Իրանը Պարսից ծոցում կրկին նավթային տանկեր է առգրավել
Իրանը Պարսից ծոցում կրկին նավթային տանկեր է առգրավել, որը ԱՄԷ-ի համար տեղափոխում էր 250 հազար լիտր դիզելային վառելիք: Այդ մասին գրում է Gazeta-ն:
Նշվում է, որ տանկերն առգրավվել է երկրի հեղափոխական պահակության անդամների կողմից իրանական Մեծ Թանբ կղզու մոտակայքում:
Իրանը կանգնեցրել է տանկերը մաքսանենգության կասկածանքով, հայտնում է գործակալությունը:
Հայտնի է, որ ներկայումս նավի վրա գտնվող բոլոր անձինք ուղարկվել են Հորմոզգան նահանգ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում