Պուտինի և Զելենսկու առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերին: Այդ մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը:
Նշվում է, որ երկու ղեկավարների հանդիպումը կախված կլինի շփման խմբի հանդիպման արդյունքներից, որը տեղի կունենա Մինսկում սեպտեմբերի 18-ին: Հստակեցվում է, որ հանդիպմանը պլանավորվում է համակարգել Դոնբասում հակամարտող կողմերի ուժերի դուրսբերման ժամկետները, ինչպես նաև «Շտայնմայերի բանաձևի» հաստատումն ու ստորագրումը, որը ենթադրում է Դոնբասի հատուկ կարգավիճակի մասին օրենքի ուժի մեջ մտնելն ընտրություններից հետո, որը ԵԱՀԿ-ն պետք է ճանաչի որպես ազատ և արդար:
Եթե դա տեղի ունենա, ապա հոկտեմբերին «Նորմանդյան քառյակի» գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման հավանականությունը կհասնի 100%-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ