Ռոհանին ու Պուտինն Անկարայում Էրդողանի հետ այսօր կքննարկեն Աստանայի գործընթացը
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Անկարայում կանցկացվի Սիրիայի հարցի կարգավորումը խթանելու նպատակով ստեղծված Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների հինգերորդ հանդիպումը: Առաջինը Թուրքիայի մայրաքաղաք է ժամանել Իրանի նախագահ Հասան Ռոհանին:Այս մասին գրում է euronews-ը։
Այսօր ժկամանի նաև Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը, որը բացի Սիրիայի հարցից, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի նաև ռազմատեխնիկական համագործակցությունը: Սակայն եռակողմ հանդիպման օրակարգի հիմնական կետը Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի վերաբերյալ դիրքորոշումների հստակեցումն է, որը պետք է սկսի աշխատել արդեն սեպտեմբերին:
Թուրք վերլուծաբաններն ուշադրություն են հրավիրում Ռուսաստանի ու Իրանի շահերից Թուրքիայի հետաքրքրությունների տարբերության վրա, որը զբաղված է քուրդ անջատողականների դեմ պայքարով:
«Հիմնական խնդիրն այն է, որ բոլոր երեք մասնակիցները տարբեր նպատակներ են հետապնդում Սիրիայում: Թուրքիայի համար սա ազգային անվտանգություն է, իսկ Ռուսաստանի համար՝ համաշխարհային ռազմավարության մաս: Հաշվի առնելով դա, հեշտ չի լինի արագ հասնել ընդհանուր հայտարարի»,-ասում է Մարմարա համալսարանի Միջին Արևելքի ուսումնասիրությունների ինստիտուտի աշխատակից Բիլգեհան Ալագյոզը։
Նախագահները կանդրադառնան սիրիական Իդլիբ նահանգում տիրող իրավիճակին, որի մեծ մասը գտնվում է Ալ-Քաիդայի հետ կապված սալաֆիստական ՝ «Խայաթ Թահրիր աշ-Շամի» կոալիցիայի վերահսկողության տակ: Չնայած օգոստոսին հայտարարված հրադադարին՝ լարվածությունը շարունակում է: