Հասարակություն 10:18 17/09/2019 Հայաստան

Այն, որ մեր «թավշե արքան» մերկ է, մեզ ակնհայտ էր դեռևս անցյալ տարվա կեսերից. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ԱԱԾ տնօրենի հրաժարականի վերաբերյալ գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.

«Հանս-Քրիստիան Անդերսենի հայտնի հեքիաթում, աներևույթ բայց թանկ «զգեստ» կրող արքան իր շքախմբի հետ երկար ճեմում է սեփական քաղաքի փողոցներով, հպատակների ամբոխի հիացական բացականչությունների ներքո, մինչև վերջապես մի մանչուկ պատռում է կոլեկտիվ հալուցինացիայի շղարշը, և սկսում է գոռալ, որ արքան մերկ է։ Դանդաղ, բայց հետևողական, մարդիկ սկսում են ուշքի գալ, և բնականաբար, պատճառաբանություններ որոնել, թե ինչպես իրենք կարող էին չնկատել այդպիսի մի ակնհայտ բան, իսկ «մերկացված» արքան էլ անփառունակ հեռանում է։

Այն, որ մեր «թավշե արքան» մերկ է, մեզ ակնհայտ էր դեռևս անցյալ տարվա կեսերից, ոմանց՝ էլ ավելի շուտ։ Այն, որ այդ մերկությունը վաղ թե ուշ ակնհայտ է դառնալու բոլորին, ևս կասկած չէր հարուցում։ Դրա մասին խոսում էին բազմաթիվ իրատես «մանչուկներ», բայց մեր բարեսիրտ մարդկանց մեծ մասը վանում էին իրենցից այդ միտքը՝ չէ որ «թավշե արքան» վերջին հույսն էր՝ նախկինների ռեժիմը անվերադարձ մերժելու, անխտիր բոլոր մեղավորներին պատժելու, թալանած բոլոր փողերը հետ բերելու, և ի վերջո՝ մեր տառապած երկրում հավերժական արդարության արքայություն հաստատելու։

Այն, որ այս ամենը պրիմիտիվ ուտոպիա է, մանրամասն նկարագրված Ջորջ Օրուելի և Այն Ռանդի խորաթափանց գրքերում, շատերի համար էական չէր (շատերը թերևս այդ գրքերը չէին էլ կարդացել, բայց նույնիսկ կարդացողներն էին մոռացել)։ Այն, որ այս ամենի միջով աշխարհի բազմաթիվ երկրներ են անցել, և եկել նույն դառը հետևանքների (վկան՝ Կուբան կամ Վենեսուելան), ևս էական չէր։ Այն, որ այս ամենը կարող է նաև ողբերգական ավարտ ունենալ, մարդիկ առավել ևս փորձում էին իրենցից հեռու վանել՝ ինչպես կարող է վատ վերջանալ մի բան, որ այդպես լավ էր սկսվել (թեև մեր հետ դա բնավ առաջին անգամ չի տեղի ունենում, բավական է հիշել ՀՀՇ թռիչքն ու անկումը)։ Մարդիկ պատրաստ են համառորեն կառչել իրենց պատրանքներից, և չտեսնել իրականությունը, դա, ցավոք, ժամանակակից աշխարհում տարածված պարադոքսալ իրողություն է։

Երեկ սակայն, այդ կոլեկտիվ հալուցինացիայի շղարշը պատռեց ոչ թե ևս մեկ հերթական «մանչուկ», այլ գործող իշխանության առանցքային ֆիգուրներից մեկը՝ ամենազոր ԱԱԾ պետը։ Նա ոչ միայն ասաց, որ «արքան» մերկ է, այլև որ ինքը այլևս չի կարող գտնվել այդ «արքայի» կողքին, քանի որ մերկ, բայց ինքնահավան ու ինքնասիրահարված այս շարասյունը տանում է մեր պետականությունը դեպի անկառավարելի փորձություններ։ Կարելի է տարբեր կերպ գնահատել նրա այս կոշտ ապահարզանը, դրանում օտարերկրյա հետք տեսնելով (թերևս այն կա), կամ սեփական քաղաքական ամբիցիաներին վերագրել (ևս չի բացառվում), սակայն հիմքում մի ակնհայտ փաստ է՝ «թավշյա» իշխանության խոհանոցում հայտնված հայ կադրային սպան ի վերջո գիտակցել է այդ իշխանության ողջ «մերկությունը»՝ մակերեսայնությունը, կարճատեսությունը, կամակորությունը, անհետևողականությունը, թերևս նաև այն օտար ազդեցությունները, որոնք կան այդ իշխանության վրա, և որոնք նրան տանում են անխուսափելի անկման ճանապարհով։ Գիտակցել է, և որոշել է այս փուլում լվանալ ձեռքերը, ապագայում իրեն գործողությունների ազատություն թողնելու նպատակով։

Ի՞նչ է տեղի ունենալու հիմա։ Իշխանության առաջին արձագանքը լինելու է մերժողական (և արդեն եղել է), փորձելով նվազեցնել այս իրադարձության դերը և կարևորությունը, «ինքդ ես մերկ» պիտակավորում իրականացնել, բացահայտելով հեռացող ԱԱԾ պետի մասին «պիկանտ» դրվագներ, և այլն։ Սակայն ակնհայտ է, որ այս հրաժարականը արդեն իսկ շոկային ազդեցություն է թողել ողջ իշխանական համակարգի վրա, և որ նրան հետևելու են այլ հրաժարականներ՝ մի կողմից, սկսելու են հեռանալ պետական կառույցում մնացած այն խելամիտ գործիչները, որոնք հասկանում են, որ այս իշխանությունը գնում է ինքաոչնչացման ճանապարհով, և նրա կողքին մնալը այլևս հղի է ծանր հետևանքներով։ Մյուս կողմից, փախնելու են նաև այն նորելուկ «քաղաքական առնետները», որոնք մեկ տարի առաջ իրենց համար տեսան սրընթաց քաղաքական կարիերայի հնարավորություն, սակայն որոնց հույսերը հիմա արագորեն ի դերև են գալիս։ Իշխանությունը դրան պատասխանելու է հռետորաբանության կոշտացմամբ, խաղի մեջ է մտցնելու ակնհայտ մարգինալ ուժեր (որոնք ևս խիստ ակտիվացել են վերջին շաբաթներին), փորձելու է գնալ ռեպրեսիաների և էլ ավելի հոգեցունց քայլերի, հասարակության արմատական հատվածը ևս մեկ անգամ իր շուրջը համախմբելու, և անկասելի անկումը կանխելու համար։ Սա կարող է ավարտվել արագ, կամ ձգվել երկար, բայց արդեն ակնհայտ է, որ առաջիկա օրերին և ամիսներին մեզ նոր ցնցումներ են սպասում, մինչև վերջնական հանգուցալուծում։

Ի՞նչ ենք անելու այս իրադրությունում մենք։ Մեզ համար կարևորագույն ազգային արժեքը մեր պետականությունն է, և մեր նպատակն է թույլ չտալ, որ այս իշխանությունը, օգտագործելով հասարակության մեջ կուտակված արդար դժգոհությունը նախկին իշխանությունից, խարխլի այդ պետականության բուն հիմքերը, ինչպես նա տարբեր ձևերով փորձում էր անել վերջին մեկ տարվա ընքացքում։ Մեր նպատակն է նաև, որ այս իշխանության անխուսափելի հեռացումը ապագայում չբերի մեր պետականության համար անշրջելի կորուստների, տեղի ունենա խաղաղ և օրինական, և բերի երկրում ժողովրդավարական հասարակարգի և օրինականության ամրապնդման, այլ ոչ թե դիկտատուրայի և ռեպրեսիաների նոր ալիքի, կամ պատերազմի նոր սրացման։

Ուստի մենք աշխատելու ենք համախմբել մեր հասարակության պետականամետ, առողջ և իրատես հատվածը, ինչպես նաև համագործակցել այլ առողջ և իրատես ուժերի հետ, հակազդելու այս իշխանության հետագա արկածախնդիր դրսևորումներին, և ապագայում նաև խաղաղ անցում կատարելու դեպի «հետհեղափոխական» կառավարման ժամանակաշրջան։ Մինչ այդ, բոլորիդ ցանկանում եմ խաղաղ օր, և սթափ ու իրատեսական մտքեր»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:08
Ջավախքցի տղան դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն
Ջավախի Ալաթուման գյուղից 15-ամյա Ռուդիկ Մակարյանը շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում գրավել է առաջին տեղը:  Շախմատի աշխարհի...
Աղբյուր` Panorama.am
15:55
Գրականագետ. «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ուսուցումը պետք է կատարելագործել
Հայաստանում 12-ամյա կրթությունը խայտառակություն է, 10-ամյան բավարար է, ապագա սերունդների կյանքից 2 տարի գողանում են: Լրագրողների հետ հանդիպմանն...
Աղբյուր` Panorama.am
15:49
Թուրքիայում 74-ամյա քուրդ տղամարդը դաժան ծեծի է ընթարկվել՝ իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար
Թուրքիայի Չանաքքալե (Գալիպոլի) քաղաքում դաժան ծեծի է ընթարկվել 74-ամյա մի քուրդ տղամադ՝ իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար։ Այդ մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
15:42
Հակոբ Սերոբյան․ Արթուր Թովմասյանը կարող էր դառնալ աշխարհի չեմպիոն
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը  լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել
Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում շարունակում են  ձեռնարկվել...
Աղբյուր` Panorama.am
15:11
Աստղագիտությունը հասել է իր զարգացման գագաթնակետին
Օրերս Խաղաղօվկիանոսյան աստղագիտական ընկերության կողմից լույս է տեսել «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
15:00
Ռոնալդուն Ինսթագրամում երկու անգամ ավելի է վաստակել Մեսսիից
Թուրինի «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն 2018 թվականին 44,1 միլիոն եվրո է վաստակել Իսնթագրամում գովազդի միջոցով: Անցյալ...
Աղբյուր` Panorama.am
14:53
Քրդերի հետ տեղի ունեցողը սթափեցնող դաս պետք է լինի մեզ համար. Չալաբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը հայտարարություն է տարածել Սիրիայի տարածքում թուրքական ռազմական...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հանդիպմանը ներկայացրել ենք մեր մոտեցումներն ու տեսլականը. Իգոր Պոպով
Այսօր մենք շարունակել ենք այն խոսակցությունը, որն ունեցել ենք Երևանում: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
14:44
Ռոհանին ԱՄՆ-ին մեղադրում է մարդկության դեմ ուղղված հանցագործության մեջ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ԱՄՆ-ին սպառնացել է Իսլամական հանրապետության հետ տնտեսական պատերազմում պարտությամբ։ Այս մասին գրում է Mig News-ը։...
Աղբյուր` Panorama.am
14:34
Երևանում ընդհանրապես մաքսային ձևակերպումներ չեն լինելու. Դավիթ Անանյան
«Գյումրիում ոչ թե ավտոմաքսատուն ենք կառուցում, այլ արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի մի հատվածը»,- այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդագետ. Պատի ճեղքը կանխելու համար հիմքը պետք է ամրացնել
Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտների թունավորումն այդ ոլորտում առկա ֆունդամենտալ խնդրի հետևանքն է։ Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
14:14
ԵՄ բանակցող. Բրեքսիթի գործարքը հնարավոր է
Լոնդոնը և Բրյուսելը մոտ են Բրեքսիթի գործարքին: Այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները: Այնուամենայնիվ, Դաունինգ Սթրիթը շեշտում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:07
Մեզ համար կանխատեսելի պատկերն ունենք, թե Ադրբեջանն ինչ է անելու. Էլիբեգովա
«Մեր աչքի առաջ քարոզչական նոր կոնցեպտ է ձևավորովում, որն Ադրբեջանը շուտով միջազգային հանրությանն է ներկայացնելու»,- այս մասին այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:00
ՌԴ դեսպան. ԱՄՆ-ը կդավաճանի ԵՄ դաշնակիցներին, ինչպես դա արեց քրդերի հետ
Եվրամիությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցներն ի վերջո հայտնվելու են դավաճանված...
Աղբյուր` Panorama.am
13:51
«Տղաները հողի տակ են, դուք ձեզ համար հանգիստ ման եք գալիս, չեք էլ ամաչում»
«Սասնա ծռերից» Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հրաժարվեցին ցուցմունք տալ:
Աղբյուր` Panorama.am
13:40
Քրդագետ. Քրդերը լավ զինված են, բայց միայնակ անկարող են
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության թեմայի շուրջ Ermenihaber.am-ը զրուցել...
Աղբյուր` Panorama.am
13:34
Լեհաստանի կառավարությունը քրեականացնում է սեռական կրթությունը
Այն ուսուցիչները, որոնք սեռական դաստիարակության դասընթացներ կտան աշակերտներին,  «կխրախուսեն ուսանողների սեռական ակտիվության...
Աղբյուր` Panorama.am
13:25
Ինչի՞ համար Beeline-ը վճարեց 850 մլն. դոլար
2015 թվականին Ուզբեկստանում Beeline-ը, որը միջազգային ՎԵՈՆ խմբի մաս է, հայտնվեց միջազգային կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։ Ընկերությունն այդ...
Աղբյուր` Panorama.am
13:18
Անփոխարինելի մարդ չկա. Դավիթ Անանյան
«Մեր աշխատանքային քննարկումների ժամանակ վարչապետի դժգոհությունները եղել են գործառույթների վերաբերյալ»,- այս մասին այսօր տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
13:04
Զատուլին. Ադրբեջանն անպարկեշտ հիստերիա է բարձրացրել
Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի՝ Արցախ կատարած այցից հետո Ադրբեջանը բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին։ Արձագանքելով դրան՝...
Աղբյուր` Panorama.am
12:55
Դատարանը մերժեց «Սասնա ծռերի» պաշտպանների միջնորդությունը
«Այլ նիստերով ծանրաբեռնված լինելու հանգամանքով չներկայանալ ու չիրականացնել իրենց պաշտպանյալների պաշտպանությունը՝ հիմնավորում չի կարող լինել»,- հայտարարեց դատախազը:
Աղբյուր` Panorama.am
12:49
«Ryanair»-ը հայտարարեց Երևանից Եվրոպայի խոշոր քաղաքներ չվերթների մասին՝ միջինը 35 եվրոյով
«Հայաստանն այսօր դառնում է Ryanair-ի ցանցի 40-րդ երկիրը։ Մենք այսօր այստեղ ենք՝ հայտարարելու նոր ուղղություններ Երևանից՝ Հռոմ, Միլան,...
Աղբյուր` Panorama.am
12:30
ՀԽ-ում Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ է ձևավորվում
Հանրային խորհրդը նախօրեին  անցկացրած փոքր խորհրդի նիստի ընթացքում քննարկել է  Ամուլսարի հարցով աշխատանքային խումբ ձևավորելու հարցը: ՀԽ...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՍԱՏՄ. Վերահսկողություն է սկսվել Արտաշատի բոլոր դպրոցներում
Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն շաբաթվա վերջում:
Աղբյուր` Panorama.am
12:08
Գևորգ Պետրոսյանը՝ Վահե Գրիգորյանի մասին. Պետք է քննել այս անբան պաշտոնյայի պաշտոնավարման հարցը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն արձագանքել է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ հարցազրույցում նշած այն...
Աղբյուր` Panorama.am
12:02
Ֆրանսիան դեմ է ԵՄ ընդլայնման շուրջ բանակցություններին
ԵՄ երկրները նախօրեին չկարողացան համաձայնության գալ Հյուսիսային Մակեդոնիայի և Ալբանիայի հետ անդամակցության բանակցություններ սկսելու վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
11:52
Հայաստանում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին կտնկվի 10 մլն ծառ. Փաշինյան
«Կառավարությունը մի շատ ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը նախատեսում ենք...
Աղբյուր` Panorama.am
11:50
Վիրավորված ոստիկանի վիճակը կայուն է
Գիշերը Երևանի Ազատության պողոտայում վիրավորում ստացած ոստիկանության ծառայող 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանի վիճակը գնահատվում է կայուն:...
Աղբյուր` Panorama.am
11:43
Տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է. Նիկոլ Փաշինյան
Տեխնոլոգիաների զարգացումն առաջին հերթին մտածողության զարգացում է։ Այս մասին այսօր «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019. Փոխակերպելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}