«Մեր երեխեքը տեր են էս երկրի յուրաքանչյուր կտորի համար»
«Այս նկարները եկել են ասելու, որ մեր երեխեքը տեր են էս երկրի յուրաքանչյուր կտորի ու պատասխանատվություն են կրելու դրա համար»,-«Մարզերի երեխաները մարզերում» խմբում գրառում է կատարել ֆեյսբուքյան մի օգտատեր։
Նա նշել է. «Տաթև, Դրախտիկ, Սվարանց գյուղերի երեխեքի մեծ մասը էսօր մաքրեցին վանքի դիտակետից մինչև վանք ընկած ճանապարհը։
Ես մի բան գիտեմ, իրանք, որ մեծանան, մեզանից լավ են պահելու երկիրը, սիրելու են ոչ թե կենացներով, այլ գործով։
Բոլորիդ խնդրում եմ քաջալերել էս երեխեքին ցանկացած հարցում, որ փոքրիկ կասկած չմնա անգամ, որ իրենք լավագույն օրինակն են ծառայում։
Անսահման հպարտ ենք ձեզանով, խոխերք, աաանսահմաաան»։