Կենդանիների պաշտպանները դեմ են նորաձևության արդյունաբերությանը
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում բնապահպանները փակել են լոնդոնյան մի փողոց, որտեղ անցկացվել է նորաձևության շաբաթ։ Եվրանյուզի հաղորդմամբ, կենդանիների պաշտպանները դեմ են նորաձևության արդյունաբերությանը, համոզված են, որ հագուստի արտադրությունը մեծ վնաս է հասցնում շրջակա միջավայրին, իսկ նորաձևության ցուցադրությունները միայն խթանում են դրա սպառմանը։
Բայց և այնպես, կենդանասերները չեն խանգարել նորաձևության սիրահարներին բավականություն ստանալ հոլանդացի դիայներ Հենրի Հոլլանդի ցուցադրությունից։
Սա կենդանասերների առաջին բողոքի ակցիան չէ լոնդոնյան նորաձևության շաբաթվա ընթացքում։ Ավելի վաղ նույնպես անցկացվել է ակցիա. կենդանիների պաշտպաններն իրենց վրա սև յուղ էին քսել, նրանց կարծիքով, դա ասոցացվում է կաշվե իրեր արտադրության հետ։
Լոնդոնից հետո նորաձևության շաբաթներ են անցկացվելու Միլանում և Փարիզում։