General Motors-ի ավելի քան 49 հազար աշխատակից գործադուլ է սկսել
General Motors ավտոկոնցեռնի ավելի քան 49 հազար աշխատակից, որոնք ամերիկյան ավտոարդյունաբերության աշխատողների միացյալ արհմիության անդամ են, գործադուլ են սկսել: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, որոշումը կայացվել է, երբ տապալվել են բանակցությունները ընկերության ղեկավարության հետ՝ աշխատանքային նոր պայմանագրի պայմանների շուրջ: Աշխատակիցները հրաժարվում են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ նրանց մի մասը մտադիր է մասնակցել բողոքի ակցիային: Կիրակի շուրջ 200 գործարանի ղեկավար միաձայն քվեարկել են գործադուլի օգտին, եթե կողմերը երեկոյան չգան համաձայնության: Երկուշաբթի առավոտյան գործադուլի պատճառով փակ է եղել 33 գործարան ԱՄՆ 9 նահանգում, նաև պահեստամասերի 22 ձեռնարկություն:
«Մենք հանդես ենք գալիս ազնիվ աշխատավարձերի, ընդունելի որակի առողջապահության և ընկերության եկամտից մեր բաժնի համար»,- հայտարարել է արհմիության փոխնախագահ Թերրի Դիթսը:
Ընկերության ղեկավարության պնդմամբ, իրենք իրենց հերքին առաջարկել են աշխատակիցներին աշխատավարձի բարձրացում, առողջապահական արտոնություններ և 7 միլիարդ դոլարի ներդրում, որի օգնությամբ կստեղծվի 5,4 հազար նոր աշխատատեղ: Անհայտ է, թե որքան է շարունակվելու ակցիան: Սա 2007 թվականից հետո սա այդ արհմիության առաջին համազգային գործադուլն է: General Motors-ի գործարաններ կան Միչիգան, Օհայո, Նյու Յորք, Քենթուքի, Թեննեսի, Տեխաս, Միսսուրի, Ինդիանա և Կանզաս նահանգներում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան