Քաղաքական 11:54 17/09/2019 Աշխարհում

Դեմոկրատական կուսակցության երրորդ բանավեճը. տասնյակի բախումը

Դեմոկրատական կուսակցության երրորդ բանավեճը տեղի ունեցավ սեպտեմբերի 12-ին: Միայն 10 թեկնածուներ էին համապատասխանում առաջադրված պահանջներին պայքարը շարունակելու համար։ Այդ թեկնածուներն են Ջո Բայդենը, Էլիզաբեթ Ուորենը, Բերնի Սանդերսը, Քորի Բուքերը, Ջուլիան Կաստրոն, Փիթ Բութիջիջը, Քամալա Հարիսը, Բետո Օ’Ռուրկը, Էմի Քլոբուշարը և Էնդրյու Յանգը։ Միայն նրանք կարողացան մասնակցել 3-րդ բանավեճին, քանի որ 21 հարցումներից 4-ում կարողացան հավաքել առնվազն 2% ձայն և ստանալ նվիրատվություններ ավելի քան 130,000 անհատ նվիրատուներից։ Մրցապայքարից դուրս մնացած թեկնածուների թվում է Թուլսի Գեբբարդը՝ ամենահայամետ թեկնածուն։ Վերջինս կարողացավ նվիրաբերումներ ստանալ ավելի քան 150,000 անհատ նվիրատուներից, բայց չկարողացավ հաղթահարել 4 հարցումներում 2%-ի շեմը։

Բանավեճը այս անգամ էլ հիմնականում կենտրոնացած էր ներպետական խնդիրների վրա, հատկապես առողջապահական ապագովագրության և զենքի վերահսկողության: Մինչ Էլիզաբեթ Ուորենն ու Բերնի Սանդերսը ցանկանում են «Obamacare»-ը փոխարինել «Medicare» բոլորի համար ծրագրով, Ջո Բայդենը ցանկանում է զարգացնել «Obamacare»-ը։ Գլխավոր թեկնածու Ջո Բայդենի հիմնական փաստարկն այն է, որ իր ծրագիրը շատ ավելի քիչ կարժենա, քան Ուորենի և Սանդերսի առաջարկը՝ $740 միլիարդ և $30 տրիլիոն համապատասխանաբար։ Էլիզաբեթ Ուորենն ամեն կերպ խուսափեց պատասխանել այն հարցին, թե արդյոք իր ծրագիրը կարող է հանգեցնել միջին դասի ընտանիքների համար հարկերի բարձրացման։

Ինչ վերաբերում է զենքի վերահսկողության խնդրին, Բետո Օ’Ռուրկը այս հարցում ամենից ակտիվն էր, որը կարելի է բացատրել նրանով, որ վերջինս Էլ Պասոյից է, որտեղ 2019թ․ օգոստոսի 3-ին տեղի ունեցավ մասսայական հրաձգություն։ Նա պնդում է, որ կառավարությունը պարտավոր է ետ գնել այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են AR-15 և AK-47-ը։ Բանավեճի ամբողջ ընթացքում բոլոր թեկնածուները շատ ավելի ակտիվ էին, քան նախորդ բանավեճերի ընթացքում։ Հարկ է անդրադառնալ Ջուլիան Կաստրոյին, ով բանավեճի ամբողջ ընթացքում ոչ մի առիթ բաց չթողեց քննադատելու Ջո Բայդենին։ Նախ, նա կասկածի տակ դրեց Բայդենի կարողությունը հիշել իր 2 րոպե առաջ ասածը, այնուհետև մեղադրեց նրան, որ վերջինս Օբամայի վարչակազմի հաջողությունների պարագայում նշում է, որ «ինքն այնտեղ է եղել», իսկ անհաջողությունների դեպքում հղում կատարում նախագահին։

Հաջորդ կարևոր քննարկված թեման Աֆղանստանից զորքերի դուրսբերման հարցն էր։ Առավել ուշագրավ էր Էլիզաբեթ Ուորենի պատասխանը, ով հայտարարեց Աֆղանստանից զորքերի դուրս բերելու պատրաստակամության մասին, անգամ առանց որևէ համաձայնության հաստատման, նշելով, որ «Մենք չենք կարող խնդրել մեր զինվորականներին շարունակել լուծել խնդիրներ, որոնք չեն կարող լուծվել ռազմական ճանապարհով»։ Բերնի Սանդերսը հակադրվեց Ջո Բայդեին, երբ քննարկում էին Իրաքից զորքերի դուրսբերման հետևանքների հնարավոր կրկնությունը Աֆղանստանի պարագայում (նկատի ունենալով 9/11)։ Սանդերսը հայտարարեց, որ ինքը միակ թեկնածուն է, որ երբեք չի հավատացել Բուշին և Չինիին և դեմ է եղել Իրաքի պատերազմին։

Մյուս թեկնածուների մեջ առանձնանում է ձեռներեց Էնդրյու Յանգը։ Բանավեճի հենց սկզբից նա խոստացավ մեկ տարվա ընթացքում իր քարոզարշավից $1000 տալ 10 ամերիկացի ընտանիքների այն պայմանով, որ նրանք պետք է Yang2020.com կայքում հիմնավորեն, թե ինչպես կարող է այդ գումարն իրենց օգնել լուծելու իրենց խնդիրները։ Նա այստեղ կանգ չառավ ։ Հաջորդ խոստումն այն էր, որ յուրաքանչյուր ամերիկացու պետք է տրվի 100 «ժողովրդավարության դոլար», որը մարդիկ կկարողանան տալ այն թեկնածուին կամ այն խնդրի բարձրաձայնմանը, որն իրենց համար կարևորություն ունի։ Ըստ Յանգի՝ սա կօգնի ձերբազատվել լոբբիստների ազդեցությունից։

Դեմոկրատական կուսակցության երրորդ բանավեճից հետո Ջո Բայդենը շարունակում է մնալ առաջատար թեկնածուն, որին հետևում են Էլիզաբեթ Ուորենն ու Բերնի Սանդերսը:

Վերլուծության աղբյուրը՝ Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}