Ղրիմի խորհրդարանը չաջակցեց թերակղզին վերանվանելու նախաձեռնությանը
Ղրիմը վերանվանելու նախաձեռնությունը չի դիտարկվի։ Այս մասին հայտնել է թերակղզու խորհրդարանի նոր գումարման պատգամավոր, խոսնակի թեկնածու Վլադիմիր Կոնստանտինովը:
Ինչպես գրում է Ria-ն, ավելի վաղ հույների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Իվան Շոնուսն առաջարկել էր հանրապետությանը տալ լրացուցիչ պատմական անուն ՝ «Տավրիդա»:
«Մեզ համար այս բառերը շատ բան են նշանակում և անցել են բոլորի սրտով: Այսօր ամբողջ աշխարհը գիտի Ղրիմը, իսկ հարցրեք Տավրիդա և դուք պետք է պատմեք, բացատրեք, թե որն է այն», - ավելացրել է Կոնստանտինովը:
Կոնստանտինովը անբարոյականություն է համարել անվանափոխման գաղափարը:
«Տավրիկա»-ն (Տավրիդա, Տավրիա) Ղրիմի հին անունն է: Սկզբում հին հույներն այսպես էին անվանում թերակղզու Հարավային ափ, իսկ վաղ միջնադարում`ամբողջ թերակղզին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին