11:35 17/09/2019

Ռուս քաղաքագետը ներկայացրել է ռուս-թուրքական «ընկերության» իրական սահմանները

Ռուս քաղաքագետ, Հարավային Ֆեդերալ Համալսարանի (ЮФУ)  պրոֆեսոր Մաքսիմ Վասկովը «News Front» կայքում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին և նշել այն համատեքստերը, որտեղ որոշակիանում են ռուս-թուրքական «ընկերության» իրական սահմանները։

Ըստ Վասկովի՝ Ռուսաստանում ընդունված է խոսել բազմավեկտոր քաղաքականության և եվրասիական նախագծերի մասին, որոնք պահանջում են լավ հարաբերություններ և փոխգործակցություն Թուրքիայի հետ: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Միևնույն ժամանակ հեղինակը նշել է, որ չնայած չի կարելի Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարները թերագնահատել, այնուամենայնիվ ռուս-թուրքական հարաբերություններում կան ասպեկտներ, որոնք երկիմաստ են. պարունակում են և՛ որոշակի հեռանկարներ, և՛ որոշակի սպառնալիքներ, որոնք կարող են ոչ հեռու ապագայում ակտուալ դառնալ:

Ռուս պրոֆեսորը, նշելով, որ Թուրքիայի հետ հարաբերությունների «բարելավումը» և «ռազմավարական գործընկերությունը» իրականացվում են արտաքին քաղաքական մի շարք համատեքստերում, որոնք կարող են փոխվել Ռուսաստանի համար անբարենպաստ ուղղությամբ, համոզմունք է հայտնել, որ այս առումով Թուրքիայի հետ հարաբերությունները ավելի շատ նախագծային-իրավիճակային են, քան երկարաժամկետ ռազմավարական:

Վասկովը առաջինն առանձնացրել է ԱՄՆ-ի հետ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները:

«Թուրքիան, ՆԱՏՕ-ի անդամ է և շարունակում է մնալ Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկեր, խնդիրն անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեջ է. այն փաստի մեջ, որ ԱՄՆ-ն շարունակում է որպես պահեստային դերակատարի պատսպարել այնպիսի քաղաքական գործչի, ինչպիսին  Ֆեթուլլահ Գյուլենն է, չնայած նրա հնարավոր էքստրադիցիայի մասին բոլոր խոսակցություններին, ինչպես նաև քրդերի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունն է», -նշել է հեղինակը։

Իսկ Ռուսաստանի տեսանկյունի մասին ռուս փորձագետը նշել է, որ ամերիկյան գործոնը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հարցում խթանող, առաջ մղող նշանակություն ունի: Հենց այդ համատեքստում Թուրքիայի կողմից Ս-400 ԶՀՀ ձեռքբերումը Ռուսաստանում համարվում է դարակազմիկ հաղթանակ ԱՄՆ-ի նկատմամբ: Սակայն մասնագետը նշել է, որ այդ ընկալումը մասամբ է ճիշտ: Իսկ այս գործարքի հիմնական գործոնը նա համարում է ոչ թե Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, այլ ԱՄՆ-ից ազատագրվելու, ներքին լսարանին իր ուժն ու անկախությունը ցույց տալու ցանկությունը:

Որպես ռուս-թուրքական հարաբերությունների մեկ այլ կարևոր համատեքստ հեղինակը նշել է հարաբերություններն Ուկրաինայի հետ: Փորձագետն առանձնանցրել է Թուրքիայի համար ռուս-ուկրաինական օրակարգը, որտեղ հիմնական գործոնը Ղրիմը և Ղրիմի թաթարների հարցն է, և Ռուսաստանի օրակարգը, այն է՝ Եվրոպային ռուսական գազի մատակարարման այլընտրանքային ուղիներն ամրապնդելու ցանկությունը:

Հեղինակը նշել է, որ Թուրքիայի  ուկրաինա-ռուսական համատեքստը՝ պայմանավորված Ղրիմի և Ղրիմի թաթարների հարցով, չի կարող գոհացնել ռուսական կողմին: Հեղինակի խոսքերով, այս հարցը Թուրքիայում դիտարկվում է որպես պանթյուքիստական կամ նեոօսմանական ծրագրի բաղադրիչ, իսկ այդ ծրագիրը թիրախավորում է Ռուսաստանում ապրող գրեթե բոլոր թյուրք ժողովուրդներին:

«Պանթյուքիատական, նեոօսմանական ծրագրի տրամաբանության մեջ Ռուսաստանը Թուրքիայի համար, ոչ թե դաշնակից է կամ գործընկեր, այլ պատմական հակառակորդ է և օբյեկտ իր նվաճողական քաղաքականության համար, որը հիմնվում է Ռուսաստանի մի շարք ժողովուրդների Թուրքիայի հետ էթնիկ կրոնական ընդհանրության վրա», -նշել է հոդվածի հեղինակի։

Նա նշել է, որ Թուրքիան չի ընդունում Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությանը և խրախուսում է Ղրիմի թաթարների անջատողականության և հակառուսական տրամադրությունները: Փորձագետը ուշադրություն է հրավիրել ԹՀ նախագահ Ռ. Թ. Էրդողանի այս հարցում ագրեսիվ հռետորաբանությանը Ռուսաստանի նկատմամբ՝ նշելով, որ Թուրքիայի ղեկավարը ոչ թե չեզոք ձևակերպումներ է օգտագործում այլ՝ անեքսիա:

Ըստ Վասկովի, փաստորեն, Թուրքիան, չճանաչելով Ռուսաստանի ինքնիշխանությունը Ղրիմի նկատմամբ և հաստատապես սատարելով ուկրաինական դիրքորոշմանը, հայտարարում է Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու իր մտադրության մասին և փորձում է իր շահերից ելնելով ազդել Ռուսաստանի պետական ​​քաղաքականության վրա ՝ շահարկելով որոշակի էթնիկ խմբի ՝ Ղրիմի թաթարներին:

Այս համատեքստում Վասկովը ներկայացրել է Ռուսաստանի համար գոյություն ունեցող պանթյուքիստական տրամադրությունների  վտանգները՝ նշելով, որ Ռուսաստանի ժողովուրդներին առաջարկվում է ինքնության բոլորովին այլ ձև ՝ հիմնված թյուրքական ինքնության և իսլամի վրա, որը տարբերվում է ռուսական քաղաքացիական քաղաքական ինքնությունից: Ըստ հեղինակի՝ Թուրքիայի այս քաղաքականությանը սատարելու համար ստեղծվում են ցանցային կառույցներ, որոնք, ինչպես ցույց է տալիս Կովկասում հակամարտությունների փորձը 1990-ականներին, շատ արագ վերափոխվում են հակառուսական քարոզչություն, այնուհետև ՝ ռազմաքաղաքական մոբիլիզացիայի: Այս կառույցները կհաջողեն, եթե Ռուսաստանում իրականություն դառնա քաղաքական խնդիրների և կենտրոնական իշխանության թուլացման սցենարը։

Վասկովն, անդրադառնալով Ուկրաինայի հարցում ռուսական օրակարգին, նշել է, որ Թուրքական հոսքը ուժեղացնում է Ռուսաստանի՝ որպես արտահանող երկրի դիրքերը և ավելի քիչ կախվածություն ստեղծում ուկրաինական կողմի քմահաճույքներից։

Սակայն հոդվածի հեղինակը ընդգծել է, որ Թուրքական հոսքը ոչ միայն օգուտ է, այլև վտանգ է Ռուսաստանի համար: Բանը նրանում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում այս նախագիծը դառնում է հարմար գործիք Ռուսաստանին շանտաժի ենթարկելու համար: Նման կարծիքի հիմքում ռուս փորձագետի դիտարկումն է առ ան, որ Ռուսաստանից լավ գնով ձեռք բերված  գազը և տրանզիտից ստացված հասույթը Թուրքիայի համար թեև հաճելի ձեռքբերում են, բայց կրիտիկական և համակարգային նշանակություն չեն ունենա: Իսկ ահա Ռուսաստանի դեպքում իրավիճակը հակառակն է, քանի որ Ուկրաինայի կոնֆլիկտը և դրա  էներգետիկ բաղադրիչը դեռ շատ երկար կտևի։

Վասկովը նշել է, որ Ռուսաստանի համար թե՛ Հյուսիսային, թե՛ Թուրքական հոսքերը  խոցելի են՝ համոզմունք հայտնելով, որ խոցելիության մեծ աստիճանը հենց հարավային ուղղությունն է: Ըստ ռուս փորձագետի՝ միանգամայն հնարավոր հեռանկար է, որ Թուրքիան կարող է սպառնալ գազի արտահանման հոսքի արգելափակմամբ և նրանով, որ այն բացասաբար կանդրադառնա Ռուսաստանի հեղինակության վրա: Վասկովը չի բացառել նաև, որ Թուրքական հոսքը կարող է Թուրքիայի ձեռքին գործիք դառնալ Եվրամիությանը հնարավոր շանտաժի ենթարկելու համար: Որպես նախադեպ Վասկովը հիշեցրել է միգրացիոն ճգնաժամի ընթացքում Էրդողանի գործողություններն ու հայտարարությունները. Թուրքիայում ճնշումների և փաստացի շանտաժի քաղաքականությունը միանգամայն ընդունելի են։

Հաջորդ ցավոտ կետը, որը առանձնացրել է ռուս փորձագետը, Սիրիան է: Ըստ նրա՝ քրդերի դեմ Էրդողանի գործողությունները Ռուսաստանի համար ծայրահեղ կարևորության հարց չեն, բայց նույնը չի կարելի ասել Բաշար Ասադի դեմ նրա գործողությունների վերաբերյալ:  Վասկովը նշել է, որ օբյեկտիվորեն գոյություն ունեն թե՛ Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի ուղղակի բախման վտանգը,  թե՛ Ռուսաստանի սահմանափակ հնարավորությունները զիջումների գնալու ի վնաս Ասադի։

Որպես ասվածի վառ օրինակ հոդվածագիրը նշել է բախումները Իդլիբի շրջանում: Նրա խոսքերով, թեև Էրդողանն ու Ասադը վաղուց արդեն, մեղմ ասած, ընկերներ չեն, բայց Ռուսաստանը սատարում է Ասադին, որը քիչ ցանկություն ունի հանդուրժելու Թուրքիայի կողմից իր երկրի ինքնիշխանության խախտումը:

Վասկովը, անդրադառնալով հարցին, թե կողմերը այս վերոնշյալ համատեքստում ինչ զիջումների կարող են գնալ, ուշագրավ դիտարկում է անում այժմյան Թուրքիայի քաղաքական համակարգի վերաբերյալ, նշելով, որ երկրի քաղաքականությունը կենտրոնացված է մեկ անձի վրա, իսկ Ռ. Էրդողանի ռեժիմը ներքուստ անկայուն է: Դրա ապացույցը Թուրքիայում էստ ըության աշխարհիկ և քեմալական բանակի կողմից ռազմական հեղաշրջման փորձն էր, ռազմական միջավայրում շարունակվող դժգոհությունը և տեղական ընտրություններում Էրդողանի կուսակցության պարտությունը: Նման պայմաններում, ըստ Վասկովի, դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, և ինչպիսին կլինի Թուրքիայի  այլ քաղաքական ուժերի վերաբերմունքը ռուսական նախագծերի նկատմամբ, թեկուզ ինչպիսին կլինի հենց Էրդողանի վերաբերմունքը ապագայում։ «Այնուամենայնիվ, գամբիտը, որպես խաղային քայլ, պահանջում է զոհաբերել կամ զիջել ինչ-որ բան՝ ապագայում ռազմավարական առավելություն ապահովելու համար»,-հավելել է Վասկովը։

Ըստ Վասկովի՝ վերոնշյալ խնդիրը հաշվի առնելով երկու կողմերի համար էլ «զիջումները» բավականին ցավոտ են: Նախ Ղրիմի և թաթարների հարցում, եթե Էրդողանը հետքայլ անի, դա կնշանակի Ուկրաինայի հետ հարաբերությունների վատթարացում է, և որն ավելի վտանգավոր է Էրդողանի համար՝ նեոօսմանյան ծրագրի քայքայում: Մյուս կողմից, Ռուսաստանը ամենայն հավանականությամբ պատրաստ չէ Ասադի համար բացասական գործողություններ ձեռնարկել ՝ Էրդողանի հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Հակառակ դեպքում ինչ իմաստ ուներ Ռուսաստանի համար պայքարել այնտեղ՝  բարդացնելով իր հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Իսրայելի հետ:

Վասկովը ընդգծել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն ու համատեղ նախագծեր պետք է լինեն, բայց միևնույն ժամանակ չպետք է լինեն ոչ գերագնահատված սպասումներ, ո՛չ էլ էյֆորիա: Նրա կարծիքով՝ պետք է հիշել հիմնարար հակասությունները և մերձեցման իրավիճակային քաղաքական ենթատեքստը, որը հիմնված է հիմնականում արտաքին գործոնի՝ Միացյալ Նահանգների և նրա գլոբալ քաղաքականության վրա, որից Ռուսաստանն ու Թուրքիան դժգոհ են սեփական պատճառներից ելնելով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:56
Պենտագոնը 1.6 հազար զինվորական է ուղարկում Վաշինգտոնի շրջան
Պենտագոնը ԱՄՆ մայրաքաղաքի հարևանությամբ տեղակայել է մոտ 1,6 հազար զինվորականի՝ պայմանավորված այն անկարգություններով, որոնք սկսվել էին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Արայիկ Հարությունյան. Հատ-հատ կգնանք խախտումների հետքերով, հարցերը տեղում կլուծենք
Դպրոցներում դասագրքեր ստանալիս, ատեստատներ հանձնելիս կուտակումների առաջացումն ուղիղ տնօրենների պատասխանատվությունն է։ Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
13:48
Արագածավան գյուղի 3 բնակիչներին դանակահարել է համագյուղացին
Հունիսի 3-ին` տարբեր ժամերի, «Թալինի» բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել այն մասին, որ ձախ կրծքավանդակի ծակած-կտրած վերք,...
Աղբյուր` Panorama.am
13:45
Չենք կարող հիվանդության դեպքերի նվազման մասին խոսել, և սա դրական պրոցես է. Զեյնալյան
«Հաստատված դեպքերի մեծ թիվը պայմանավորված է նաև թեստերի քանակի հետ, և հիվանդության թվի աճի համար պետք չէ մեղավորներ փնտրել»,-...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Ձեր լեգիտիմ շահի նկատմամբ էլ ենք հարգանքով վերաբերվում, պարոն Դանիելյան ջան». Միրզոյան
Արարատ Միրզոյանի կոշտ արձագանքն արդարադատության փոխնախարարին
Աղբյուր` Panorama.am
13:37
«Իմ Ձայնը». ՄԻԵԴ որոշումը՝ արդարադատության հաղթանակ
«Իմ Ձայնը» նախագիծը պատրաստած ու տարածած հոդվածում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով ՄԻԵԴ...
Աղբյուր` Panorama.am
13:27
Իսրայելը գերճշգրիտ բալիստիկ հրթիռ է փորձարկել
«Israel Aerospace Industries» (IAI) պաշտպանական ընկերությունը հունիսի 2-ին հրապարակել է տեսանյութ, որը պատմում է նորագույն...
Աղբյուր` Panorama.am
13:25
Վիվա-ՄՏՍ. Սահյանի ծննդավայրում գիշերներն արդեն լուսավորվել են
Մարզերում էներգախնայող համակարգերի ներդրման ծրագիրը շարունակվելու է նաև այս տարի: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման...
Աղբյուր` Panorama.am
13:15
Տիգրան Աբրահամյան. Ինչպես կզարգանան իրադարձություններն առաջնագծում, կախված է, թե ինչպես դուրս կգանք կորոնավիրուսով ստեղծված իրավիճակից
Կորոնավիրուսով ստեղծված իրավիճակում պատերազմի հնարավոր վերսկսկման հնարավորությունը ռեալ գնահատելու համար պետք է հասկանալ, թե ինչ իրական վիճակ է...
Աղբյուր` Panorama.am
13:11
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8․536 նոր դեպք
Ռուսաստանում մեկ օրվա մեջ կորոնավիրուսով վարակվածների դեպքերն աճել է 8․536-ով։ Այս մասին, Gazeta-ի հաղորդմամբ, հայտնել է Օպերատիվ շտաբը։ Նաև...
Աղբյուր` Panorama.am
13:03
Պատգամավորների պարգևավճարները պետք է լինեն հասցեական, այլ ոչ՝ համատարած. Էնֆիաջյան
«Խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացման նախագծերին մենք կողմնակից ենք»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ...
Աղբյուր` Panorama.am
13:00
Շիրակում կորոնավիրուսից ընդհանուր 10 մահվան դեպք է արձանագրվել
Հունիսի 3-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 82 հիվանդ է բուժվում, 26-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել...
Աղբյուր` Panorama.am
12:51
Այվազովսկու կտավը աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն դոլարով
«Նեապոլի ծոցը» կտավը դարձել է Sotheby's աճուրդի տանը ռուսական կերպարվեստի գործերի վաճառքի թոփ-լոտը:
Աղբյուր` Panorama.am
12:44
Կառավարությունն ունակ չէ պաշտպանելու ժողովրդին, և աստիճանաբար օտարում է այդ պատասխանատվությունն իրենից. Թանդիլյան
«Կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարն ուղղակիորեն ձախողել է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
12:38
ՀՀ-ում արգելվել է ՊՇՌ թեստավորումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը երել որոշում է ստորագրել  ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով Պոլիմերազային...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ավետիք Իշխանյան. «Ասիմպտոմ պացիենտը»
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեկսբուքյան էջում գրել է. «Նայեցի կորոնավիրուսով վարակված, արդեն «պացիենտ» ՀՀ վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
12:20
«Մեյմանդարի» շուկայում մեքենա շրջած անձինք ձերբակալվել են
Պարետի որոշման համաձայն՝ հունիսի 2-ից 1 օրով պետք է դադարեցվեր Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում գործող «Մեյմանդարի»...
Աղբյուր` Panorama.am
12:18
Այսօրվանից դադարեցվում է ԱՎՎ և ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեությունը
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունն...
Աղբյուր` Panorama.am
12:07
ԱԺ մշտական հանձնաժողովներում բարձր աշխատավարձով խորհրդականի հաստիքներ են բացվում
 «Խորհրդականի համար սահմանել ենք համեմատաբար բարձր դրույքաչափ՝ 6-ը, որը հնարավորություն կտա պրոֆեսիոնալ կադրեր ներգրավելու...
Աղբյուր` Panorama.am
12:05
Յուրաքանչյուր կյանքն անփոխարինելի է
Կորոնավիրուսի դեմ պայքարը մեր հանրապետությունում ողբալի վիճակում է՝ համավարակի սկզբում վարչապետի և առողջապահության նախարարի դրսևորած հանցագործ...
Աղբյուր` Panorama.am
11:58
Ոստիկանություն. Մեկ օրում հայտնաբերվել է իրավախախտման 931 դեպք
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Պետք է մեր շրջապատին նայենք և հասկանանք, թե ինչու թվերը չեն նվազում. Նազելի Բաղդասարյան
«Նախօրեին մենք համացանցում տեսանք բազմաթիվ հրապարակումներ և՛ վարչապետի, և՛ պատգամավորների կողմից, որոնք ցույց էին տալիս, թե ինչու են...
Աղբյուր` Panorama.am
11:55
17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն դրամ կտրամադրվի հաղթող նախագծի իրագործման համար
ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է Պետական աջակության 17-րդ միջոցառման առաջին՝ Նորարարական դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին:...
Աղբյուր` Panorama.am
11:51
Արցախում մեկ օրում 3 հոգու մոտ հաստատվել է կորոնավիրուս
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր ժամանել են...
Աղբյուր` Panorama.am
11:47
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքն այսուհետ հնարավոր է ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով
Արդարադատության նախարարությունը, նախապես հայտարարված թվային օրակարգի շրջանակում, գործարկել է e-services.moj.am հարթակը, որի միջոցով հնարավոր է...
Աղբյուր` Panorama.am
11:35
Չալաբյան. Փաշինյանն ընդունեց, որ վիճակը աղետալի է դառնում, և կարող է էլ ավելի վատանալ
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել Հայաստանում կորոնավիրուսի աճող ծավալների եւ...
Աղբյուր` Panorama.am
11:30
Արտահերթ նիստով և՞ս հնարավոր է ՍԴ դատավորներին նշանակել. Մելքումյան
«Առաջարկում ենք ԱԺ-ի կողմից պաշտոնների նշանակման գործընթացը կարգավորել»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
11:24
Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի վարչակարգը փորձում է ահաբեկել և լռեցնել լրագրողներին
Իրանի արտգործնախարարությունը անդրադառնալով ԱՄՆ-ի իշխանությունների կողմից սևամորթ քաղաքացու՝ Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ բողոքող ցուցարարների...
Աղբյուր` Panorama.am
11:15
Թրյուդոն անհարմար 20 վայրկյան դադար է վերցրել՝ նախքան Թրամփի և բողոքների մասին հարցին պատասխանելը
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իր մամուլի ճեպազրույցի ժամանակ  շուրջ 20 վայրկյան դադար է վերցրել, որպեսզի գտնի ճիշտ բառերը՝ պատասխանելու...
Աղբյուր` Panorama.am
11:05
«Ֆեյսբուք»- ը արգելափակել է այն խմբերը, որոնք ծրագրում են ԱՄՆ-ում բողոքի ցույցերին զենք մատակարարել
«Ֆեյսբուք»-ը արգելափակել է աջ ծայրահեղական խմբավորումներին առնչվող էջերն ու հաշիվները, որոնց անդամները քննարկել են զենքի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը
18:36 30/05/2020

Արթուր Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է լավ ապրի, սա է իմ երազանքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}