Վարչապետի որդին գտնվում է հերթական արձակուրդում. Վլադիմիր Կարապետյան
Հայաստանի վարչապետ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ վարչապետի որդին գտնվում է հերթական արձակուրդում։
«Հայաստանի վարչապետի որդին, ԼՂՀ ՊԲ շարքային Աշոտ Փաշինյանը գտնվում է հերթական արձակուրդում, որից օգտվում են ՊԲ բոլոր զինվորները, որոնք չունեն կարգապահական խախտումներ։ ՊԲ-ում մեկ տարուց ավել ծառայած շուրջ 400 զինծառայող ամեն շաբաթ գտնվում է արձակուրդում»,-գրել է Վլադիմիր Կարապետյանը։
Նշենք, որ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում Աշոտ Փաշինյանը զբոսնում է քրոջ՝ Մարիամ Փաշինյանի հետ։