Քաղաքական 11:44 18/09/2019 Հայաստան

«Կուսակցությունների ֆինանսավորում» թեմայով քննարկումը այդքան էլ չէր հետաքրքրել կուսակցականներին

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի շուրջ օրենսդրական փոփոխությունների գործընթացի շրջանակում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կլոր-սեղան քննարկում էր նախաձեռնել «Կուսակցությունների ֆինանսավորում» թեմայով՝ Հայաստանում գերմանական Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի հետ համագործակցությամբ։

Նշենք, որ միջոցառումն աչքի էր ընկնում մասնակիցների սակավաթվությամբ։ Քննարկումը վարող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշեց, որ միջոցառումը տևելու է ամբողջ օրվա ընթացքում և հույս հայտնեց, որ մասնակիցների թիվը կավելանա։

«Միջոցառման մասին հայտարարությունը տարածվել է մի քանի օր առաջ, նաև անհատապես միջոցառմանը հրավիրված են եղել արտախորհրդարանական մոտ մեկ տասնյակ կուսակցություններ, որոնք մասնակցել են նախորդ համապետական ընտրություններին, հույս ունեմ որ նրանք էլ ընթացքում կմիանան մեզ։ Վստահ եմ, որ պատգամավորների մեկ այլ մաս ևս կմիանան, բանն այն է, որ այսօր ԱԺ-ում առավոտյան այլ միջոցառում էլ կար, հուսամ դրա ավարտից հետո մեր գործընկերները կգան այստեղ»,- բացման խոսքում ասաց պատգամավորը։

Այնուհետև Հայաստանում գերմանական Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ֆելիքս Հեթը՝ անդրադառնալով քննարկման բուն թեմային՝ նշեց.  «Մեզ համար կարևոր է, որ այս գործընթացը լինի ներառական և ներգրավված լինեն ոչ միայն խորհրդարանում ներկայացված կուսակցությունները, այլև այն կուսակցությունները, որոնք չեն կարողացել անցնել խորհրդարան վերջին ընտրությունների ժամանակ»։

Նրա խոսքով՝ այս գործընթացի համար անհրաժեշտ է ապահովել առավելագույն լեգիտիմություն. «Սա 21-րդ դարի ժողովարդավարության մեծագույն մարտահրավերներից է այն իմաստով, որ պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք ապահովել էլոկտորատի, խորհրդարանի և կառավարության հետ կապը»։

Քննարկմանը ներկա Հիմնադրամի փորձագետ Ֆերնանդո Քասալ Բերտոան այսպիսի օրինակ բերեց. «Բերմինգհեմի համալսարանի իմ գործընկերներից մեկը մի անգամ ասաց, որ փողը կուսակցության քաղաքականության շարժիչների վառելիքն է, վառելիքը չի որոշում, թե որ մեքենան է ավելի արագ կամ ով կհաղթի, բայց մեծ արագությունների ժամանակ մեքենաներին պետք է շատ վառելիք, իսկ փոխադրամիջոցները պետք է հասանելիություն ունենան վերալիցքավորման»։

Ինչ վերաբերում է կուսակցություններին տրամադրվող սուբսիդիաներին՝ նա ասաց, որ տարբեր երկրներում տարբեր չափանիշներ են կիրառում. «Հայաստանն օրինակ որոշել է պետական սուբսիդիաները տրամադրել հավաքած քվեների տոկոսային չափի հիման վրա։ Երկրների մեծամասնությունն էլ հիմնվում է այս չափանիշի վրա»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:40
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հագուստ և բջջային հեռախոսներ
Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման  ուղղությամբ: ՊԵԿ...
Աղբյուր` Panorama.am
16:34
Խուլիո Կորտասարի «Աստղադիտարանի արձակ» ստեղծագործությունը՝ հայերեն
Արգենտինայի արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Programa Sur» թարգմանությունների աջակցության ծրագրի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հույն հոգևորականները դատապարտել են Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի նախաձեռնությունը
Աթենքի արքեպիսկոպոս Իերոնիմոսն արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մտադրությանը։ Նրա խոսքով՝...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՏՄՊՊՀ-ն քննարկել է «Թիմ» և «Վեոն Արմենիա» ընկերությունների համակենտրոնացման վերաբերյալ հարցը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Թիմ» ՍՊԸ և «Վեոն Արմենիա» ՓԲԸ...
Աղբյուր` Panorama.am
16:07
Հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր
Հուլիսի 7-ին, ժամը 15։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոն ՓԲԸ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:00
«Ռեալը» նախատեսում է անվճար ձեռք բերել Մբապեին
«Ռեալը» մտադիր է անվճար ձեռք բերել «ՊՍԺ»-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։...
Աղբյուր` Panorama.am
15:52
Համայնքի ղեկավարը խոստովանական ցուցմունք է տվել
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական...
Աղբյուր` Panorama.am
15:45
Տիկարաձե. Վրաստանը պատրաստ է օգնել Հայաստանին
Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:39
Հայաստանը կարտադրի սեփական ինքնաձիգները
Հայաստանում բացվել է «Կալաշնիկով» ինքնաձիգների հավաքման նորաբաց արտադրամաս։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
15:31
Հայկ Ալումյան. Դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ անհիմն է ու հակասում օրենքին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը դատարանում հայտարարեց՝ դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Եֆրեմովի փաստաբանը դատարան կներկայացնի դերասանի անմեղության ապացույցները
Մոսկվայի կենտրոնում մահվան ելքով ՃՏՊ-ի մասնակից, ՌԴ վաստակավոր արտիստ Միխայիլ Եֆրեմովի փաստաբան Էլման Փաշաևը հայտարարել է՝ հուսով է, որ դատարանը...
Աղբյուր` Panorama.am
15:14
Կասեցվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը
Հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում:
Աղբյուր` Panorama.am
15:07
«Օդնոկլասնիկի»-ը սկսում է կրթական նախագիծ Դաունի համախտանիշի վերաբերյալ
Հուլիսի 8-ին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը մեկնարկում է կրթական նախագիծ՝ Դաունի համախտանիշի վերաբերյալ տեղեկատվական քարտերով,...
Աղբյուր` Panorama.am
15:00
Մեկնարկում է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիրը
Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսների համար մշակել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը, որով առաջարկվում է...
Աղբյուր` Panorama.am
14:58
Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի պաշտոնական հաստատված դեպք չկա
ԿԺԴՀ-ն ամբողջությամբ փակել է օդային սահմանները և տարածքային ջրերը և խստացրել է սահմանային հսկողությունը` նոր կորոնավիրուսի մուտքը լիովին...
Աղբյուր` Panorama.am
14:52
ԱՄՆ-ն կարգելափակի «TikTok»-ը
ԱՄՆ իշխանությունները քննարկում են երկրում չինական «TikTok» սոցիալական ցանցը արգելափակելու հարցը, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
14:47
Վենետո ժամանող օտարերկրացիները ստիպված կլինեն 2 շաբաթ մեկուսանալ ու թեստ հանձնել
Վենետոյի նահանգապետը նոր հրամանագիր է ստորագրել և կառավարությունից խնդրել է խստացնել պատժամիջոցները նրանց համար, ովքեր չեն պահպանում...
Աղբյուր` Panorama.am
14:42
ԿԸՀ-ն կքննարկի «Լուսավոր Հայաստանի» դիմումը
Հուլիսի 8-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում կքննարկի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի դիմումը:...
Աղբյուր` Panorama.am
14:38
Աղտոտված կենդանիների զգալի մասը կերի հայթայթման նպատակով իջնում է որոշ ձկնաբուծարանների տարածք
Հետազոտությունները ցույց են տվել, որ այս պահին աղտոտված են Հովտաշենից Երասխահուն և Հայանիստ գյուղերի միջակայքում բնադրող արագիլների մոտ 60 տոկոսը։
Աղբյուր` Panorama.am
14:31
Թադևոս Ավետիսյան. Նախարարությունը փաստացի ձախողում է կենսաթոշակային ոլորտի առանցքային բարեփոխումը
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող    Թադևոս Ավետիսյանը իր հրապարակման մեջ գրում է....
Աղբյուր` Panorama.am
14:20
Խուդոյանի ելույթին ի պատասխան դատախազը սպառնաց պատասխանել իր տերմինաբանությամբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, ներկայացնելով առարկություն մեղադրող դատախազի միջնորդության վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
14:18
Էլինար Վարդանյան. Չմասնակցե՛լ և չլռե՛լ
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հերթական հոդվածում գրում է. «Վերջին օրերին մեր երկրում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
14:15
Էստոնիան բացում է սահմանը Վրաստանի համար
Էստոնիայի հանրապետության կառավառության որոշմամբ՝ Եվրահանձնաժողովի կողմից սահմանները փուլ առ փուլ բացելու խորհրդատվության հիման վրա, հուլիսի 6-ից...
Աղբյուր` Panorama.am
14:11
Կորոնավիրուս՝ առանց երգի. ՀՀ առողջապահության նախարարը զգուշացնում է՝ երգելը վնասակար է առողջությանը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը  հայտարարեց, որ եթե  հիվանդի  բուժումն անցնում է տանը և հոսպիտալացման կարիք չկա, անիմաստ...
Աղբյուր` Panorama.am
14:03
Արշակյան. ՀՀ-ում զարգացում են ապրում ծառայություններ մատուցող, բազմաթիվ պրոդուկտներ ստեղծող ընկերություններ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի...
Աղբյուր` Panorama.am
14:00
Փաստաբան. Պետությունը թերանում է կանանց նկատմամբ բռնությունը կանխելու ուղղությամբ գործողությունների ընթացքում
«Հստակորեն կարող ենք արձանագրել, որ իրավապահ համակարգը գենդերային զգայնության  տեսանկյունից գտնվում է  բավական ցածր որակների...
Աղբյուր` Panorama.am
13:57
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:45
Սեյրան Օհանյանի ու Յուրի Խաչատուրովի փաստաբանները պնդեցին քրգործի վարույթը կասեցնելու մասին իրենց միջնորդությունները
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն ընթացող դատական նիստում առարկեց դատավոր Աննա Դանիբեկյանի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտեսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
Աղբյուր` Panorama.am
13:22
BBC. «3 հրացանակիրներն» օգնեցին Վրաստանին` կորոնավիրուսի դեմ պայքարում
Վրաստանն աշխարհի 15 երկրների շարքում է, որոնք Եվրամիությունը համարում է բավարար անվտանգ` սահմաններ բացելու համար: Այն միակ հետխորհրդային երկիրն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են
18:44 13/06/2020

Փաշինյան. Ես քաղաքացիներին որևէ բանի մեջ չեմ մեղադրում, նրանք զոհ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}