Մշակույթ 20:18 17/09/2019 Հայաստան

Արհեստական բանականությունը կստեղծի WCIT-ի հիմնը

Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ World Congress on Information Technology (WCIT):

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են, որ կոնգրեսի պաշտոնական բացումը կազդարարվի հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00, Հանրապետության հրապարակում կայանալիք տոնական համերգով: Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից: 

Օտարերկրյա երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որտեղ անցյալում անցկացվել է WCIT-ն՝ Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան:

Համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը դուրս կգա բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտությունը: Արհեստական բանականության աշխատանքի արդյունքը երաժիշտների պլանշետներին ուղարկվելու է իրական ժամանակում, այսինքն՝ երաժիշտները նախապես ծանոթ չեն լինելու ներկայացվող նյութին:

Արհեստական բանականությունը գեներացնելու է երաժշտություն հայկական շարականների հիման վրա։ Մասնակից երկրների հիմների հիման վրա ստեղծելու է նաև WCIT-ի օրհներգը:

Համերգը կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով նվագախումբը ստեղծելու և իրական ժամանակում արհեստական բանականության ժամանակակից տեխնոլոգիաները և երաժշտությունը համատեղելու նորարար գաղափարի հեղինակն է:

Նվագախմբի հետ հանդես կգա նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:52
Աղասի Ենոքյան. Սրանից հետո զարմանալի չեն լինի նաև քաղաքական սպանությունները
«Այս պահին Հայաստանում տեղի է ունենում հանրային կարծիքի լուրջ մանիպուլացիա»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ryanair-ի էժան տոմսի գաղտնիքն ու հավաստիացումները
Ryanair ավիաընկերության՝ հայաստանյան շուկա մուտքի ու էժան տոմսերի մասին հայտարարությունները մեծ աժեոտաժ են առաջացրել։ Չնայած  իռլանդական...
Աղբյուր` Panorama.am
12:30
Խնդիր չկա՝ ձեզ կփոխհատուցեն
Երեկ «հզորության բում» էր Երևանի Արգիշտի փողոցի շենքերում։ Հոսանքի ուժգին տատանումը շարքից հանել է վերելակ, ջրի պոմպ,...
Աղբյուր` Panorama.am
12:28
Լենա Նազարյանն առաջարկում է կուսակցությունների ղեկավար կազմերում ապահովել «սեռերի սկզբունքը»
«Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
12:28
Աբրամովիչի նախկին կինը կրկին ամուսնացել է միլիարդատիրոջ հետ
Ռուս դիզայներ Դարիա Ժուկովան, ով հանդիսանում է «Гараж» ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիրը, ամուսնացել է հույն միլիարդատեր...
Աղբյուր` Panorama.am
12:14
Հ-6 ավտոճանապարհի մի հատվածը երկկողմանի փակ է
Աշտարակ- Եղվարդ (Հ-6, Հ-2 Եղվարդի տրանսպորտային հանգույց Մ-1) հանրապետական նշանակության ավտոճանապարհին իրականացվում են հիմնանորոգման...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հարուցվել է քրեական գործ՝ Ավանում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու...
Աղբյուր` Panorama.am
12:08
Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նախապես պլանավորված արտահերթ նիստը:...
Աղբյուր` Panorama.am
11:47
Կրթության ոլորտի մասնագետներին ասում են՝ փորձեք այլ դաշտում այլ աշխատանք գնել
Դեռևս հունիսին լուծարված Կրթության ազգային ինստիտուտի շուրջ 400 աշխատակից մինչև օրս գործազուրկ են: Թեև արդեն մի քանի հանդիպում ունեցել են...
Աղբյուր` Panorama.am
11:41
Վրաստանի նախկին նախագահը կմնա առանց պետական պաշտպանության
Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շարունակում է կմնա առանց պետական պաշտպանության: 2019 թվականի դեկտեմբերի 16-ին լրանում է մեկ տարի...
Աղբյուր` Panorama.am
11:36
Հալեպի հոսպիտալի պետ. Դժվար իրավիճակում հայերը կանգնեցին մեր կողքին
Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ՝ հոկտեմբերի 17-ին ՀՀ Հումանիտար առաքելության խմբի կողմից Հալեպի...
Աղբյուր` Panorama.am
11:34
ՌԴ-ն ՄԱԿ-ին նախագիծ է ներկայացրել Գլխավոր ասամբլեայի հանձնաժողովը ԱՄՆ-ից տեղափոխելու մասին
Ռուսաստանը պաշտոնապես ՄԱԿ-ին է ներկայացրել որոշման նախագիծ՝ զինաթափման հարցերով Գլխավոր ասամբլեայի առաջին հանձնաժողովի աշխատանքները Նյու Յորքից...
Աղբյուր` Panorama.am
11:28
«Լեոպարդ» խանութի տիրոջ վրա կրակողին դեռ չեն գտել
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում բնակելի շենքերի բակում արձակած կրակոցների հեղինակին իրավապահները դեռ չեն գտել։ Դեպքը...
Աղբյուր` Panorama.am
11:22
Մասնագետ. Ատամների կրճտոցը բուժում պահանջող խնդիր է
Շատերը նույնիսկ տեղյակ չեն, որ քնած ժամանակ ատամները կրճտացնում են։ Ոմանք էլ գիտեն այդ մասին, բայց չեն պատկերացնում, որ պարբերաբար կրկնվող...
Աղբյուր` Panorama.am
11:11
Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել
Ֆինլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականից կրած 3։0 հաշվով կրած պարտությունից հետո հրաժարական է տվել Հայաստանի ֆուտբոլի ազգայական հավաքանակի...
Աղբյուր` Panorama.am
11:10
ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանում է Մամեդյարովին․ «Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի մասին խորհրդարանական լսումները մեկնարկել են
Ազգային ժողովում մեկնարկել են լսումներ՝ «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը»...
Աղբյուր` Panorama.am
11:06
Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. Արա Ղազարյան
Եթե լայն համատեքստում դիտարկենք, թե վերջին ամիսներին ինչ է ասվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին և ինչ գործողություններ են իրականացվել, ապա...
Աղբյուր` Panorama.am
11:04
Նիկոլ Փաշինյանը, իշխանության գալով, մատը մատին չի խփել փոփոխությունների համար. Հրանտ Բագրատյան
Նոր իշխանությունները դարձյալ օլիգարխների տնտեսական հիմքի վրա են ստեղծված: Այդ սպառման վրա հիմնված մոդելը միշտ առաջ է բերում և արտադրում է...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ջանջուղազյանը կարևորել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Շիվաջի Կշատռապատիի և Կենտրոնական և...
Աղբյուր` Panorama.am
10:54
Թրամփի պատմագիտությունը՝ Իտալիան ու ԱՄՆ-ը կապված են դեռևս Հին Հռոմի ժամանակներից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հոկտեմբերի 16-ին ընդունել էր Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելային։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
10:46
Արքայազն Ուիլյամի և կնոջ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Պակիստանում
Ուժեղ փոթորիկի պատճառով ինքնաթիռը, որի մեջ եղել են Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, չի կարողացել վայէջք կատարել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ռուբեն Մելիքյան. 14:30-ին լինելու եմ ԱԱԾ շենքի դիմաց
«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է՝ այսօր ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:35
Լեոնարդո Դի Կապրիոն կասկածել է՝ արդյոք արժի նկարահանվել «Տիտանիկում»
Հոլիվուդյան աստղ Լեոնարդո Դի Կապրիոն հայտնի «Տիտանիկ» ֆիլմում նկարահանվելուց առաջ կասկածել է, թե արդյոք արժի համաձայնվել հանդել գալ...
Աղբյուր` Panorama.am
10:35
Նյու Յորքի իշխանությունները փակում են աշխարհում ամենամեծ բանտը
Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանության է արժանացրել ծրագիրը, որով նախատեսվում  է փակել Ռայկերս բանտը, որը համարվում է աշխարհում...
Աղբյուր` Panorama.am
10:15
«Ժողովուրդ»-ի զգուշացումը դատախազին ու ՀՔԾ պետին. Հեռո՛ւ մնացեք լրատվական դաշտից ու զբաղվե՛ք ձեր գործով
«Ժողովուրդ» օրաթերթի և ArmLur.am կայքի խմբագրությունը տարածել է հայտարարություն՝  ինֆորմացիայի աղբյուրը բացահայտելու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
10:00
Թուրքիան համաձայնել է Սիրիայում ժամանակավոր հրադադարի․ վերջին զարգացումները
Թուրքիան համաձայնել է Սիրիայում ժամանակավոր հրադադարի․ վերջին զարգացումները Սիրիայի հյուսիս-արևելքում քուրդ զինյալների դեմ Թուրքիայի ռազմական...
Աղբյուր` Panorama.am
09:59
Ավանում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել
Ավան վարչական շրջանում բնակելի  շենքերի բակում երեկ հնչած կրակոցների փաստով հարուցվել է քրեական գործ։ Բարեբախտաբար տուժած մարդիկ չկան,...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Իրատես». Վահե Գրիգորյանի և իմքայլականների արանքով սև կատու է անցել. նա վաստակել է իրեն երկրպագողների «թուքումուրը»
«Իրատես» թերթը գրում է. «Իշխանությունը համառորեն և առանց ձևականությունների ուզում է ազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ու...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Ժողովուրդ». «Ես ամեն ինչ արել եմ օրենքի սահմաններում»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ՀՔԾ-ում որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել
12:12 15/10/2019

«Հակատուբերկուլյոզային դիսպանսեր»-ի աշխատակիցները բողոք են դուրս եկել

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}