Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների հրդեհից հետո նավթի գները կտրուկ բարձրացել են
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 16-ին, նավթի համաշխարհային գներն աճել են 12-13%-ով Սաուդյան Արաբիայի երկու խոշոր նավթային օբյեկտներում տեղի ունեցած հրդեհից հետո։ Այս մասին գրում է Գազետա.ռու-ն։
Բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները առավելագույնն աճել են 19%-ով։
Ըստ աղբյուրի՝ Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի համար հասել է 71,62 դոլարի:
Թեթև տեսակի WTI նավթի նոհեմբերյան ֆյուչերսներն էլ մեկ բարելի դիմացա հասել է 63,47 դոլարի։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին