Պուտինը Անկարայում բանակցում է Էրդողանի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ են սկսել Անկարայում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով, նախագահները նախ առանձին կանցկացնեն բանակցություններ, և անհրաժեշտության դեպքում նրանց կմիանան երկու երկրների պատվիրակությունների անդամները:
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Անկարայում կանցկացվի եռակողմ գագաթնաժողով Սիրիայի իրավիճակի կարգավորման շուրջ՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների մասնակցությամբ: