Հասարակություն 18:21 18/09/2019 Հայաստան

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Սինոփսիս Արմենիան» աջակցում են ուսանողների կիրառական հմտությունների խորացման գործու

Այսօր Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «Սինոփսիս Արմենիայի» և Եվրոպական համալսարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը նախատեսում է համատեղ գործողություններ՝ ուղղված համալսարանի ուսանողների գիտելիքների ամրապնդմանն ու կիրառական հմտությունների խորացմանը: Հուշագիրը ստորագրել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանն ու Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ եռակողմ փաստաթղթի համաձայն, «Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգեր» ամբիոնի ուսանողներից որակյալ մասնագետներ պատրաստելու նպատակով կտրամադրվեն ուսումնական նյութեր ու ձեռնարկներ: Ուսանողների տեսական գիտելիքներն ու կիրառական հմտությունները զարգացնելու նպատակով կկազմակերպվի արտադրական պրակտիկա:

Հուշագրի շրջանակներում նաև նախատեսվում է ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում՝ առնվազն երեք տարին մեկ անգամ, ինչպես նաև վերջիններիս կողմից դասախոսություններին մասնակցություն և համադասավանդում: Կարևոր է նաև այն, որ «Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգեր» ամբիոնում բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողներին կտրվի հնարավորություն ուսումնառությունը  շարունակել ամբիոնի մագիստրատուրայում:

«Օժտված երիտասարդներին օգնելուն ուղղված մեր համագործակցությունը շարունակական է և դա շատ բնական է: Հեռահաղորդակցությունը դինամիկ զարգացում է ապրում, հետևաբար՝ ուսումնական նյութերը, ուսումնասիրության  առարկան պետք է մշտապես թարմացվեն: Դասախոսները նույնպես պետք է համապատասխանեն ժամանակի պահանջներին: Համալսարանի ու գործարար ոլորտի միջև կապը պետք է լինի մշտական: Բուհի գերնպատակն է աշխատաշուկան ապահովել պատրաստի, թարմ ու արդյունավետ կադրերով: Հիմնարար գիտելիքներն ու կիրառական հմտությունները պետք է դասավանդվեն ոչ թե առանձին-առանձին, այլ՝ զուգահեռաբար: Որակյալ կրթությունը տնտեսական աճի ու մարդկային զարգացման հիմնական միջոց է: Կրթության արդյունավետությունն է որոշում, թե որքան հուսալի կլինի մեր ապագան, որքան ուժեղ ու մրցունակ կլինեն մեր երիտասարդները», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շատ բարձր եմ գնահատում այս եռակողմ պայմանագրի ստորագրումը, քանի որ այն նաև առիթ էր հանդիսացել տարիներ առաջ նոր մասնագիտության ստեղծման, այն է` «Միկրոէլեկտրոնիկան հեռահաղորդակցության բնագավառում»։ Բազմաթիվ բարձր որակավորում ունեցող կադրեր են պատրաստվել այս ծրագրի շրջանակներում, նրանցից շատերը աշխատանքի են անցել Սինոփսիսում, ՎիվաՍել-ՄՏՍ-ում և այլ ՏՀՏ ընկերություններում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք կանգնած են եղել այս ծրագրի իրականացման ակունքներում։ Հուսով եմ, որ երկար կշարունակվի այս համատեղ արդյունավետ համագործակցությունը», - ասել է Սինոփսիս Արմենիայի տնօրեն, Եվրոպական Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը։

Մի կողմից՝ ՎիվաՍել-ՄՏՍ և «Սինոփսիս Արմենիա» ընկերությունների, մյուս կողմից՝ համալսարանի միջև համագործակցությունը սկիզբ է առել 2011-ին:

«Տարիներ առաջ Եվրոպական համալսարանը ՎիվաՍել-ՄՏՍ և «Սինոփսիս Արմենիա» ընկերությունների հետ համատեղ հիմք դրեց եռակողմ համագործակցության: Ձևավորվեց «Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգեր» ամբիոնը: Նպատակն էր ՀՀ բուհական համակարգում բուհ-արտադրություն համագործակցության յուրօրինակ մոդելի իրականացումը: Ամբիոնի կողմից իրականացվող ծրագիրը տեղեկատվական և հեռահադորդակցության ոլորտում գերժամանակակից գիտելիքներով և գործնական հմտություններով զինված մասնագետների պատրաստման հաջողված օրինակ է, ինչի մասին վկայում է աշխատաշուկայի պահանջարկը», - ասել է Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը։ «Սինոփսիս Արմենիայի» և համալսարանի բարձրակարգ մասնագետների բազմամյա համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում այսօր կարող ենք արձանագրել մեր հաջողությունները: Այս տարիների ընթացքում 21 ուսանողներ արժանացել են ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի կրթական պարգևների և ՀՀ պետական կրթական մրցանակների», - ավելացրել է ռեկտորը։

Հեղինե Բիշարյանը նաև նշել է, որ «Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգեր» ամբիոնն ապահովված է ժամանակակից կահավորմամբ, սարքային և ծրագրային ապահովման միջոցներով հագեցած 4 լսարաններով, որոնց ստեղծման համար ՎիվաՍել–ՄՏՍ ընկերությունը հատկացրել է շուրջ 142 մլն դրամ։ Ուսանողներն օգտագործում են «Սինոփսիս Արմենիա» ընկերության տրամադրած ծրագրային գործիքային միջոցների 20 ամբողջական փաթեթներ։ Ուսումնական ծրագրերը հասանելի են 4 լեզուներով:

«Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգեր» ամբիոնի 123 շրջանավարտներից 110-ն աշխատում են ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում, որոնցից 67-ը՝ «Սինոփսիս Արմենիայում»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:31
«Բնապահպաններն ընդդեմ Ավինյանի» դատական նիստից. «Մեզ համար բնությունը պահպանելը փողերից ավելին է»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Էրեբունու նստավայրում, նախագահության դատավոր Դանիել Մխեյանի,  կայացավ  «բնապահպաններն...
Աղբյուր` Panorama.am
18:27
Դատախազության բաց մրցույթներին մասնակցելու հայտ է ներկայացրել 28 անձ
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն էր տարածել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն...
Աղբյուր` Panorama.am
18:20
Պատերազմի ժամանակ դեպի պարտություն տանող իշխանությանը պաշտպանելը խելահեղություն է.Ա.Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրական սիլլոգիզմ a)...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արցախի խորհրդարանն ընդունել է ԿԳՄՍ նորանշանակ նախարարին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 5-ին խորհրդարանում...
Աղբյուր` Panorama.am
17:54
Կաթողիկոս. Աղետը կանխել հնարավոր է միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հանդիպում-քննարկում է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
17:45
Ոստիկանները Լուսնից չեն իջել. ոստիկանապետ
«Ոստիկանությունը ուժ կիրառելու իրավասությամբ օժտված մարմին է, հետևապես, եթե դրա կարիքն առաջանում է, ապա ուժ պետք է կիրառվի»,-...
Աղբյուր` Panorama.am
17:36
«2019-ին 1280 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք է արձանագրվել». ոստիկանապետ
«2019թ. ոստիկանության բյուջեն եղել է 68,7 միլիարդ դրամ, որից փաստացի օգտագործվել է 64,5 միլիարդ դրամը»,-  ԱԺ Ֆինանսավարկային ու...
Աղբյուր` Panorama.am
17:29
Ութ տարվա դադարից հետո կայացել է Սիրիայի օդանավային ընկերության առաջին թռիչքը Երևան
Այսօր ութ տարվա դադարեցի հետո  Երևանի «Զվարթնոց» օդանավակայան է հասել սիրիական օդանավային պետական ընկերության առաջին օդանավը։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Կասեցվել է բանկերի, դեղատների, սուպերմարկետների աշխատանքը
ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերը շարունակվում են
Աղբյուր` Panorama.am
17:08
«Պետական պարտքի կառավարման 10 ուղղություններով տեսել ենք 37 խնդիր». Լևոն Յոլյան
«Բյուջեի  43.6 մլրդ դրամ ծավալով 79 միջացառում չի կատարվել, այսինքն՝ դրանց գծով վճարումներ չեն իրականացվել»,- 2019 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:55
Նախկին փոխոստիկանապետը ներկայացնում է անձանց իրավունքները՝ հնարավոր խախտումները կանխելու համար
Ոստիկանության պետի նախկին տեղակալ Հովհաննես Քոչարյանը հրապարակել է անձանց իրավունքները երման ենթարկելիս կամ նրա իրավունքները այլ կերպ...
Աղբյուր` Panorama.am
16:52
Երվանդ Վարոսյան. Այսօր ականատես եղանք նվաստացնող վերաբերմունքի
Փաստաբան Երվանդ Վարոսյանը, գնահատելով ոստիկանների գործողությունները քաղաքացու նկատմամբ, պնդում է՝ այսօր ականատես եղանք ՄԻԵԿ 3-րդ հոդվածի ակնհայտ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Պետբյուջեի ծախսերի աճը նախորդ տարվա նկատմամբ կազմել է 12.6%. Ջավադյան
«2019 թվականի պետական բյուջեի կատարումը ընթացել է հարկաբյուջետային կանոնների սկզբունքի ներքո՝ նպաստել պետական պարտքի կայունության...
Աղբյուր` Panorama.am
16:26
Արման Թաթոյան. Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով, այսօրվա հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ոստիկանության ուժերը չեն բավարարել, դրա համար է ԱԱԾ-ն զբաղվել երեխաների մասնակցությամբ միջոցառման գործով
«Ֆեյսբուք սոցիալական ցանցով չի տրվել հրահանգ՝ զբաղվելու Շնեգավիթի երեխաների հարցով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
16:10
Առկա է նմուշառման փայտիկների սղություն
Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս պահին առկա է կորոնավիրուսային հիվանդությունը պարզելու համար անհրաժեշտ նմուշառման փայտիկների...
Աղբյուր` Panorama.am
15:59
«Մենք մեզ երբեմն ավելի դաժանորեն ենք քննադատում». Ատոմ Ջանջուղազյան
«Զեկույցում նշված է, որ 2019 թվականին փաստացի վճարվել է պետական գնումների օրենսդրությամբ կնքված 189, 763, 980.6 հազար դրամի պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
15:54
Խոսնակ. Վարչապետը պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տարածել է հայտարարություն՝ ոստիկանների գործողությունների վերաբերյալ։ Այն հրապարակել է ֆեյսբուքյան իր...
Աղբյուր` Panorama.am
15:35
Շուշան Դոյդոյան. Ֆեյսբուքյան էջից լուսանկարի հեռացումը չի վերականգնում անձի խախտված իրավունքը
Վարչապետ Նիկոլ  Փաշինյանի ֆեյսբուքյան էջում լուսանկարների, տեսանյութերի հրապարկման ու անձնական տվյալների պաշտպանության ազգային...
Աղբյուր` Panorama.am
15:34
Պոլիկլինիկայում գրանցված լինելը պարտադիր է
Այսօր, երբ արդեն կորոնավիրուսով վարակված քաղաքացիների համար, որոնք թեթև են տանում կամ ասիմպտոմ ու չեն հոսպիտալացվում,  պոլիկլինիկաներն են...
Աղբյուր` Panorama.am
15:22
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
Հայաստանի տարածքում հունիսի 5-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում կեսօրից հետո...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ոստիկանությունն իրավունք ունի իրավաչափ ուժ կիրառելու. Աբրահամյան
«Վերջին օրերին արվում են հայտարարություններ ու կոչեր, որ ոստիկանությունը շատ ավելի խիստ պետք է լինի, անգամ կոչեր են հնչում, որ բանակը պետք...
Աղբյուր` Panorama.am
15:12
«Ժառանգություն. «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծն ական է ՀՀ ժողովրդավարության ճանապարհին
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել Հանրաքվեի չեղարման մասին օրենքի վերաբերյալ. «ՀՀ գործող...
Աղբյուր` Panorama.am
15:00
Իրաքի տարածքային ջրերում իրանական բեռնանավ է խորտակվել
Պարսից ծոցի Իրաքին պատկանող սահմանային ջրերում իրանական բեռնանավ է խորտակվել։ Տեղական մամուլում հրապարակված լուրերի համաձայն՝ նավը խորտակվել է...
Աղբյուր` Panorama.am
14:53
Փարիզը հերքել է Ֆրանսիայի դեսպանատանը Գուաիդոյի ներկայության մասին մեղադրանքները
Ֆրանսիայի արտգործնախարարությունը հերքել է այն տեղեկությունը, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն գտնվում է Կարակասում Ֆրանսիայի...
Աղբյուր` Panorama.am
14:49
Ստիպված եմ արձագանքել Ձեզ. Ջանջուղազյանը՝ Տարոն Սիմոնյանին
«Կրթությունը միակ ռեսուրսն է, որի միջոցով մենք թե՛ պետությունը, և թե՛ տնտեսությունը պետք է զարգացնենք։ Դա պետք է արվի նաև մտավոր...
Աղբյուր` Panorama.am
14:45
«Այլընտրանքային նախագծեր խումբը». Քաղաքացու հարցերը վարչապետին
«Այլընտրանքային նախագծեր խումբը»  ներկայացրել է «Քաղաքացու հարցերը վարչապետին»՝ խնդրելով վարչապետի մամուլի խոսնակ...
Աղբյուր` Panorama.am
14:43
Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Գավառում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական...
Աղբյուր` Panorama.am
14:41
Արսեն Ավակովի հակառակորդները Ռադայի մերձակայքում այրել են ՈւԱԶ ոստիկանության հին մեքենա
Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի ընդդիմախոսները բողոքի ցույցի ժամանակ, որը տեղի է ունեցել Գերագույն ռադայի մոտակայքում, այրել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը
22:35 03/06/2020

Արթուր Վանեցյանը Վանաձորում մասնակցել է «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}