովուրդը հումանիզմ աղերսողից վերածվեց հումանիզմ սփռողի և քարոզողի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, ‹‹Իմ քայլը›› և  ‹‹City of smile/ Ժպիտների քաղաք››...
Աղբյուր` Panorama.am
17:53
Մարությանը համաձայն չէ ավագանու ընդդիմադիր անդամների հետ
«Ընդհանրապես չի հարվածի վարկանիշին, որովհետև խոշոր ներդրողը չի նշանակում, որ լավ ներդրող է և լավ աշխատանք է կատարել»,- լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
17:48
Արարատ-Արմենիան, Ալաշկերտը և Երևանը տուգանվել են
Հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
17:36
Հազարավոր մարդիկ են հավաքվել Լոնդոնի կենտրոնում
Այսօր Բրիտանիայի խորհրդարանում քվեարկության է դրվում  Brexit-ի շուրջ Եվրամիության և Մեծ Բրիտանիայի բանագնացների կողմից համաձայնեցված...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոմանդոսը՝ զինհաշմանդամ մարզիկներին. Ձեր մարտական ոգին ինձ էլ է փոխանցվում
«Փորձում ենք ամեն ինչ անել, որ մրցումներն անցկացվեն միջազգային չափանիշներին համապատասխան»,-հայտարարեց Հայաստանի ուժային եռամարտի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Վերադառնում եմ. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում մարզումներից լուսանկար է հրապարակել ու գրել....
Աղբյուր` Panorama.am
16:59
Արտյուշ Գրիգորյան. Ջավախքում հայտնվել են գովազդներ, որտեղ հայաստանյան ինչ-որ ընկերություն առաջարկում է վարկեր
Ջավախքի բնակվայրերում արդեն տևական ժամանակ է հայտնվում են գովազդներ, որտեղ հայաստանյան ինչ-որ ընկերություն առաջարկում է վարկեր մինչև 2 միլիոն...
Աղբյուր` Panorama.am
16:48
«Թե ինչ հաճույքով են քաղաքացիները հարկեր վճարում, շատ առումով կապված է նրանից, թե ինչպես են ծախսվում այդ հարկերը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնած «Ռազմավարական պլանավորման աշխատաժողովին»:...
Աղբյուր` Panorama.am
16:36
Արմեն Կարապետյանն աշխատանքից ազատվել է անձնական պատճառով
Արմեն Կարապետյանն ազատվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից սեփական դիմումի համաձայն: «Անձամբ իր անունից...
Աղբյուր` Panorama.am
16:27
Բաքվում փակել են մետրոյի կայարանները չարտոնված ցույցի պատճառով
Ադրբեջանում իշխանությունները որոշել են  ժամանակավոր փակել մետրոյի երեք կայարանները, որտեղ ընդդիմությունն որոշել է չարտոնված ցույց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}