Փաշինյանը՝ իր հրաժարականի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընթացող ասուլիսում լրագրողը հետաքրքրվեց, ո՞ր դեպքում և ի՞նչ պայմաններում վաղաժամ հրաժարական կներկայացնի կառավարության ղեկավարը։
-Հարցը չեմ հասկանում»,-ասաց Փաշինյանը։
-Այսինքն, ինչպիսի՞ հանգամանքներ...,-փորձեց մանրամասնել լրագրողը։
-Իսկ ինչի՞ ա ըտենց հարց ծագում,-նրան ընդհատեց Փաշինյանը։
-Ստեղծված ներքաղաքական իրավիճակի...,-պատասխանեց լրագրողը։
-Իսկ ի՞նչ իրավիճակ է ստեղծվել, կարո՞ղ եք բացատրել,-հարցերը շարունակեց Փաշինյանը։
-Ուղղակի հարցին պատասխանեք, ո՞ր դեպքում և ի՞նչ իրավիճակում.., -պնդեց լրագրողը։
-Ես խոստանում եմ, եթե նման իրավիճակ ծագի, ես թաքուն չեմ պահի, դուք կիմանաք, եթե էդպիսի իրավիճակ ծագի,-ասաց վարչապետը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան